Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Love Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR
uncategorized

Սիրում ենք պատեհ–անպատեհ Ադրբեջանի պարտության ավետիսներ շռայլել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է ԼՂՀ արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը

– Պարոն Մելիքյան, ԱլԳ գագաթաժողովում ընդունված հռչակագրով կարծես պահպանվեց ղարաբաղյան ստատուս քվոն: Դա որքա՞ն ժամանակ մեզ հնարավորություն կտա հանգիստ լինել:

– Մենք հանգիստ լինելու որևէ հիմք չենք ունենա, քանի դեռ հակամարտության "խաղաղ" կարգավորման սեղանին դրված տարբերակը խարսխված է Արցախի ներկայիս տարածքների երկու երրորդը հակառակորդին հանձնելու դրույթի վրա, և այդ դրույթն էլ շարունակում է ընդունելի լինել Հայաստանի գործող իշխանությունների համար:
Ես հասկանում եմ, որ ՀՀ–ԵՄ համաձայնագրի ստորագրումը գուցե ՀՀ իշխանությունները կփորձեն ներկայացնել որպես արցախյան ճակատում Հայաստանի շահերի և Արցախի անվտանգության ապահովման ծանրակշիռ երաշխիք, բայց ստիպված եմ ասել, որ այդ համաձայնագիրն Ադրբեջանի կողմից նոր բռնությունների սանձազերծումը կանխելու իրական ներուժ չի պարունակում: Ստատուս քվոյի խախտումը պայմանավորված է լինելու այնպիսի աշխարհաքաղաքական գործընթացների ազդեցությամբ, որոնց վրա ԵՄ ներգործելու ունակությունը գրեթե զրոյական կլինի հատկապես Բրեքզիթի ավարտից հետո:

– Ադրբեջանը կարո՞ղ է անտեսել միջազգային խաղացողների կարծիքները և սահմանի վրա սրացումներ հրահրել: Եվ դա ո՞ր պարագայում կարող է տեղի ունենալ:

– Ադրբեջանը չի անտեսի ԱՄՆ–ի կամ Ռուսաստանի տեսակետն ուժի դիմելու հարցում, բայց խնդիրն այն է, որ նրանք երկուսն էլ պնդում են, որ հակամարտությունը պետք է լուծվի արցախյան տարածքները հանձնելու միջոցով: Եվ ամբողջ հարցն այն է, թե նրանցից ո՞ր մեկն ու ո՞ր պահին կորոշի քաջալերել Բաքվի ագրեսիան ընդդեմ Արցախի ու Հայաստանի:
Հայաստանն ինքը պետք է ելքը գտնի այս իրավիճակից և մեր շահերն ապահովող բանակցային նոր օրակարգ ձևավորելու համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկի: Մենք պետք է ոչ թե բացառապես ստատուս քվոն պահպանելու մասին մտածենք, այլ աշխատենք հասնել երկարաժամկետ խաղաղ կարգավորման, որի իրավական հիմքը տարածքային խնդիրը չի կազմի: Այլապես մեզ համար ինչ տարբերություն, թե կոնկրետ ում` ռուսների, թե ամերիկացիների ճնշման տակ ենք ստիպված լինելու անհամարժեք տարածքային զիջումների գնալ:

– Կարո՞ղ ենք ասել, որ Ադրբեջանը պարտություն է կրել դիվանագիտական ճակատում, թե մեր հաղթանակը տոնելը վաղ է:

– Դա հիմնազուրկ պնդում կլինի: Սիրում ենք պատեհ–անպատեհ առիթներով Ադրբեջանի պարտության ավետիսներ շռայլել: Պաշտոնական Բաքուն առ այսօր կարողացել է միջազգային հարաբերությունների համակարգում այնպիսի դիրք ապահովել իր համար, որի շնորհիվ, չդառնալով ԵԱՏՄ անդամ կամ ԵՄ հետ պարտավորեցնող պայմանագրային հատուկ հարաբերությունների մասնակից, մի կողմից պահպանել է գործելու ազատությունը, իսկ մյուս կողմից ապահովել է տարածաշրջանում իր տնտեսական և հաղորդակցային կարևոր նշանակությունն ինչպես Արևմուտքի, այնպես էլ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի համար:
Ինչ խոսք, առկա հակամարտության պայմաններում սա մեզ համար ամենևին դրական չէ և լավ կլիներ, որպեսզի հայաստանյան պաշտոնատարների քաղաքական ճոռոմաբանությունը փոխարինվի մեր տնտեսական և ռազմական առաջանցիկ զարգացումն ապահովող կոնկրետ ու տեսանելի գործողություններով:

– Կարծում եք, որ Թուրքիան կդադարի՞ իր աջակցությունը հայտնել Ադրբեջանին հատկապես Էրդողան–Պուտին վերջին հանդիպումից հետո:

– Թուրքիան կշարունակի Ադրբեջանին բազմաբնույթ քաղաքական, տնտեսական և ռազմական օգնություն ցուցաբերել: Պաշտոնական Անկարան Հարավային Կովկասում իր դիրքերն ամրացնելու և ընդլայնելու համար գործադրվող ջանքերը կբազմապատկի առաջիկա մի քանի տարիների ընթացքում:

– Պատահակա՞ն է, որ Նախիջևանում ընթացող զորավարժությունները տեղի են ունենում հենց այժմ: Դրանք ինչի՞ն են միտված: Եվ, ընդհանրապես, Նախիջևանից առավել Թուրքիա՞ն է իր մկանները մեզ ցույց տալիս, թե Ադրբեջանը:

– Նախիջևանում թուրք–ադրբեջանական ռազմական ակտիվությունն ուղղված է ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի դեմ: Այդ երկրամասի ինքնավար կարգավիճակն ինչ–որ մի պահի կարող է օգտագործվել որպես հարմար հարթակ Իրանի հյուսիսում թյուրքական անջատողական շարժումներին գործուն աջակցություն ցուցաբերելու համար, և այդ դեպքում այնտեղ կտրուկ կաճի Թուրքիայի ռազմաքաղաքական ազդեցությունը:
Մեզ համար ևս Նախիջևանում տեղակայված ադրբեջանական ուժերն անմիջական սպառնալիք են հանդիսանում, քանի որ ուղիղ գծով Երևանից ընդամենը 45 կիլոմետր հեռավորության վրա են գտնվում:
Այդուհանդերձ, գտնում եմ, որ մենք մեր առջև ծառացող խնդիրների նախ քաղաքական լուծումը պետք է գտնենք և այդ դեպքում ռազմական սպառնալիքները չեզոքացնելու համար անհրաժեշտ միջոցները ևս կկարողանանք ապահովել:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում