Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ադրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն ՄանվելյանԹբիլիսիի տրամվայի գիծը կկառուցի թուրքական «EYE» ընկերությունըՈւգոչուկվու Իվուն պատրաստ կլինի սեպտեմբերյան հավաքինՀայկ Մելիքյանը Կատովիցեում բացեց 5-րդ Հայկական մշակույթի փառատոնըԱդրբեջանը սկսել է Սոթքի ոսկու հանքում պայթեցման աշխատանքներԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՈւիթքոֆը հայտարարել է Մոսկվայում և Կիևում բանակցություններից հետո գրանցված առաջընթացի մասինԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ Երևանում և մարզերումՆիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ ԴանիելյանՀրշեջ-փրկարարները մարել են «Երևանյան» լճին հարակից ձորում բռնկված հրդեհըԹուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսումԵրևան-Երասխ ավտոճանապարհին «Opel»-ը վրաերթի է ենթարկել 75-ամյա հեծանվորդին․ վերջինս տեղում մահացել էԱրամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ ՄուրսիաՄասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել էՄանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուներըԱրամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին«Համահայկական Ճակատ» կուսակցության համար 5 հերթական համագումարը Ադրբեջանի հետ միակողմանի սահմանազատման արդյունքում տուժելու են բոլոր քաղաքացիները. Ավետիք Չալաբյան Ադրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն Մանվելյան Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգացման առանցք Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ ԱկոպյանՀայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան Հարություն Հարությունյան. «Իշխանությունը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունի, իսկ օրենքն ընդունել է՝ հանրաքվեն կանխելու համար»Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհեր ԱվետիսյանԿարո՞ղ ենք արդյոք ինքներս ապահովել մեր հացի պահանջարկը Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան Ժողովուրդը որևէ մանդատ չի տվել իշխանությանը, որ Արցախի հարցը փակված համարի. Մենուա ՍողոմոնյանԿարեն Դեմիրճյանին հիշում ենք ոչ միայն որպես անցյալի ղեկավար. Մհեր ԱվետիսյանՀիմա ասում են բա մեզ պե՞տք էր Տիգրանաշենը՝ «դժգույն, դժբախտ», մեկ ա էնտեղ մեզ են ընտրել, ինչ ուզենք, կանենք, ասեք, կանենք. Աննա ԿոստանյանԿառավարության ծրագրով նախատեսված «հոգևոր անվտանգության» դրույթները սկսել են կենսագործվել. Մենուա ՍողոմոնյանՄենք այստեղ ենք՝ Հայաստանին փոփոխություն բերելու համար Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկաՊատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ ԶաքարյանԻմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ումՏեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան«Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահԻշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ ՎարդևանյանՀոկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը հայտարարել է, որ սեպտեմբերի 5-ի կեսգիշերից ի վեր Կիևին որևէ հարված չի հասցվելԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՀունաստանի Պատրաս քաղաքում հրդեհը վնասել է պատմական գինեգործարան«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքումՕդի ջերմաստիճանը հանրապետությունում կնվազի 5-8 աստիճանովՀունաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվելՍևանա լիճը ՝ «ELLE Bulgaria»-ի էջերումՄԱԿ-ը պարենի համաշխարհային գների աճ է տեսնում հակամարտությունների և չոր եղանակի ֆոնինԷլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
Աշխարհ

Washington Post. Փողոցի առաջնորդները պետք է դառնան քաղաքական գործիչներ

Washington Post-ի հեղինակն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած քաղաքական զարգացումներին: Պարբերականի սյունակագիր Աննա Էփլբաումը ապրիլի 26-ին հրապարակված հոդվածում  գրում է.

«Երբ ես տեսա Արևելյան Գերմանիայի ժողովրդի այդ ստվար զանգվածը, ես հասկացա, որ նրանք ճիշտ էին»: Քառորդ դար անց այդպես էր մեկնաբանում գնդապետ Հերալդ Յագերը դարպասները բացելու և Բեռլինի պատով իր համերկրացիների անցումը թույլատրելու իր որոշումը: Յագերը հսկում էր սահմանային անցակետը 1989թ նոյեմբերի 9-ի այն ժամերին, երբ Արևելյան Գերմանիայի առաջնորդները հայտարարեցին, որ մարդկանց համար տեղաշարժման կանոնները փոխվում են: Երբ Բեռլինի բնակիչները հավաքվեցին պատի մոտ՝ պահանջելով անցնել դեպի արևմտյան Բեռլին, նա շարունակաբար հրահանգներ էր խնդրում իր ղեկավարներից, բայց ոչինչ չէր լսում ի պատասխան:

Ի վերջո ամբոխը ստիպեց նրան գործել. «Այդ պահին այնքան պարզ դարձավ ինձ համար ամեն ինչ… հիմարությունը, մարդկայնության բացակայությունը: Ես վերջապես ասացի ինքս ինձ. «Կորեք բոլորդ: Հիմա ես կանեմ այն, ինչ ճիշտ եմ համարում»: Այդ պահն է հստակորեն ցուցադրում, թե ինչպես և ինչու կարող են փողոցային ցույցերը երբեմն քաղաքական փոփոխությունների պատճառ դառնալ: Նրանք կարող են հղում անել ավելի խորը թաքնված բարոյականությանը և այդպիսով համոզել իշխանավորներին փոխել քաղաքականությունը, հրաժարվել ռեպրեսիվ ռեժիմից և դադարել ուժի կիրառումը:

Ես Յագերի մասին մտածեցի այս շաբաթ, երբ Հայաստանի վարչապետը զարմացրեց իր երկրին ու հրաժարական տվեց: Սերժ Սարգսյանը Հայաստանի նախագահն էր արդեն տասը տարի, 2008-ից մինչև 2018-ը, որի ժամանակ ստեղծել էր քաղաքական ու բիզնես կապեր՝ իրեն իշխանության մեջ մնալու հարցում օժանդակելու համար: Պաշտոնը լքելու սպասման մեջ նա փոխել էր որոշ կանոններ, ուժեղացրել էր վարչապետի իշխանությունը և կազմակերպել էր, որ պառլամենտը իրեն ընտրի այդ պաշտոնում: Դա հայտնի աճպարարություն է. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նման խաղեր խաղացել են՝ անցում կատարելով նախագահությունից վարչապետություն՝ իշխանության մեջ մնալու համար:

Հայերը հասկացել էին այդ ամենը: 11 օր շարունակ մարդկանց բազմությունը ցույցերի էին մասնակցում իշխանության զավթման այդ փորձի դեմ՝ մայրաքաղաքում և այլուր: Հետո, անակնկալ կերպով, Սարգսյանը հրաժարական տվեց. «Ես սխալ էի», - հայտարարեց նա: «Փողոցի շարժումը իմ իշխանության դեմ է: Ես կատարում եմ ձեր պահանջը»:

Անակնկալի եկած հայերը լցվեցին փողոցներ կրկին, այս անգամ խրախճանքի համար: Թոմաս դե Վաալը, ով Հայաստանի վերաբերյալ մի քանի գրքերի հեղինակ է, ասաց ինձ, որ Սարգսյանը հաշվի առավ այն փաստը, որ Հայաստանը «փոքր երկիր է՝ ազգային համերաշխության ուժեղ զգացումներով»: Մեկ այլ հնարավոր գործոն է այն, որ վերջին անգամ, երբ հայերը փողոցային լայնածավալ բողոքի ցույցեր էին կազմակերպել, 2008-ի մարդն էր, և ոստիկանության գործողությունների արդյունքում 10 մարդ էր զոհվել: Հավանաբար, Սարգսյանը «չէր ցանկացել կրկնել այդ փորձառությունը»:

Որն էլ լինի իրական պատճառը, քաղաքական այս ցույցերը հասան իրենց նպատակին Հայաստանում այն նույն պատճառով, որն աշխատել էր նաև 1989-ին Բեռլինում, 2014-ին Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում, քանի որ դրանք դրդեցին գլխավոր անձին հարցականի տակ դնել ռեժիմի լեգիտիմությունը, նույնիսկ իր սեփական ռեժիմի: Եվ սա, ցավոք սրտի, ոչ սովորական բան է:

Յուրաքանչյուր հաջողված պրո-ժողովրդավարական փողոցային ցույցին զուգահեռ ես կարող եմ նշել գոնե նույնքան ձախողված շարժումներ: Մոսկվայում 2012-ին, Հոնգկոնգում 2014-ին, Վարշավայում 2015-ին: Կամ Վենեսուելայում 2014, 2015, 2016 ու 2017 թվերին: Երբեմն այս ցույցերը ձախողվում են, որովհետև դրանց պահանջները շատ լայն են: Երբեմն էլ ձախողվում են, որովհետև ռեժիմը դիմում է բռնությունների դրանց դեմն առնելու համար և մարդիկ վախենում են: Երբեմն էլ նրանք ձախողվում են, որովհետև բավարար չէ հասարակական վայրերը օկուպացված պահելը: Որոշ ժամանակ անց մարդիկ հոգնում են, համաքաղաքացիները ցանկանում են փողոցները ազատված տեսնել, բոլորը պետք է գնան հետ իրենց աշխատանքին:

Բայց ամենից հաճախ դրանք ձախողվում են, քանի որ չկա Յագերը, չկա Սերժ Սարգսյանի պես մեկը, և ռեժիմը հրաժարվում է լսել: Իշխողը հաջողությամբ արատավորում է ցուցարարներին՝ ասելով, որ նրանք ներկայացուցչական ու հայրենասեր չեն, կամ էլ օտարների կողմից են վարձված:

Փոխանակ տպավորվեր մարդկանց անկեղծությամբ ու նրանց զանգվածով, Պուտինը 2012-ի ցուցարարներին համարեց ամերիկյան խարդավանքի ցուցադրություն, և նույնը արեցին չինացիները 2014-ի Հոնգկոնգի ցուցարարների դեպքում: Եվ սա նաև միայն ավտորիտար ռեժիմներին հատուկ մարտավարություն չէ. ամերիկացի «պահպանողականները» նույնպես պնդում էին, որ զենքերի ազատ վաճառքի դեմ անցյալ ամիս բողոքող ցուցարարներին վճարել են այդ բողոքի համար:

Երբ այդ գործողությունները չեն տպավորում մարդկանց, ցույցերը, քայլերթերը կամ «փողոցներ զավթելու» շարժումները միայն անբավարար են: Բավարար չէ միայն լինել այնտեղ: Այդ շարժումը կա՛մ պետք է միանա, կա՛մ ինքը պետք է ստեղծի նոր քաղաքական կուսակցություն, փողոցի առաջնորդները պետք է դառնան քաղաքական գործիչներ: Ժողովրդավարական համակարգերում նրանք պետք է հաղթեն ընտրություններում: Բռնատիրական պետություններում նրանք պետք է այլ մեթոդներ կիրառեն իշխող կուսակցությունից իր համակիրներին վանելու համար:

Քաղաքական վակումներում, ինչին մենք հիմա ականատես ենք լինում Հայաստանում, նրանք ռազմավարություն պետք է ունենան: Փոփոխության ցանկությունը ավելի արդար հասարակություն ստեղծելու ուժի փոխակերպելը ավելի երկարաժամկետ խաղ է, մի բան, որ պահանջում է երկար տարիների քրտնաջան աշխատանք, ոչ թե մի քանի ժամով մի տեղ կանգնել:

Ցույցերը կարևոր են, նույնիսկ եթե դրանք չեն հաջողում: Դրանք ոգևորում են մարդկանց, տարածում են համերաշխություն, մարդկանց պահում են ոգևորության մեջ: Երբեմն դրանք նաև կարևոր արդյունքներ են գրանցում: Բայց ամենից հաճախ, որպես այդպիսին կարևոր է հիշել, որ այդ բողոքի ալիքները բոլորովին բավարար չեն, եթե չեն կարողանում ինստիտուցիոնալիզացնել ամբոխի պահանջները և ճանապարհներ գտնել դրանք մշտական դարձնելու համար»:

Մանրամասները՝ այստեղ