Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia
Politics

Պահպանողականները կողմ են Սարգսյանին՝ պաշտոններից չզրկվելու համար. վերևներում մի լավ անկեղծացել են. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մինչ աջուձախ հնչում են հարցեր վարչապետի ով լինելու հետ կապված, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը կազմակերպում է և հրապարակում իր կողմից կատարված սոցհարցման արդյունքները: Եվ դրանք, որքան էլ տարօրինակ հնչի, Սերժ Սարգսյանի օգտին չեն բնավ: Բանն այն է, որ հարցվածների մեծ մասը ցանկանում է Կարեն Կարապետյանին կրկին վարչապետ տեսնել` Հայաստանի հետագա տնտեսական զարգացումը նրա անվան հետ կապելով: Իհարկե, գործող նախագահին վարչապետի պաշտոնում տեսնել ցանկացողների բանակը ևս փոքր չէ, պարզապես մի փոքր զիջում է Կարապետյանին:

Հարցումներն արվել են փորձագետների շրջանում: Հարցմանը մասնակցել են նրանք, ովքեր աշխատելու են վարչապետի հետ՝ պատգամավորական խմբերի ղեկավարները, կուսակցությունների անդամները, լրագրողներ, բիզնես ոլորտի ու իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ: Իսկ հանրության կարծիքն այստեղ ոչ մի նշանակություն չի ունեցել:

Գնահատելով ակնկալիքները՝ հարցվածները երկու խմբի են բաժանվել՝ Կարեն Կարապետյանի և Սերժ Սարգսյանի կողմնակիցներ: Դրանց մեծ մասը կողմ է եղել Կարեն Կարապետյանին, որովհետև Սերժ Սարգսյանի նախագահության պայմաններում տնտեսական լուրջ արդյունք չի ապահովվել: Մյուս կողմից էլ վարչապետը ստանալու է ամբողջ գործադիր իշխանությունը և ներկայացնելու է հանրապետությունն այլ միջազգային կառույցներում: Սերժ Սարգսյանի կողմնակիցները գտնում են, որ Հայաստանում ոչ ոք չունի նրա հզորությունը միջազգային կառույցներում:

Միակ ճանաչված մարդն այս պարագայում Սերժ Սարգսյանն է, կարծում են հարցվածների 35%–ը: 45%–ն էլ կողմ է, որ Կարապետյանը մնա՝ հույս ունենալով, որ նա կարող է մի նոր բան բերել ու տնտեսությունը զարգացնել: 15%–ը կարծիք չի հայտնել, մնացածն էլ կասկածի մեջ են: Ինչպես ասում են՝ ժամանակը կգա, կտեսնենք:

«Հիմա կա մի ուրիշ մոտեցում: Պահպանողականները կողմ են Սերժ Սարգսյանի թեկնածությանը, քանի որ իշխանափոխությունը կբերի կադրերի փոփոխություն, վերանշանակում և այլն: Վախենում են, որ կկորցնեն իրենց պաշտոնները, դրա համար ուզում են մնա նույնը: Իսկ նրանք, ովքեր հույս ունեն, որ իշխանության փոփոխմամբ իրենց շանսերը կմեծանան, պաշտոնը բարելավելու կամ պաշտոն ստանալու իմաստով, կողմ են Կարեն Կարապետյանին:

Կարևոր է երեք գործոն՝ միջազգային հարաբերություններում Հայաստանը լավագույնս ներկայացնելու, երկրորդը՝ տնտեսական աճն ապահովելու և երրորդ՝ այնպիսի ներքին քաղաքականություն մշակելու, որ, ինչպես ասում են, ոչ մեկի «խաթրին» չկպնեն»,– «Փաստ»–ի հետ զրույցում պատմեց Ադիբեկյանը:

Հարցին, թե հիմա այս կանխատեսումները կիրականանան, երկրի ամենահայտնի սոցիոլոգը պատասխանեց, թե իրենք չեն կանխատեսում: Իրենց խնդիրն այլ է:

«Ո՞ւմ կնշանակի Հանրապետականը: Առաջին՝ եթե Կարեն Կարապետյանը լինի վարչապետ, իր հետ աշխատողները ինչպես կվերաբերվեն այդ նշանակմանը: Երկրոդ՝ Սերժ Սարգսյանը կմնա, ինչպես կվերաբերվեն: Ինձ այդ վերաբերմունքն է հետաքրքիր: Իշխանական ազդեցության կենտրոններ կան: Կլինի 1, 2, թե 3 կենտրոն, իրենք միմյանց հետ ինչ փոխազդեցություն կունենան և ինչպես կաշխատեն, դա է խնդիրը: Մենք այդ հաշվարկներն ենք անում՝ կառավարման արդյունավետության խնդիրը, որն է ավելի արդյունավետ տրված պայմաններում»,– ասաց մեր զրուցակիցը:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում