Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle East
uncategorized

Վահե Հովհաննիսյան. «Ես վստահ չեմ, որ այսօր Հայաստանում քաղաքական պրոցեսներ կան». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Այլընտրանքային նախագծեր խումբը» հրապարակել է Հայաստանում անփոխարինելիության մասին իր հերթական մտահոգությունը, սակայն հետաքրքիր է, թե արդյոք այս մտահոգությո՞ւնն է ամենակարևորը, որն իսկապես թույլ չի տալիս, որ Հայաստանը երկնիշ թվերով կամ քայլերով առաջ շարժվի:

Խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը «Փաստ»–ի այս և մի քանի այլ հարցերին ի պատասխան նշեց, որ «Այլընտրանքային նախագծեր խմբի» կողմից երեկ հրապարակած վերլուծությունում բարձրացվել է երկրում փոխարինելիության մեխանիզմի բացակայության խնդիրը և տարբեր ոլորտների օրինակներով փորձել են ցույց տալ, որ Հայաստանում չի գործում կայացած հասարակությանը և կայացած պետությանը բնորոշ այս մեխանիզմը։

«Սպորտ, մշակույթ, բուհեր, Ակադեմիա, ստեղծագործական միություններ, ՀԿ–ներ, քաղաքական կուսակցություններ՝ ամենուր նույն պատկերն է։ Սրան շատ լուրջ է պետք վերաբերվել։ Հայաստանում մի կողմից չի գործում ընտրական մեխանիզմը, մյուս կողմից՝ փոխարինելիության։ Այս պայմաններում առաջընթաց ապահովելը շատ դժվար է լինելու։

Սա 21–րդ դարի մուտքը Հայաստան կասեցնող ամենակարևոր խոչընդոտներից մեկն է։ Ես հասկանում եմ, որ սա չի ձևավորվել մեկ օրում և սրա լուծումը մեկ օրում չի գտնվելու, բայց մի պահից մենք սրա մասին պետք է բաց խոսենք, որ կարողանանք գտնել լուծումները»,– նշեց Վ. Հովհաննիսյանը։

Պատասխանելով հարցին, թե ներկա պահին քաղաքական դաշտում բացի ՀՀԿ–ից, մնացած կուսակցություններն իրականում ինչի՞ համար են պայքարում, Վ. Հովհաննիսյանը պատասխանեց.

««Այլընտրանքային նախագծեր խումբը» փորձագիտական, վերլուծական կենտրոն է։ Մենք մեր առաջ մի քանի կարևոր խնդիր ենք դրել՝ առավելագույնս բաց խոսել խնդիրների մասին, դասակարգել դրանք ըստ կարևորության, առաջարկել կոնկրետ լուծումներ։ Լուծումները, առաջարկությունները ներկայացվում են հանրությանը և նրանց, ովքեր ունեն դրանք իրականացնելու լծակներ։ Մենք խնդիր ենք դրել նաև շատ դեպքերում ահազանգ հնչեցնել, որովհետև քաղաքական դաշտի այսօրվա որակը ուղղակի համարժեք չէ այսօրվա Հայաստանի մարտահրավերներին։ Գիտեք, այսօր մի կողմից՝ ՀՀԿ–ից դուրս և, մյուս կողմից՝ ագրեսիվ դատարկախոսությունից դուրս երկրում կա մի շերտ, որը հասկանում է, որ պետությունը շատ լուրջ խնդիրների առաջ է կանգնած: Հասկանում է, որ առանց հաշվարկված, գրագետ փոփոխությունների այսպես երկար չի կարող շարունակվել։ Եվ հենց այդ շերտն է մեր սպառողը, այսպես կոչված «էլեկտորատը», թեև հասկանալի է, որ փորձագիտական կենտրոնի համար այս տերմինը լավագույնը չէ»:

Հետաքրքիր էր իմանալ, թե երկրի ապագայով մտահոգ այլընտրանքային այս խումբն արդյոք մասնակցո՞ւմ է «Հանուն Հայաստան պետության» ճակատի կողմից կազմակերպվող հավաքներին, քանի որ այնտեղ նույնպես, իրենց խոսքով ասած, երկրի ապագայով մտահոգ հասարակական, քաղաքական կազմակերպություններ և անհատներ են հավաքվել: Այս հարցին Վ. Հովհաննիսյանը պատասխանեց.

«Ես արդեն նշեցի, որ մեր ստեղծած կազմակերպությունը փորձագիտական–վերլուծական է, թեև իր գործունեության ոճով ընդունված նորմերից էականորեն տարբերվելու է։ Մենք ակտիվ քաղաքական պրոցեսներին չենք մասնակցում, և ես վստահ չեմ, որ այսօր Հայաստանում քաղաքական պրոցեսներ կան»։

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում