Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Hayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
World

Washington Post. Փողոցի առաջնորդները պետք է դառնան քաղաքական գործիչներ

Washington Post-ի հեղինակն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած քաղաքական զարգացումներին: Պարբերականի սյունակագիր Աննա Էփլբաումը ապրիլի 26-ին հրապարակված հոդվածում  գրում է.

«Երբ ես տեսա Արևելյան Գերմանիայի ժողովրդի այդ ստվար զանգվածը, ես հասկացա, որ նրանք ճիշտ էին»: Քառորդ դար անց այդպես էր մեկնաբանում գնդապետ Հերալդ Յագերը դարպասները բացելու և Բեռլինի պատով իր համերկրացիների անցումը թույլատրելու իր որոշումը: Յագերը հսկում էր սահմանային անցակետը 1989թ նոյեմբերի 9-ի այն ժամերին, երբ Արևելյան Գերմանիայի առաջնորդները հայտարարեցին, որ մարդկանց համար տեղաշարժման կանոնները փոխվում են: Երբ Բեռլինի բնակիչները հավաքվեցին պատի մոտ՝ պահանջելով անցնել դեպի արևմտյան Բեռլին, նա շարունակաբար հրահանգներ էր խնդրում իր ղեկավարներից, բայց ոչինչ չէր լսում ի պատասխան:

Ի վերջո ամբոխը ստիպեց նրան գործել. «Այդ պահին այնքան պարզ դարձավ ինձ համար ամեն ինչ… հիմարությունը, մարդկայնության բացակայությունը: Ես վերջապես ասացի ինքս ինձ. «Կորեք բոլորդ: Հիմա ես կանեմ այն, ինչ ճիշտ եմ համարում»: Այդ պահն է հստակորեն ցուցադրում, թե ինչպես և ինչու կարող են փողոցային ցույցերը երբեմն քաղաքական փոփոխությունների պատճառ դառնալ: Նրանք կարող են հղում անել ավելի խորը թաքնված բարոյականությանը և այդպիսով համոզել իշխանավորներին փոխել քաղաքականությունը, հրաժարվել ռեպրեսիվ ռեժիմից և դադարել ուժի կիրառումը:

Ես Յագերի մասին մտածեցի այս շաբաթ, երբ Հայաստանի վարչապետը զարմացրեց իր երկրին ու հրաժարական տվեց: Սերժ Սարգսյանը Հայաստանի նախագահն էր արդեն տասը տարի, 2008-ից մինչև 2018-ը, որի ժամանակ ստեղծել էր քաղաքական ու բիզնես կապեր՝ իրեն իշխանության մեջ մնալու հարցում օժանդակելու համար: Պաշտոնը լքելու սպասման մեջ նա փոխել էր որոշ կանոններ, ուժեղացրել էր վարչապետի իշխանությունը և կազմակերպել էր, որ պառլամենտը իրեն ընտրի այդ պաշտոնում: Դա հայտնի աճպարարություն է. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նման խաղեր խաղացել են՝ անցում կատարելով նախագահությունից վարչապետություն՝ իշխանության մեջ մնալու համար:

Հայերը հասկացել էին այդ ամենը: 11 օր շարունակ մարդկանց բազմությունը ցույցերի էին մասնակցում իշխանության զավթման այդ փորձի դեմ՝ մայրաքաղաքում և այլուր: Հետո, անակնկալ կերպով, Սարգսյանը հրաժարական տվեց. «Ես սխալ էի», - հայտարարեց նա: «Փողոցի շարժումը իմ իշխանության դեմ է: Ես կատարում եմ ձեր պահանջը»:

Անակնկալի եկած հայերը լցվեցին փողոցներ կրկին, այս անգամ խրախճանքի համար: Թոմաս դե Վաալը, ով Հայաստանի վերաբերյալ մի քանի գրքերի հեղինակ է, ասաց ինձ, որ Սարգսյանը հաշվի առավ այն փաստը, որ Հայաստանը «փոքր երկիր է՝ ազգային համերաշխության ուժեղ զգացումներով»: Մեկ այլ հնարավոր գործոն է այն, որ վերջին անգամ, երբ հայերը փողոցային լայնածավալ բողոքի ցույցեր էին կազմակերպել, 2008-ի մարդն էր, և ոստիկանության գործողությունների արդյունքում 10 մարդ էր զոհվել: Հավանաբար, Սարգսյանը «չէր ցանկացել կրկնել այդ փորձառությունը»:

Որն էլ լինի իրական պատճառը, քաղաքական այս ցույցերը հասան իրենց նպատակին Հայաստանում այն նույն պատճառով, որն աշխատել էր նաև 1989-ին Բեռլինում, 2014-ին Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում, քանի որ դրանք դրդեցին գլխավոր անձին հարցականի տակ դնել ռեժիմի լեգիտիմությունը, նույնիսկ իր սեփական ռեժիմի: Եվ սա, ցավոք սրտի, ոչ սովորական բան է:

Յուրաքանչյուր հաջողված պրո-ժողովրդավարական փողոցային ցույցին զուգահեռ ես կարող եմ նշել գոնե նույնքան ձախողված շարժումներ: Մոսկվայում 2012-ին, Հոնգկոնգում 2014-ին, Վարշավայում 2015-ին: Կամ Վենեսուելայում 2014, 2015, 2016 ու 2017 թվերին: Երբեմն այս ցույցերը ձախողվում են, որովհետև դրանց պահանջները շատ լայն են: Երբեմն էլ ձախողվում են, որովհետև ռեժիմը դիմում է բռնությունների դրանց դեմն առնելու համար և մարդիկ վախենում են: Երբեմն էլ նրանք ձախողվում են, որովհետև բավարար չէ հասարակական վայրերը օկուպացված պահելը: Որոշ ժամանակ անց մարդիկ հոգնում են, համաքաղաքացիները ցանկանում են փողոցները ազատված տեսնել, բոլորը պետք է գնան հետ իրենց աշխատանքին:

Բայց ամենից հաճախ դրանք ձախողվում են, քանի որ չկա Յագերը, չկա Սերժ Սարգսյանի պես մեկը, և ռեժիմը հրաժարվում է լսել: Իշխողը հաջողությամբ արատավորում է ցուցարարներին՝ ասելով, որ նրանք ներկայացուցչական ու հայրենասեր չեն, կամ էլ օտարների կողմից են վարձված:

Փոխանակ տպավորվեր մարդկանց անկեղծությամբ ու նրանց զանգվածով, Պուտինը 2012-ի ցուցարարներին համարեց ամերիկյան խարդավանքի ցուցադրություն, և նույնը արեցին չինացիները 2014-ի Հոնգկոնգի ցուցարարների դեպքում: Եվ սա նաև միայն ավտորիտար ռեժիմներին հատուկ մարտավարություն չէ. ամերիկացի «պահպանողականները» նույնպես պնդում էին, որ զենքերի ազատ վաճառքի դեմ անցյալ ամիս բողոքող ցուցարարներին վճարել են այդ բողոքի համար:

Երբ այդ գործողությունները չեն տպավորում մարդկանց, ցույցերը, քայլերթերը կամ «փողոցներ զավթելու» շարժումները միայն անբավարար են: Բավարար չէ միայն լինել այնտեղ: Այդ շարժումը կա՛մ պետք է միանա, կա՛մ ինքը պետք է ստեղծի նոր քաղաքական կուսակցություն, փողոցի առաջնորդները պետք է դառնան քաղաքական գործիչներ: Ժողովրդավարական համակարգերում նրանք պետք է հաղթեն ընտրություններում: Բռնատիրական պետություններում նրանք պետք է այլ մեթոդներ կիրառեն իշխող կուսակցությունից իր համակիրներին վանելու համար:

Քաղաքական վակումներում, ինչին մենք հիմա ականատես ենք լինում Հայաստանում, նրանք ռազմավարություն պետք է ունենան: Փոփոխության ցանկությունը ավելի արդար հասարակություն ստեղծելու ուժի փոխակերպելը ավելի երկարաժամկետ խաղ է, մի բան, որ պահանջում է երկար տարիների քրտնաջան աշխատանք, ոչ թե մի քանի ժամով մի տեղ կանգնել:

Ցույցերը կարևոր են, նույնիսկ եթե դրանք չեն հաջողում: Դրանք ոգևորում են մարդկանց, տարածում են համերաշխություն, մարդկանց պահում են ոգևորության մեջ: Երբեմն դրանք նաև կարևոր արդյունքներ են գրանցում: Բայց ամենից հաճախ, որպես այդպիսին կարևոր է հիշել, որ այդ բողոքի ալիքները բոլորովին բավարար չեն, եթե չեն կարողանում ինստիտուցիոնալիզացնել ամբոխի պահանջները և ճանապարհներ գտնել դրանք մշտական դարձնելու համար»:

Մանրամասները՝ այստեղ