Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Խոսքը՝ գործի փոխարեն, թե՞ գործը՝ խոսքի փոխարեն. ընտրության առաջ կանգնած հասարակությունըԴատարկ տներ, կորած սուբսիդիաներ․ Տավուշում բացահայտվում է գյուղական բնակարանաշինության ծրագրի իրական պատկերըԻսրայելը կոչ է արել ԱՄՆ-ին զիջումների չգնալ Իրանի հարցում․ Axios Թրամփը հայտարարել է, որ իրեն «բոլորովին չի անհանգստացնում» ռազմական հանցագործությունների հնարավոր մեղադրանքըՄի վախեցիր Նիկոլ Փաշինյան․ Ալիկ ԱլեքսանյանՌԴ-ն էներգակիրների մատակարարման հսկայական քանակությամբ հայտեր ունի. Պեսկով Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz»-ը և «Lexus»-ը Անդրանիկ Քոչարյա´ն, մի տղայիդ ես անդրադարձել, բա մյուս տղայիդ մասին ի՞նչ կասես, որ պատերազմից փախցրել ես․ Նառա ԳևորգյանՑիլով մարդ, մի վախեցիր Կարապետյանից, ինքը քեզ վատ բան չի անելու․ Նարեկ Կարապետյան«Մանչեսթեր Յունայթեդը» երկարաձգեց Հարի Մագուայրի հետ պայմանագիրը Ինչպես է շաքարը «կարամելացնում» ձեր մարմինը և արագացնում ծերացումը Փաշինյանի օրոք ադրբեջանցու սապոգը դրվեց Սյունիքի սուրբ հողի վրա․ Անուշ ՄիրզոյանԻշխանության վերջին խաղաքարտը. պատերազմի սարսափը՝ որպես ընտրական տակտիկա․ Էդմոն ՄարուքյանՔՊ-ից պատգամավորի թեկնածու առաջադրված իջևանցի բժիշկ Միքայել Ադամյանը ՌԴ քաղաքացի է Ես պատրաստ եմ իմ կյանքը տալ հանուն հայրենիքի, ինչպես և 14 միլիոն իրանցիները․ Փեզեշքիան«Կոչումը՝ կին. Ոսկե կոդ 2026»-ի Անահիտ աստվածուհու մեդալը շնորհվել է Ռոզա ԾառուկյանինԱՄՆ-ի և Իսրայելի հետ պшտերազմը դադարեցնելու Իրանի ծրագիրը բաղկացած է տասը կետից. The New York TimesIDBank-ը և Իդրամը՝ «Մաթեմիկ» հասարակական-կրթական կազմակերպության կողքինԸնտրական օրենսգրքի փոփոխությունը չի քննարկվել որևէ կողմի հետ, փոխվում է մեկ անձի, մեկ ուժի ցանկությամբ` ակնհայտ ապօրինի․ Արամ Վարդևանյան«Ես պահում էի հայրիկին ու ինքն էլ չէր կոտրվում». Լիլիթ Թոխատյանը՝ հայրիկի առողջական խնդրի ու բարդ փուլի մասինԱՄՆ-ը կարողացել է վնաuել կամ nչնչացնել Իրանի ավելի քան 155 նավ IDBank-ը՝ ՀԲՄ մարզային համաժողովի մասնակիցՓառաբանելով մայրությունը, գեղեցկությունը և ուժը․ Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղում նշվեց Մայրության և գեղեցկության օրը Կոնվերս Բանկը կրկին արժանացել է STP Excellence Award մրցանակինՌԴ Պերմ քաղաքում դպրոցականը դանակnվ hարձակվել է ուսուցչուհու վրա. վերջինս մաhացել էՅունիբանկը կմասնակցի Leasing Expo 2026 ցուցահանդեսին հատուկ առաջարկովԾանր մարմնական վնաuվածք պատճառած տղամարդը ձերբակալվել, ապա կալանավորվել էԳյումրիում հիմնովին նորոգման կարիք ունեցող մի շարք մանկապարտեզներ կան․ Մարտուն ԳրիգորյանԱմենախոցելի խմբերի պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության օրակարգում․ Արմեն ՄանվելյանՀայկական պետությունը պետք է լինի ամուր, հարատև և ապահով․ Ավետիք ՉալաբյանՔպ քաղաքային իշխանությունը հեռացվելու է․ դրանք պետք է հեռանան մեր կամքով և որոշմամբ․ Հրայր ԿամենդատյանԱրեգա Հովսեփյանը հիշեցնում է Նիկոլ Փաշինյանի խոստումներըԱրարատԲանկը Լոռիում՝ բիզնեսի և տնտեսության զարգացման մրցունակ լուծումներովՈրոշում եմ կայացրել միանալ Սամվել Կարապետյանի գլխավորած «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը. «Հայուհի» կենտրոնի հիմնադիր (տեսանյութ) Ընտրական օրեսնգիրքը փոխվում է ընտրություններից 2 ամիս առաջ` ժողովրդավարության բաստիոնում. Աշոտ ՄարկոսյանԻ՞նչ փոխվեց, որ ընտրություններից 2 ամիս առաջ որոշեցիք ընտրական օրենսգիրք փոխել. Ալիկ Ալեքսանյանը՝ Նիկոլ Փաշինյանին Եթե դուք հետևեիք Սամվել Կարապետյանի հորդորին և օր առաջ ավարտեիք պատերազմը, կփրկվեր 3,500 հայորդու կյանք. Նարեկ ԿարապետյանՂազախստանը մերժեց Փաշինյանի սադրանքը Փաշինյանը եկեղեցու դեմ պայքարը ներառել է ՔՊ ծրագրում Կհեռացնե՞ն Անդրանիկ Քոչարյանին ՔՊ ցուցակից Շնորհավոր Աստվածածնի ավետման տոնը, Աստվածածնի, որ հանուն մեր փրկության կամովին տարավ Որդու զոհաբերման մեծ տառապանքը. Մենուա ՍողոմոնյանԱռաջիկա ընտրություններին ժողովուրդն է որոշելու իր ապագան․ Հրայր Կամենդատյան Սիրելի մայրեր, շնորհավոր ձեր տոնը. Թող ձեր կյանքը լցված լինի սիրով, ջերմությամբ և գնահատանքով. Մհեր ԱվետիսյանՀիմա էլ կռիվ են տալիս Սամվել Կարապետյանի անվան հետ. Նարեկ Կարապետյան Երբ կրթությունը քանդվում է, երկիրը դառնում է խոցելի, ինչը հիմա արվում է Հայաստանում․ Ատոմ ՄխիթարյանՓաշինյանի սարսափն ու Ընտրական օրենսգրքի փոփոխությունը Փաշինյանը չի կարող խանգարել. Հայաստանի հաջորդ վարչապետը՝ Սամվել Կարապետյանն է. Ալեքսանյան Թող ձեր ուժը լինի անսպառ, ձեր հավատը՝ անսասան, և ձեր սերը՝ այն հիմքը, որի վրա կկառուցենք անվտանգ, բարեկեցիկ ու արժանապատիվ Հայաստան. Նաիրի Սարգսյան«Սամվել Կարապետյանի՝ այլ քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացը սկսվել է»․ Ալիկ ԱլեքսանյանՊետության գործառույթը քաղաքացուն կրթելն է, այլ ոչ թե ցածրորակ մշակույթ տարածելը․ Մենուա Սողոմոնյան
uncategorized

Քրեական օրենսգրքի որոշ հոդվածներ կչեղարկվեն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տնտեսական գործունեության դեմ ուղղված մի քանի հանցագործություններ կապաքրեականացվեն՝ որոշ արարքներ քրեական պատասխանատվության դաշտից կտեղափոխվեն վարչական պատասխանատվության դաշտ, իսկ որոշներն էլ՝ քաղաքացիաիրավական: Սրա համար մշակվել է նախագծերի փաթեթ:

Նպատակը տնտեսական աճի և գործարարության զարգացման, Քրեական օրենսգրքով միայն հանրային վտանգավորության որոշակի աստիճան ունեցող արարքների նախատեսման և քրեադատավարական ռեսուրսների խնայողությունն է:

Նախագծերի փաթեթի ընդունման դեպքում իրավական հիմքեր կստեղծվեն գործարարության զարգացման և խրախուսման, Քրեական օրենսգրքի բեռնաթափման, ցածր հանրային վտանգավորություն ունեցող արարքների ապաքրեականացման և քրեադատավարական ռեսուրսների խնայողության համար:

Տնտեսական որոշ հանցագործությունների ապաքրեականացման անհրաժեշտությունը բազմիցս ընդգծվել է ինչպես վարչապետին կից գործող փոքր և միջին ձեռնարկատիրության խորհրդում, այնպես էլ՝ գիտական շրջանակներում: Իսկ ՀՀ նոր Քրեական օրենսգրքի նախագծով մի շարք հանցավոր արարքներ արդեն նախատեսված չեն:

Գործող Քրեական օրենսգրքի տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գլուխը բավական ծանրաբեռնված է և պարունակում է հանցանքներ, որոնք ընկնում են Քրեական օրենսգրքի այլ հանցակազմերի ներքո, ինչպես նաև ցածր հանրային վտանգավորության պատճառով կարող են արդյունավետորեն կարգավորվել քաղաքացիաիրավական կամ վարչական պատասխանատվության դաշտում: Մասնավորապես, կեղծ գովազդի հոդվածով, ըստ www.court.am կայքում հրապարակված դատական վիճակագրության՝ վերջին տարիներին որևէ քրեական գործ դատարան չի տարվել: Ըստ ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տրամադրած տվյալների՝ 2015–2017 թվականներին անգամ որևէ հանցադեպ չի գրանցվել: Բացի այդ, նշված բնագավառի նկատմամբ արդեն իսկ գործում են պետական վերահսկողության արդյունավետ կառուցակարգեր: Այդ իսկ պատճառով նպատակահարմար է նշված արարքը տանել վարչական պատասխանատվության տիրույթ:

Բացառապես քաղաքացիաիրավական բնույթ ունեն ապրանքային նշանի ապօրինի օգտագործման և վարկի ոչ նպատակային օգտագործման հետ կապված հարաբերությունները, որոնց հետ կապված ևս քրեական գործեր գրեթե չեն քննվում դատարանների կողմից: Ապրանքային նշանի ապօրինի օգտագործման հետ կապված 2014–2017 թվականներին գրանցված մի քանի դեպքից որևէ մեկով գործը դատարան չի հասել՝ քրեական գործի հարուցումը մերժելու, բողոքի բացակայության, գործը կասեցնելու կամ հանցադեպի բացակայության հետևանքով հաշվառումից հանվելու պատճառով: Իսկ վարկը ոչ նպատակային օգտագործելու վերաբերյալ հոդվածով նշված տարիների ընթացքում քննվել է ընդամենը 2 գործ:

Ըստ այդմ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 191–րդ՝ վարկը ոչ նպատակային օգտագործելը, 197–րդ՝ ապրանքային նշանն ապօրինի օգտագործելը, 198–րդ՝ կեղծ գովազդը, 207–րդ՝ կեղծ գինի, օղի կամ ալկոհոլային այլ խմիչք իրացման նպատակով պատրաստելը կամ իրացնելը, ինչպես նաև 210–211–րդ և 213–րդ հոդվածներն ուժը կորցրած կճանաչվեն:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում