Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia
uncategorized

Հողային օրենսգրքի փոփոխությունը Հայաստանում ֆեոդալիզմ կհաստատի . «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Խորհրդարանը քննարկում է «Հողային օրենսգրքում» լրացումներ կատարելու նախագիծը, համաձայն որի եթե ՀՀ քաղաքացին զրկվում է կամ հրաժարվում է քաղաքացիությունից, մեկ տարի անց կորցնում է սեփականություն հանդիսացող գյուղացիական նշանակության հողատարածքը: Ըստ նախագծի՝ անձը պետք է մեկ տարվա ընթացքում վաճառի իրեն պատկանող հողատարածքը: Եթե չի վաճառում, կատարվում է հարկադիր վաճառք, ստացված գումարը հանձնվում է նախկին սեփականատիրոջը: Հակառակ դեպքում հողատարածքը վերածվում է պետական սեփականության:

Այս նախագիծը դեռ անցած տարեվերջից բուռն քննարկումների արժանացավ: Չնայած նրան, որ իրավունքի շատ մասնագետներ հայտարարեցին, որ խախտվում է սեփականության իրավունքը, օրենսդիրների մի ստվար բանակ փորձեց բացատրել, որ հակառակը՝ օրենքն են փորձում հարմարեցնել Սահմանադրությանը:

Հողային օրենսգրքի նոր փոփոխությունը ոտնահարում է սեփականության իրավունքը, քանի որ հողի սեփականատերը զրկվում է սեփական գույքը հայեցողությամբ տիրապետելու և տնօրինելու իրավունքից: «Փաստ»–ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց փաստաբան Նորիկ Նորիկյանը:

«Իրավունքի կոպտագույն խախտում է: Ստացվում է, որ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում, հարկադրված են լինելու օտարել իրենց սեփականության իրավունքը, հակառակ պարագայում, նրանց սեփականության իրավունքը կդադարեցվի: Դա միջամտություն է անձի սեփականության իրավունքին: Օրինակ՝ քաղաքացին ունի երկու մանկահասակ տղա: Նա հրաժարվում է քաղաքացիությունից: Նա նաև այդ երեխաներին է զրկում իր սեփականությունը ժառանգելու հնարավորությունից»,– նկատեց Նորիկյանը:

Բացի իրավունքի խախտումից, նա այլ խնդիրներ էլ է նկատում օրենսգրքի փոփոխությամբ: Օրենքի ուժով քաղաքացին սեփական գյուղնշանակության հողից կզրկվի. այստեղ կրկին ունևոր խավի բախտը կբերի: Գրոշներով քաղաքացուց հողը կգնեն, և ըստ փաստաբանի՝ Հայաստանում կստեղծվի դասական ֆեոդալիզմ:

«Մտավախություն կա, որ օրենքը ներդնելուց հետո հողերի խոշորացում է տեղի ունենալու և դրանք հայտնվելու են որոշ մարդկանց ձեռքում, ովքեր որոշակի նյութական միջոցներ ունեն: Գումար ունեցողներն են այդ հողերը գնելու, և կգա մի ժամանակ, երբ հողերի խոշորացման անվան տակ ունենալու ենք մի քանի ֆեոդալներ, որոնք տիրապետելու են մեր երկրի հողային ռեսուրսի մեծ մասը: Նյութական հնարավորություններ ունեցողները ձեռք կբերեն այդ հողերը և գյուղում մնացող մարդիկ կսկսեն աշխատել այդ հողերում: Ըստ էության, այդ մարդկանց օրենքի ուժով դարձնելու են ֆեոդալներ: Խնդիր ունենք գյուղատնտեսական նշանակության հողերի մշակման հետ, բայց դա բոլորովին այլ հարթության վրա պետք է տեղավորվի՝ ոչ ի վնաս սեփականատիրոջ»,– շեշտեց նա:

Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի ղեկավար Ռազմիկ Մարգարյանը երկու ձեռքով է կողմ օրենքին: Այստեղ գյուղատնտեսական նշանակության 300 հեկտար հող չի մշակվում նաև սեփականատիրոջ գյուղից դուրս գտնվելու պատճառով:

«Ովքեր հրաժարվում են քաղաքացիությունից, ինչո՞ւ պետք է հող ունենան, հակասում է Սահմանադրությանը: Այսինքն՝ եթե հող է ստացել գնացել է, պե՞տք է այն մնա, այդ դեպքում թուրքերին էլ հող հատկացնենք: Պետք է նրանց անպայման զրկել սեփականության իրավունքից: Հայրենիքին կարողանում են մի բանով օգտակար լինեն, թող գան օգնեն: Գնան այլ տեղ մնան, երբ այստեղ պատերազմական վիճակն ավարտվի, գան ասեն՝ մեր հողը տվեք»,– պնդեց նա:

Եղեգնուտից շատերն են այս պահին Ռուսաստանի Դաշնությունում բնակվում: Մարգարյանը չի հաշվարկել, թե այդպիսի քանի բնակիչ կա և որքանն են քաղաքացիությունից հրաժարվել:

«Բավականին լուրջ թիվ է: Դրսում ապրելով՝ հողի բիզնես են անում: Զանգում են, ասում՝ հարգելի գյուղապետ, ես իմ հողը վարձակալությամբ տվել եմ ուրիշին, նա հիմա պետք է մշակի, հողին հանկարծ չկպնես»,– ասաց Եղեգնուտի ղեկավարը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում