Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

International Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers
Socity

«Ամերիաբանկի»՝ Ամուլսարի ծրագրի համար վարկ տրամադրելը կարող է վնասել բանկի իմիջին.«Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նոյեմբերի 4–ին պաշտոնապես հայտարարվեց, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը «Ամերիաբանկ» ՓԲԸ–ի հետ կնքել է 24 միլիոն ԱՄՆ դոլարի գրավով ապահովված վարկային պայմանագիր և վարկը պետք է օգտագործվի Ամուլսարի ծրագրի համար սարքավորումների ձեռքբերման նպատակով: Այդ ծրագիրն իրենից ներկայացնում է Ամուլսար լեռան հանքավայրի շահագործումը:
«Ամերիաբանկի» կողմից նման ծրագրին «օժանդակելը» բավական մեծ զայրույթ է առաջացրել, թե՛ բնապահպանների, թե՛ հասարակության լայն զանգվածների շրջանում: Վերջիններս կոչ են անում բանկի բոլոր հաճախորդներին փակել իրենց հաշիվները և հրաժարվել բանկի ծառայություններից:

Եթե միայն հաշվի առնենք, որ «Ամերիաբանկի» ֆեյսբուքյան պաշտոնական էջը վերջին մի քանի օրերի ընթացքում ողողվել է բանկի՝ Ամուլսարի ծրագիրն իրականացնելու համար օգտատերերի մեղադրանքներով և քննադատություններով, ապա դա «Ամերիաբանկին» մտածելու տեղիք պիտի տա, քանի որ բանկում իրենց հաշիվները փակելու վերաբերյալ մարդկանց ֆեյսբուքյան գրառումները շատ շուտով կարող են իրականություն դառնալ:

Երեկվա դրությամբ բանկի ֆեյսբուքյան էջին արձագանքողներից 371–ը «Ամերիաբանկի» էջը գնահատել է մեկ միավոր, ինչի արդյունքում բանկի էջի վարկանիշը նվազել է և կազմել երկու միավոր:

Աշխարհագրագետ, «Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանը իր կարծիքն է հայտնել «Փաստին»՝ «Ամերիաբանկի» կողմից Լիդիանին վարկ տրամադրելու հետ կապված:
«Բացի այն, որ այդ ծրագիրը ֆինանսավորվում է տարբեր միջազգային ֆինանսական կազմակերպությունների ու բանկերի կողմից, պարզ դարձավ, որ նաև մեր տեղական բանկն էլ է մասնակցում այս ծրագրին: Մենք բազմաթիվ անգամներ դիմել ենք այդ կազմակերպություններին, իրենց ներկայացրել հիմնավորված բողոքներ վտանգների մասին, ասել ենք, որ չպետք է ֆինանսավորել նման վտանգավոր ծրագիր, քանի որ դա էկոլոգիական լուրջ խնդիրներ կարող է առաջացնել: Հիմա նույն բաները պիտի ներկայացնել նաև «Ամերիաբանկին»»,– ասաց նա:

Լևոն Գալստյանի խոսքով՝ բազմաթիվ փորձագետներ ու մասնագետներ համոզված են, որ այդ ծրագիրը վտանգում է Հայաստանի քաղցրահամ ջրերի պաշարները, հանքի շահագործման պարագայում անմիջական ազդեցության են ենթարկվելու Որոտան և Արփա գետերի ավազանը, Կեչուտի և Սպանդարյանի ջրամբարները, Որոտան–Արփա–Սևան թունելի միջոցով` նաև Սևան լիճը:

«Միայն այդ վտանգը հաշվի առնելով՝ այս ծրագիրը իրավունք չունեն իրականացնելու, որովհետև մենք մեր էկոլոգիական ազգային անվտանգությունն ենք դնում սպառնալիքի տակ: Քաղցրահամ ջուրը մեր գլխավոր ռազմավարական պաշարն է և՛ բնության, և՛ մարդկանց նորմալ ապրելակերպը ապահովելու համար: Եթե կա նույնիսկ տեսական վտանգ էդ խնդրի համար ո՛չ մի ոսկու պաշար, ո՛չ մի կասկածելի եկամուտ, ո՛չ անգամ 500–600 աշխատատեղի ստեղծումը չի կարող դրա դիմաց փոխհատուցում լինել»,– նշում է աշխարհագրագետը:

Լևոն Գալստյանի կարծիքով, եթե «Ամերիաբանկը» համարում է, որ այդ վտանգները չկան, ուրեմն բանկի ղեկավարությունը կամ ընդհանրապես տեղեկացված չէ, կամ իրեն «Լիդիանը» և մնացած ֆինանսական կազմակերպությունները թյուրիմացության մեջ են գցել: «Ինքը վարկ է տվել, ակնկալիքներ ունի, բայց վարկը տալիս պիտի հաշվի առնել նաև հետևանքները այն երկրի համար, որի բանկն ես դու համարվում այսօր: Դրսինները հասկացանք, իրենց չի հետաքրքրում Հայաստանի ապագան, բայց քանի որ «Ամերիան» Հայաստանի բանկ է և նրա հիմնադիրների խմբում կան այնպիսի մարդիկ, ովքեր այլ տեսլական ունեն Հայաստանի վերաբերյալ՝ այդ ծրագրին վարկ տալը նաև շատ զարմանալի է մեզ համար»,– հավելեց նա:

Վերջինս ասում է, որ դեռևս պաշտոնապես չեն դիմել բանկին, պատրաստվում են մի քանի օրից բանկի գլխավոր գրասենյակի դիմաց բողոքի ցույց անցկացնել: Նախկինում միայն հրապարակումներ են եղել մամուլում և ըստ Գալստյանի՝ եթե իրենց հետաքրքրում է, ինձ թվում է կարդացած կլինեն:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: