Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe
Lifestyle

Պետությունը միշտ չէ, որ աջակցում է թատրոններին, միշտ կրճատվում են աշխատավարձերը. Էվա Խաչատրյան

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Թատրոնի միջազգային օրվա առթիվ, պարգեւատրել է Երեւան քաղաքի թատերարվեստի ոլորտի մի շարք դերասանների: Նրանց շարքում է նաեւ Երեւանի պետական կամերային թատրոնի դերասանուհի Էվա Խաչատրյանը, ով թատերարվեստի ոլորտում ունեցած ձեռքբերումների եւ անձնվեր աշխատանքի համար արժանացավ Երեւանի քաղաքապետի պատվոգրի:

Life.panorama.am-ի հետ զրույցում դերասանուհին խոստովանեց, որ իր համար եւ սպասված, եւ անսպասելի է եղել այս գնահատականը: «Գիտեք, եթե անձնվիրաբար աշխատում ես, գնահատականը միշտ է սպասված լինում, սպասելիքներ չունենալու դեպքում ապրելն անիմաստ է: Ինչ խոսք, եթե այդ գնահատականը անակնկալի տեսքով է, տպավորություններդ ավելի անսպասելի են, դրանք նույն վայրկյանին են ծնվում: Մյուս կողմից, քաղաքապետի պատվոգրին արժանանալն ինձ համար անսպասելի էր, քանի որ դրա մասին ես նախապես չգիտեի, թատրոնում ինձ անգամ չէին ակնարկել, ինչպես որ սովորաբար լինում է: Շատ ոգեւորված եւ ուրախ եմ, որ այդ պատվոգիրն ունեմ, ի վերջո, դերասանի համար յուրաքանչյուր շնորհակալություն՝ կլինի դա պատվոգրի, թե ծափահարության տեսքով, մեծ հաճույք է»,- նշեց Էվան:

Դերասանուհին շեշտեց՝ միայն տգետ մարդը կարող է փոքրիկ ու մեծ հաղթանակներից թուլացնել ավելիին ձգտելու ցանկությունը: «Յուրաքանյուր գովեստի խոսք, կոչում, կամ ծափահարություն պետք է դերասանին մղի էլ ավելիին հասնել, ավելի որակյալ աշխատանք ստեղծել ու արժանանալ ավելի մեծ գնահատանքի: Սրանք դեռեւս առաջին քայլերն են, պետք է միշտ ձգտել լավագույնին՝ գնահատականներից միայն գրագետ կերպով ոգեւորվելով: Կարծում եմ, եթե դերասանը չարժանանա մանր եւ մեծ շնորհակալությունների, ապա նա այդ դեպքում ավելի քիչ ոգեւորությամբ կաշխատի»,- նկատեց նա:

Էվա Խաչատրյանն իրեն երջանիկ դերասանուհի է համարում: Թատրոնին պակասող խնդիրների մասին էլ խոսելիս՝ Էվան նշեց. «Ես աշխատում եմ մեր հանրապետության լավագույն թատրոններից մեկում, որը ամենաշատ պահանջարկ ունեցող, ամենակենդանի, ժամանակակից ու ակտիվ գործող թատրոնն է, ուստի թատրոնին սպառնացող շատ բողոքներ չունեմ: Ես ինձ համարում եմ գնահատված, պահանջված դերասանուհի, ես ունեմ իմ հանդիսատեսը, որն ինձ սիրում ու գնահատում է, ինչը վերջերս ապացուցվեց մեր թատրոնի հոբելյանական մրցանակաբաշխության ժամանակ, երբ հանդիսատեսի թափանցիկ քվեարկությամբ ես ճանաչվեցի տարվա լավագույն դերասանուհի: Ես երջանիկ եմ իմ մասնագիտությամբ եւ Աստծո կամոք պատրաստվում եմ առաջ քայլել:

Կարծում եմ՝ հայ թատրոնն այսօր շատ խորքային խնդիրներ ունի, բայց դրանց մասին ավելի մանրամասն կարող են խոսել թատրոնների գեղարվեստական ղեկավարները, քանի որ դերասանները միշտ չէ, որ շատ խնդիրների հետ են առնչվում: Ինչ խոսք, պետությունը միշտ չէ, որ աջակցում է թատրոններին, միշտ կրճատվում են աշխատավարձերը, ամեն տարի պահանջում են ավելի շատ ներկայացումներ, բայց ավելի քիչ վճարում են դրանց համար: Մի խոսքով, այսօր շատ խնդիրներ կան, որոնք ավելի խորքային են: Եվ, ցավոք, այսօր կան թատրոններ, որոնք պարզապես փտել են, այլեւս գործունեություն չեն ծավալում, չեն ուզում նոր գործեր ներկայացնել, ժամանակի հետ քայլել: Կարծում եմ, որ, եթե յուրաքանչյուր թատրոն տարվա մեջ գոնե երկու նոր ներկայացում հանձնի հանդիսատեսին, ապա ամեն ինչ չի կործանվի»:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան