Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe
Lifestyle

Սցենարիստ Դիանա Գրիգորյանը նոր կոլեգա ունի. Տեսեք, թե ով է նկարահանվելու «Նռան հատիկ» սերիալում

Դերասան Արտաշես Մխիթարյանը, ով երկար ժամանակ է, ինչ չի երևում հեռուստաէկրաններին, այսուհետև կներկայանա «Նռան հատիկ» սերիալում: Life.panorama.am-ը կապ հաստատեց դերասանի հետ՝ խոսելու իր էկրանային դադարի, տվյալ սերիալում նկարահավելու առաջարկի և ապագա ծրագրերի մասին:

Խոսելով հրավերի մասին՝ վերջինս պատմեց.

«Վաղուց է, ինչ չէի նկարահանվել որևէ մի նախագծում, քանի որ սպասում էի ինձ համար լավ առաջարկի: Այս առաջարկը ստացա սերիալի տնօրենի կողմից, ինչից հետո հանդիպեցինք և գալով երկկողմանի համաձայնության՝ սկսեցի աշխատանքս «Նռան հատիկ»-ում»,- նշեց դերասանը:

Իսկ ինչ վերաբերում է տվյալ սերիալում իր կերպարին՝ Արտաշեսը նկատեց, որ նման կերպարով մինչ այս դեռ չէր ներկայացել հեռուստադիտողին.

«Մարմնավորում եմ պրոդյուսերի, ով փորձում է հայտնի դարձնել գլխավոր հերոսուհուն՝ որպես երգչուհի: Ինձ համար այս կերպարը հետաքրքիր էր այնքանով, որ նման ձևով ես դեռ չէի ներկայացել: Ինձ համար էլ շատ հետաքրքիր է նոր կերպար մշակել, զարգացնել այն և այլն»,- ասաց դերասանը:

Ինչպես նշեց դերասանը, սա իր և սցենարիստ, պրոդյուսեր Դիանա Գրիգորյանի առաջին համագործակցությունն է.

«Մինչ այս Դիանայի հետ չէի աշխատել, իսկ թիմի մասին կասեմ, որ թեև մինչ այս պահն ունեցել եմ երկու նկարահանման օր, տպավորություններս միմիայն դրական են: Նրանք՝ սկսած դերասանական, վերջացրած տեխնիկական անձնակազմից, շատ լավ ընդունեցին ինձ: Դերասաններից շատերի հետ դեռ հնարավորություն չեմ ունեցել նույն տեսարանում խաղալու, բայց, կարծում եմ, ամեն ինչ դեռ առջևում է»,- նկատեց Արտաշես Մխիթարյանը:

Անդրադառնալով իր հիմնական խաղընկերուհուն՝ Ռոզա Ֆիլբերգին, դերասանը նկատեց, իր համար նա բավական աշխատասեր և նպատակասլաց մարդ է.

«Որպես մասնագիտությանբ դերասան՝ պարտավորված եմ զգում նաև օգնել, աջակցել նրան, որպեսզի մեր համագործակցությունը ճիշտ ստացվի, քանի որ դա շահավետ է և ինձ, և նրան: Ռոզան բավական նպատակասլաց անձնավորություն է, նրա հետ աշխատելը շատ հեշտ է»,- շեշտեց դերասանը:

Հարցին՝ արդյո՞ք պատասխանատվության առումով դժվար չէ միանալ ստեղծագործական խմբին նախագծի՝ արդեն մեկնարկելուց հետո, Արտաշեսը պատասխանեց.

«Իհարկե, այդքան էլ հաճելի չէ, երբ միանում ես նախագծին արդեն ամիսներ անց, բայց երբ տվյալ հարցին դիտում ես մասնագիտական տեսանկյունից, ապա մեծանում է քո պատասխանատվությունը, քանի որ արդեն մի քանի ամիս է մարդիկ պատմությունը տանում են համապատասխան ուղղությամբ: Փորձել եմ ուժերս մաքսիմալ ներդնել և չխոչընդոտել, ընդհակառակը, ցանկացել եմ և ցանկանում եմ օգտակար լինել սերիալի թիմին»,- ասաց Արտաշես Մխիթարյանը:

Զրույցի ընթացքում դերասանն անդրադարձավ նաև իր հեռուստատեսային երկարատև դադարին՝ ասելով.

«Քանի որ հանդես եմ գալիս նաև Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում, զբաղվածությունս մի փոքր շատ է: Այդ իսկ պատճառով, երբ ստացել եմ որևէ առաջարկ, չենք կարողացել փոխհամաձայնության գալ թե ժամանակի, թե ֆինանսական և թե տեխնիկական առումով, պարզապես չի ստացվել: Սակայն բոլորովին վերջերս հրավեր եմ ստացել ռեժիսոր Հարութ Շատյանի կողմից՝ նկարահանվելու «Թունավոր սեր» 25 մասանոց ֆիլմում: Նկարահանումներն արդեն սկսվել են և դեռ ընթացքի մեջ են: Կարծում եմ, որ արդեն ամռանը հեռուստադիտողը հնարավորություն կունենա գնահատելու մեր այս նոր աշխատանքը»,- նշեց դերասան Արտաշես Մխիթարյանը:

Մանրամասները՝ այստեղ