Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle East
uncategorized

Քրեական օրենսգրքի որոշ հոդվածներ կչեղարկվեն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տնտեսական գործունեության դեմ ուղղված մի քանի հանցագործություններ կապաքրեականացվեն՝ որոշ արարքներ քրեական պատասխանատվության դաշտից կտեղափոխվեն վարչական պատասխանատվության դաշտ, իսկ որոշներն էլ՝ քաղաքացիաիրավական: Սրա համար մշակվել է նախագծերի փաթեթ:

Նպատակը տնտեսական աճի և գործարարության զարգացման, Քրեական օրենսգրքով միայն հանրային վտանգավորության որոշակի աստիճան ունեցող արարքների նախատեսման և քրեադատավարական ռեսուրսների խնայողությունն է:

Նախագծերի փաթեթի ընդունման դեպքում իրավական հիմքեր կստեղծվեն գործարարության զարգացման և խրախուսման, Քրեական օրենսգրքի բեռնաթափման, ցածր հանրային վտանգավորություն ունեցող արարքների ապաքրեականացման և քրեադատավարական ռեսուրսների խնայողության համար:

Տնտեսական որոշ հանցագործությունների ապաքրեականացման անհրաժեշտությունը բազմիցս ընդգծվել է ինչպես վարչապետին կից գործող փոքր և միջին ձեռնարկատիրության խորհրդում, այնպես էլ՝ գիտական շրջանակներում: Իսկ ՀՀ նոր Քրեական օրենսգրքի նախագծով մի շարք հանցավոր արարքներ արդեն նախատեսված չեն:

Գործող Քրեական օրենսգրքի տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գլուխը բավական ծանրաբեռնված է և պարունակում է հանցանքներ, որոնք ընկնում են Քրեական օրենսգրքի այլ հանցակազմերի ներքո, ինչպես նաև ցածր հանրային վտանգավորության պատճառով կարող են արդյունավետորեն կարգավորվել քաղաքացիաիրավական կամ վարչական պատասխանատվության դաշտում: Մասնավորապես, կեղծ գովազդի հոդվածով, ըստ www.court.am կայքում հրապարակված դատական վիճակագրության՝ վերջին տարիներին որևէ քրեական գործ դատարան չի տարվել: Ըստ ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տրամադրած տվյալների՝ 2015–2017 թվականներին անգամ որևէ հանցադեպ չի գրանցվել: Բացի այդ, նշված բնագավառի նկատմամբ արդեն իսկ գործում են պետական վերահսկողության արդյունավետ կառուցակարգեր: Այդ իսկ պատճառով նպատակահարմար է նշված արարքը տանել վարչական պատասխանատվության տիրույթ:

Բացառապես քաղաքացիաիրավական բնույթ ունեն ապրանքային նշանի ապօրինի օգտագործման և վարկի ոչ նպատակային օգտագործման հետ կապված հարաբերությունները, որոնց հետ կապված ևս քրեական գործեր գրեթե չեն քննվում դատարանների կողմից: Ապրանքային նշանի ապօրինի օգտագործման հետ կապված 2014–2017 թվականներին գրանցված մի քանի դեպքից որևէ մեկով գործը դատարան չի հասել՝ քրեական գործի հարուցումը մերժելու, բողոքի բացակայության, գործը կասեցնելու կամ հանցադեպի բացակայության հետևանքով հաշվառումից հանվելու պատճառով: Իսկ վարկը ոչ նպատակային օգտագործելու վերաբերյալ հոդվածով նշված տարիների ընթացքում քննվել է ընդամենը 2 գործ:

Ըստ այդմ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 191–րդ՝ վարկը ոչ նպատակային օգտագործելը, 197–րդ՝ ապրանքային նշանն ապօրինի օգտագործելը, 198–րդ՝ կեղծ գովազդը, 207–րդ՝ կեղծ գինի, օղի կամ ալկոհոլային այլ խմիչք իրացման նպատակով պատրաստելը կամ իրացնելը, ինչպես նաև 210–211–րդ և 213–րդ հոդվածներն ուժը կորցրած կճանաչվեն:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում