Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

International Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers
Socity

ՓՊ ֆինանսական չարաշահումների ոդիսականից մինչև խորհրդի ընտրություններ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փետրվարի 11–ին Փաստաբանների պալատում տեղի կունենա պալատի խորհրդի անդամների ընտրություն: Ի թիվս այլոց, խորհրդի ընտրություններին մասնակցելու դիմում են ներկայացրել Փաստաբանների պալատի նախկին նախագահ Ռուբեն Սահակյանը և նախկին գլխավոր հաշվապահ Կարինե Սարգսյանը, ովքեր պալատում հայտնաբերված ֆինանսական չարաշահումների աղմկահարույց պատմության մեջ ներգրավված անձինք են: Նշենք նաև, որ քաղաքացիական վեճից բացի, ներկայում գործով նաև քրեական գործ կա հարուցված, որն առայժմ գտնվում է նախաքննության փուլում: Այս պայմաններում հետաքրքիր է, թե ինչու են նրանք երկուսն էլ որոշում կայացրել մասնակցել պալատի խորհրդի ընտրություններին:
Պալատի նախկին գլխավոր հաշվապահ Կարինե Սարգսյանը «Փաստի» հետ զրույցում ասաց, որ ինքը նախկինում երկու անգամ ընտրվել է խորհրդի կազմում:
«Այս անգամ էլ ցանկություն ունեցա կրկին առաջադրվել: Կընտրվեմ՝ լավ, չեմ ընտրվի՝ ոչինչ»,– ասաց Կ. Սարգսյանը:
Ինչ վերաբերում է դատական վեճերին, ապա դրանք երկուսն են: Մեկը դատաքննության փուլում է, մյուսը՝ նախաքննության: Նախկին հաշվապահը հույս ունի, որ Փաստաբանների պալատում իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված չարաշահումների հետ կապված քրեական գործի նախաքննության ընթացքում բոլոր հանգամանքները կպարզվեն:
«Ես հույս ունեմ, որ ում պատճառով ես հայտնվել եմ նման իրավիճակում՝ կորցրել եմ բնակարանս, ամբողջ գույքս, բոլոր իրական մեղավորներն ի հայտ կգան: Ես ուզում եմ, որպեսզի դրանից հետո գոնե կարողանամ իմ անունը փրկել»,– ասաց Կ. Սարգսյանը:
Հարցին, թե նման վեճի և փոխադարձ մեղադրանքներ հնչեցնելու պարագայում նույն խորհրդում ՓՊ նախկին նախագահ Ռուբեն Սահակյանի հետ համատեղ աշխատանքն ինքն ինչպես է պատկերացնում, առավել ևս, որ կան նաև անավարտ դատական ու քրեական գործեր, նախկին գլխավոր հաշվապահը պատասխանեց. «Ես Ռուբեն Սահակյանի հետ այս պահին կապ չունեմ, քանի որ նա ամեն ինչ անում է, որպեսզի ճնշում գործադրի ինձ վրա: Ես չգիտեմ, թե նա ինչու է դրել իր թեկնածությունը: Դա ինձ չի հետաքրքրում: Ես միայն ուզում եմ, որ պարզվեն բոլոր հարցերն ու մաքրվի ամեն ինչ: Ես 30 տարի է Փաստաբանների պալատում եմ աշխատել, նրան վստահել և ընդունել եմ որպես ծնող: Միշտ մտածում էի, որ վեճը դուրս չգա պալատի սահմաններից: Հետո տեսա, որ ամբողջ գործը բարդում են ինձ վրա, ես սկսեցի հրապարակային հանդես գալ»:
Գլխավոր հաշվապահի խոսքով՝ 2014 թ.–ի մարտին ֆինանսական ստուգումների արդյունքում 35 մլն դրամի խախտում է հայտնաբերվել, որից հետո էլ սկսվել է այս պատմությունը:
«Դրանից հետո ես սկսեցի բողոքել, հիմա էլ իբր թե 133 միլիոն դրամի խախտում է հայտնաբերվել: Բայց դա ոչ մասնագետների միջոցով է իրականացվել: Հիմա համալիր փորձաքննություն է նշանակված: Բոլոր չեքերը կան, ստորագրություններից առաջինը պալատի նախագահի ստորագրությունն է եղել, երկրորդը՝ իմը, երրորդը՝ գանձապահինը: Գործատու է ասել, ես էլ ստորագրել եմ, բայց ոչ մի գումար իմ մասով դուրս չի եկել պալատից: Բանկային չեքերը կան: Շինարարական աշխատանքեր են կատարել, մուտք չեն արել և այլն: Ամեն ինչ իր ժամանակին կպարզվի»,– ասաց Կ. Սահակյանը:
Այսքանից հետո, թեև նա կորցրել է իր վստահությունը Փաստաբանների պալատի նախկին նախագահի հանդեպ, սակայն կարծում է, որ երկար տարիներ համակարգում աշխատելուց հետո խորհրդի կազմում ընտրվելու հնարավորությունը լավ շանս է իր համար, որպեսզի կարողանա անկողնում պառկած հիվանդ ամուսնուն և երկու անչափահաս երեխաներին խնամելու գումար վաստակել:
Ի դեպ, հարգելով ՓՊ նախկին նախագահ Ռուբեն Սահակյանի խոսքի իրավունքը, մենք պատրաստվում ենք նաև նույն հարցադրումներն ուղղել նրան: Ուստիև առաջիկայում կներկայացնենք նաև Ռ. Սահակյանի տեսակետը, թե՛ նշված վեճի և թե՛ նրան հայրաբար վերաբերվող գլխավոր հաշվապահի մասին:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: