Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ucom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension funds
uncategorized

«Լուսավոր Հայաստանը» փորձում է կապանքների մեջ պահել «Քաղաքացիական պայմանագրին». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վարչապետի թեկնածուի շուրջ խմորումները թեև որոշակի հստակություններով, այնուամենայնիվ, դեռ քննարկման կենտրոնում են: Արտախորհրդարանական ուժերը և խորհրդարանական «Ելք» խմբակցության առանձին ներկայացուցիչներ շարունակում են հայտարարել ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնում հնարավոր առաջադրումը կանխելու մասին:

«Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանի կարծիքով՝ «Ելք»–ն, ըստ էության, խորհրդարանում միասնական օրակարգով հանդես չի գալիս:

«Կարելի է ասել, որ «Ելք»–ը, ըստ իրենց հայտարարությունների, սեպարատ է գործելու: Իսկ քանի որ պառլամենտական ընտրությունները կեղծվել են, ապա ժողովրդի նախասիրությունների ծանրության կենտրոնը ոչ թե խորհրդարանում է, այլ՝ խորհրդարանից դուրս: Ծանրության կենտրոնը արտախորհրդարանական ուժերի էլեկտորատի մեջ է: Հիմա՝ ինչ վերաբերում է օրակարգին: Մեր կուսակցության տեսակետը հետևյալն է. քանի որ ընտրությունները կեղծվել են, ուստի Հանրապետական կուսակցությունը վարչապետի թեկնածու առաջադրելու իրավունք չունի: Մյուս կողմից՝ ապրիլի 9–ից 18–ը բացառիկ ժամանակահատված է, Սերժ Սարգսյանը՝ իշխանություն կրողը, իրավական որևէ լծակ չի ունենալու: Կարելի է ասել, որ դա այն էտապն է, երբ իշխանության համակարգն ամենաթույլը կլինի: Բացի այդ, հասկանում ենք, որ իրականում Սերժ Սարգսյանը չի վայելում իր թիմակիցների անկեղծ համակրանքը: Ուրիշ խնդիր է, որ իրենք այսօր վախեցած են, որ ճնշման տակ են, բայց եթե պահը գա՝ իրենք շատ հանգիստ չեն քվեարկի Սերժ Սարգսյանի օգտին»,– «Փաստ»–ի հետ զրուցում ասաց կուսակցության ղեկավարը:

Նրա խոսքով՝ կարևոր է ֆիքսել նաև, թե ով է իրական ընդդիմությունը:

«Կարելի է խոսել ընդհանուր համակարգից, փոփոխություններից, ապագայից, բայց կրիտակական պահի դիրքորոշում ցույց չտալ, ինչպես հիմա տեսնում ենք «Ելք»–ի դեպքում: Խմբակցության տարբեր թևերով հանդես գալը հենց դա է ցույց տալիս: Այսօր «Ելք»–ը հայտնվել է անելանելի վիճակում: Համենայն դեպս, Նիկոլ Փաշինյանը փողոց է դուրս գալիս, իսկ գրեթե մնացածը, ըստ էության, ոչ: Բայց ձայներ եք տարել ու ասել, որ դեմ եք համակարգին, ձեզ որպես ընդդիմություն են ձայն տվել: Հետո հայտարարել եք, որ խորհրդարանում ամենաարմատականն եք, բայց պարզվում է՝ նույնիսկ չեն էլ համարձակվում Սերժ Սարգսյանին հարցեր տալ կապված ընդհանուր իրավիճակի, ապրիլյան պատերազմի, արտագաղթի և այլնի հետ: Խոսքը «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունների մասին է»,– ընդգծեց Ա. Հարությունյանը:

Նրա դիտարկմամբ՝ կարևոր է, որ ֆիքսվի օրակարգը, ձևակերպվի խնդիրը, որովհետև պայքարը շատ լուրջ է լինելու:

«Ես ակնկալում էի, որ «Ելք»–ը պառլամենտի ներսում կստեղծեր այդ էներգետիկան, որից ժողովուրդը կոգևորվեր, և այդ էներգետիկան կտարածվեր նաև փողոցում, հետո նորից կփոխանցվեր խորհրդարան և այլն: Բայց հաշվի առնելով խմբակցության ներկա իրավիճակը՝ հարց է առաջանում, այս դեպքում խորհրդարան գնալու իմաստը ո՞րն էր: Չեմ ուզում խորհուրդ տալ Նիկոլ Փաշինյանին, ինքն է իր որոշումն ընդունում, բայց «Ելք»–ից կախվածությունը թուլացնելու համար ճիշտ կլիներ, որ նա որևէ կաղապար չունենալու համար մանդատը վայր դներ: Ես հետևում եմ «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչների ելույթներին և կարող եմ ասել, որ նրանք անընդհատ փորձում են կապանքների մեջ պահել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ հիշեցնելով պայմանավորվածությունները, հուշագիրը և այլն: Նիկոլ Փաշինյանն, ամեն դեպքում, կաշկանդված է լինելու»,– նշեց մեր զրուցակիցը:

Արամ Հարությունյանի խոսքով՝ աշխարհաքաղաքական հարցեր չպետք է դնել իշխանության առաջ:

«Շատ դեպքերում Ռուսաստանի, ԱՄՆ–ի կամ Եվրոպայի դեմ հարցեր են բերվում: Այդ խնդիրը չպետք է դնենք: Մեր խնդիրը պետք է կոնկրետ լինի: Եթե այսօր Ռուսաստանի դեմ որևէ շարժում է սկսվում, ապա այդ քայլով ի դեմս Ռուսաստանի՝ Սերժ Սարգսյանի համար պաշտպան ենք գտնում: Այսպիսի խնդիր չպետք է լինի, Հայաստանի ինքնիշխանությունը ներսում է որոշվում: Եթե մենք նորմալ ընտրված իշխանություն ունենանք, այդ իշխանությունը Հայաստանի շահերը կպաշտպանի բոլոր ատյաններում: Իսկ եթե մենք ունենանք չընտրված նախագահ, բնական է, որ նա շատ թույլ է լինելու: Որքան էլ պետությունը փոքր լինի, երբ լեգիտիմ նախագահը որևէ հարթակում ներկայացնում է իր ժողովրդին, նրա լեզուն, ինչպես ասում են, ավելի երկար է լինում»,–եզրափակեց կուսակցության ղեկավարը:

 

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում