Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Love Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR
uncategorized

Ալեքսանդր Մարկարով. «Խորհրդարանական ձևը հնարավորություն է տալիս կառուցել ժողովրդավարական երկիր, պայմաններ ստեղծել քաղաքական կուսակցությունների համար». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստ» օրաթերթի զրուցակիցն է քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը

 

– Պարոն Մարկարով, ապրիլի 9–ից Հայաստանն անցնելու է խորհրդարանական կառավարման համակարգին: Արդյոք այն մեր երկրի դեպքում արդյունավետ կառավարման համակարգ կլինի՞:

– Որոշ չափով Հայաստանն իրականացրել է այն բարեփոխումները, որոնք նախատեսված են եղել Սահմանադրական բարեփոխումների շրջանակում և ապրիլին՝ նոր կառավարության ձևավորումից հետո, այս անցումը կհասնի իր տրամաբանական ավարտին: Արդյոք խորհրդարանական կառավարման համակարգն ավելի արդյունավե՞տ է, քան կիսանախագահական ձևը:

Խորհրդարանական կառավարման ձևը բավականին բնորոշ է ժողովրդավարական երկրներին: Երբ քննարկվում է, թե կառավարման որ ձևն է ավելի արդյունավետ ժողովրդավարական հասարակություն կառուցելու համար՝ եղել են երեք այլընտրանքներ՝ նախագահական, կիսանախագահական և խորհրդարանական: Եթե մենք նայենք այլ երկրների փորձը, որոնք ընդունել են խորհրդարանական կառավարման համակարգը, կարող ենք ասել, որ լուրջ հաջողությունների են հասել ժողովրդավարական համակարգ ձևավորելու գործում: Կառավարման խորհրդարանական ձևը հնարավորություն է տալիս կառուցել ժողովրդավարական երկիր, պայմաններ ստեղծել քաղաքական կուսակցությունների համար: Այս ձևը մեզ համար նոր մոդել չէ: Այն գոյություն է ունեցել Առաջին հանրապետության ժամանակ՝ 1918– 1920 թվականներին: Այս կառավարման ձևի շրջանակներում, իհարկե, կան այնպիսի խնդիրներ, ինչպիսին է կառավարության գործունեության արդյունավետությունը: Կառավարման խնդիրներն այդքան էլ մեծ չեն և քաղաքական մեծամասնության առկայության դեպքում կառավարումն իրականացվում է արդյունավետ, ավելին՝ այդպիսի կառավարման ձևը նպաստում է նաև կուսակցությունների հետագա զարգացմանը, որովհետև դուրս է գալիս այն խնդիրը, որն ի հայտ է եկել կապված նախագահական լիազորությունների հետ և այն խնդիրները, որ քաղաքականությունը կենտրոնանում է նախագահի ձեռքում, իսկ այլ քաղաքական դերակատարություն ունեցողները շատ փոքր դեր ունեին: Տվյալ պարագայում, երբ ունենանք գործող խորհրդարան և արդյունավետ կառավարություն, այն խնդիրները, որոնք վերաբերում էին այլ կուսակցությունների մասնակցության քաղաքական գործընթացներին, կդառնան ավելի արդյունավետ և տեսանելի: Եվ բոլոր քաղաքական դերակատարողները պայքարելու են ոչ թե մեկ հիմնական պաշտոնի համար, այլ՝ նրանց համար նաև հնարավորություն կստեղծվի մասնակցություն ունենալ խորհրդարանական ձևաչափի մեջ: Եվ հաշվի առնելով, որ հատուկ դերակատարություն տրվում է նաև ընդդիմությանը, այս տարբերակը կգործի բավականին արդյունավետ:

– Երբ գոյություն ունի ակնհայտ ռազմական հակամարտություն, ապա կառավարման կիսանախագահական ձևն է ավելի հարմար, թե՞ խորհրդարանական:

– Այն ժամանակ, երբ ունեինք կիսանախագահական կառավարման ձև, նախագահի ձեռքում էին նաև այն լիազորությունները, որոնք վերաբերում էին պատերազմական դրությանը, իսկ այս նոր համակարգում այդ լիազորությունները գլխավորելու է վարչապետը: Օրինակ՝ Իսրայելը, հենց ստեղծման տարեթվից ռազմական գործողությունների մեջ է եղել, մի քանի կարճատև պատերազմական վիճակներ են եղել, և այս ամենն իրականացրել է հենց խորհրդարանական կառավարման ձևով: Այստեղ պետք է հաշվի առնել, թե համապատասխան ոլորտում ինչ քաղաքականություն է մշակված և այն մասնագետների առկայությունը, որոնք ներգրավված են ռազմաքաղաքական որոշումների ընդունման կամ կայացման մեջ:

– Սերժ Սարգսյանը Ազգային ժողովի ղեկավար կազմի հետ հանդիպման ժամանակ բարձր է գնահատել խորհրդարանի կատարած աշխատանքը: Դուք համամիտ ե՞ք այդ գնահատականի հետ:

– Խոսքն այն մասին է, թե ինչպես եք գնահատում խորհրդարանի աշխատանքը: Խոսքը կարող է գնալ, թե ինչ քանակի օրենքներ են ընդունվել, և դա կարող է այդ որակի ցուցանիշը հանդիսանալ: Մյուս կողմից, կարող են գնահատել, թե որքանով են արդյունավետ համագործակցել տարբեր քաղաքական դերակատարություն ունեցող քաղաքական ուժերը տվյալ կառույցի մեջ, ինչպես նաև, թե որքանով է ընդդիմությունը կարողանում իրականացնել իր վրա դրված գործառույթները: Եթե այս երեք սկզբունքները վերցնենք որպես աշխատանքի գնահատում, կարող ենք ասել, որ խորհրդարանն այս 20–25 տարիների ընթացքում գնում է սովորելու ճանապարհով, և այն քաղաքական համակարգի կայացման գործում մեծ դերակատարություն ունի: