Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Love Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR
uncategorized

Իշխանությունների «էստի համեցեքին» կարձագանքեն միայն միամիտները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պարզվում է, որ ցանկացած բիզնես սկսելու համար տվյալ ոլորտն ուսումնասիրելու, բիզնեսի տվյալ ուղղության մեջ բաց կետերը գտնելու և այդտեղ ներդրում կատարելու որոշում կայացնելուց առաջ նախաձեռնողը պետք է կամ հազար ու մի դուռ թակի, կամ ամիսներով նստի համակարգչի առջև: Եվ այդքան երկար ծախսած ժամանակի արդյունքում որևէ երաշխիք չկա, որ համացանցից կամ հազար ու մի դուռ թակելու արդյունքում հնարավոր կլինի ինչ–որ բան հասկանալ, թե որտեղից է հարկավոր սկսել, որտեղից ավարտել:

Պարզվում է նաև, որ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության առանձնացված ստորաբաժիններ և պետական մարմիններ բաժնում կա, գոյություն ունի նաև Լիցենզավորման և թույլտվությունների գործակալություն, որի մասին, ինչքան էլ որ զարմանալի է, բացի գործակալության պետի անունից, հեռախոսահամարից ու հետևյալ բովանդակությունից՝ «Լիցենզավորման և թույլտվությունների գործակալությունը մատուցում է ծառայություններ լիցենզիաների, թույլտվությունների, Քիմբեռլիի սերտիֆիկատների, հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորումների և եզրակացությունների տրամադրման բնագավառում: Գործակալությունը տրամադրում է առևտրի իրականացման վայրի կազմակերպման, չափման միջոցի արտադրության լիցենզիաներ, շրջանառության հսկողության ոլորտում հսկվող ապրանքների արտահանման և հսկվող ոչ նյութական արժեքների փոխանցման թույլտվություններ և իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածքով երկակի նշանակության ապրանքների տարանցիկ փոխադրման մասին ծանուցագրերի ընդունման գործընթացը: Այն նաև տրամադրում է եզրակացություն «Ժամանակավոր ներմուծում (արտահանում)» մաքսային ռեժիմով ներմուծված (արտահանված) ապրանքների վերամշակման արդյունքի մասին», այլ բան իմանալ հնարավոր չէ:

Զարմանալի է, բայց կարծես թե 21–րդ դարի տեխնոլոգիաները շրջանցել են այս գործակալությանը և փաստացի հնարավոր չէ իմանալ, թե օրինակ՝ հաշվետու ժամանակահատվածում քանի բիզնես է Քիմբեռլիի սերտիֆիկատ ստացել, քանի հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորումներ և եզրակացություն է տրամադրվել, որքան պետք է վճարել նման սերտիֆիկատ ստանալու համար և այլն:

Կարճ ասած՝ պետական մարմին, որի մասին գիտեն միայն ոլորտի գիտակները, կամ յուրայինները: Եվ այս պայմաններում խոսել կոռուպցիայի դեմ պայքարի և այլ լուրջ թեմաների մասին, մեղմ ասած, լուրջ չէ:

Ամենայն հավանականությամբ այս գործակալության գոյության համար պետությունը պետական բյուջեից բավականին գումար է ծախսում: Մի մասն էլ, կրկին՝ ամենայն հավանականությամբ, գործակալությունն է կարողանում «աշխատել» սերտիֆիկատներ տալու և այլ ծառայություններ մատուցելու միջոցով: Բայց հետաքրքիր է, թե հասարակությունն ինչպես կարող է իմանալ կամ վերահսկողություն իրականացնել այսօրինակ գործակալությունների գործունեության հանդեպ, եթե այն ընդամենը մի երկու տողով է ներկայացված, այն էլ՝ անհասկանալի բառապաշարով:

Մի խոսքով, հարգելի իշխանություններ, մարդիկ այլևս առաջվա միամիտը չեն, և եթե այդքան ուզում եք, որ դրսից Հայաստան ներդրողներ գան, կամ Հայաստանում ՓՄՁ–ները զարգանան, ապա տարբեր թաքստոցներից պետք է դուրս բերեք այս և նմանատիպ գործակալություններին, տեսանելի դարձնեք նրանց գործունեությունը և թույլ տաք, որ բիզնեսի ցանկություն ունեցողը ինքնուրույն հասկանա, թե հյուրանոցային կամ այլ բիզնես սկսելու համար նախնական ինչքան գումար պետք է ներդնի:

Հակառակ դեպքում «էստի համեցեքին» կարձագանքեն միայն միամիտները: Ու քանի որ, մեր մեջ ասած, այլևս միամիտներ չկան, որ հայրենիքի կանչով ու ծտի թևով իրենց գումարները վերցնեն ու նոր բիզնես սկսելու համար հևիհև Հայաստան գան, ուստի պարզ է՝ չէ՞, որ սիրուն տեքստերն ու պայծառ տեսահոլովակներն էլ չեն օգնի: Այնպես որ, նախ սեփական դռներն ու օրենքները բացեք, հետո նոր միայն մարդկանց հրավիրեք:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում