Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles Times
uncategorized

Թևան Պողոսյանը կառչած չէ պատգամավորական աթոռից և իր կյանքն առանց դրա էլ է պատկերացնում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Թևան Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում կատարած գրառման մեջ նշել էր, որ պատրաստ է օգտակար լինել բոլոր քաղաքական կուսակցություններին, բայց այդպես էլ չէր մանրամասնել, թե հատկապես որ կուսակցությունների մասին է խոսքը:
«Երբ կլինեն կուսակցությունների ծրագրերը և այդ ծրագրերի շուրջ քննարկումներ կկազմակերպվեն, այդ ժամանակ էլ ավելի տեսանելի կլինի, թե համագործակցությունն ում հետ է ավելի նպատակահարմար»,– պատասխանելով «Փաստի» հարցին ասաց Թ. Պողոսյանը:
Նա նաև նշեց, որ այս պահին դեռ համագործակցության որևէ առաջարկ չկա, բայց կարծում է, որ այն դեռ կլինի: Ի դեպ, Թ. Պողոսյանի համար ավելի նախընտրելի տարբերակ է փորձագիտական գործունեությունը շարունակելը, քան այս կամ այն կուսակցությանն անդամակցելը: Իսկ առանց դրա էլ նոր «Ընտրական օրենսգրքով» հնարավոր չէ մասնակցել ընտրություններին:
Ու չնայած վերջին մոտ հինգ տարվա իր պատգամավորական գործունեության արդյունքում Թ. Պողոսյանին հաջողվել է նոր նշաձող սահմանել և ընդունվել քաղաքացիական հասարակության և քաղաքական կուսակցությունների կողմից, սակայն պատգամավորի կարծիքով դա միակ հարթակը չէ, որտեղ կարելի է պիտանի գործունեություն ծավալել սեփական երկրի զարգացմանը նպաստելու համար:
«Եթե կան մարդիկ, ովքեր իրենց կյանքը չեն պատկերացնում առանց պատգամավորական աթոռի, ապա ես ավելի ազատ մարդ եմ և երկրի համար օգտակար աշխատանք կատարելը չեմ պայմանավորում պատգամավորական աթոռով»,– ասում է Թ. Պողոսյանը:
Պատգամավորը ցանկություն չունի անդամակցել որևէ կուսակցության նաև այն պատճառով, որ ամբողջությամբ չի կիսում ոչ մեկի գաղափարախոսությունը: Իսկ այն կիսով չափ ընդունելով այս կամ այն կուսակցության անդամ դառնալը, նրա կարծիքով, տեխնիկական մոտեցում ցուցաբերելուն է նման:
Խոսելով «Ժառանգություն» կուսակցության հետ հետագա համագործակցության հնարավորության մասին` Թևան Պողոսյանն ասաց, որ նախկինում կուսակցության կողմից հրավիրվել էր որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ և մինչև պատգամավորական պարտականությունների ավարտը պետք է այդպիսի առաքելությամբ հանդես գա:
«Կգա նոր փուլ սկսելու ժամանակը, այդ ժամանակ կմտածեմ, բայց համամիտ չեմ այն կարծիքին, որ քաղհասարակությունն ավելի քիչ լծակներ ու հնարավորություններ ունի իշխանությունների գործունեության վրա ճնշում գործադրելու համար: Ինչ վերաբերում է կուսակցությունների կողմից առաջարկած ծրագրերին, ապա դրանք պետք է կյանքի կոչվեն, և ոչ թե ընտրությունների ավարտից հետո մոռացվեն: Եվ կարծում եմ կգա ժամանակը, երբ մարդիկ դա կհասկանան»,– ասում է Թևան Պողոսյանը:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղարը զերծ մնաց այդ կուսակցությունում տեղի ունեցող խմորումների մասին խոսել` նշելով, որ ինքն այդ կուսակցության անդամ չէ և երկու տարի է նույնիսկ չի մասնակցում կուսակցական նիստերին, իսկ «Ժառանգության» մասին իր տեղեկություններն այնքան են, որքան հրապարակվել կամ հրապարակվում են մամուլում:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: