Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Պետությունը սկսվում է անվտանգությունից. Մհեր Ավետիսյան Նիկոլի կուլակաթափությունը, ադրբեջանցիների հրճվանքը․ «Իմնեմնիմի» փոդքասթԵրբ անհեթեթությունը դառնում է քննարկման թեմա. Արմեն ՀովասափյանՎենդետտան թուլացնում է նախաապուշին․ քաղաքական վրեժի խարանը՝ իշխանության թուլության պատճառ․ Հրայր ԿամենդատյանՄասնագետի բացատրությունը. Որքա՞ն են արևային վահանակները ծառայում և ի՞նչ է պատահում, երբ դրանք սպառվում ենԵրևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվելՀետազոտողները Արարատ լեռան վրա՝ Նոյյան տապանի պեղումների վայրում ստորգետնյա անոմալիաներ են հայտնաբերելՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներՍպերցյանի գոլային փոխանցումը բավարար չեղավ. Ալ-Ահլին զիջեց Ալ-ԽոլուդինԻսրայելի ՊԲ-ն Գազայի հատվածում սպանել է «Նուհբա» խմբավորման հրամանատարին և ՀԱՄԱՍ-ի դիպուկահարինԴավթաշենի թիվ 60 մանկապարտեզի տարածքում արմատից չորացած ծառը կոտրվել էԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌոմանո․ Մադրիդի Ռեալը կգնի Լա լիգայի ակումբի տաղանդի տրանսֆերըՈւկրաինայի պետական ​​պարտքը վերջին 15 տարվա ընթացքում աճել է ավելի քան 20 անգամ«Կյանք ու կռիվ» ֆիլմից հայտնի Սամվել Թադևոսյանը տևական դադարից հետո վերադառնում է գլխավոր դերով՝ «88» նոր գիտաֆանտաստիկ 10 մասանոց ֆիլմովՄինչև կեսգիշեր ջուր չի լինելուԶապորոժիեի ԱԷԿ-ը 10 օրից կարող է ամբողջությամբ անջատվել․ ԳրոսսիԱվտովթար՝ Արարատի մարզում․ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Mercedes Vito»-ն և անչափահասի վարած «Ford Transit»-ը. կա վիրավորՀայր և որդի ընկել են գոմաղբով լի բաքի մեջ ու մահացել. ողբերգական պատահար ՄԲ-ումՊատճառը որակի վերահսկողությունն է, այլ ոչ թե քաղաքականությունը․ ՌԴ-ն՝ Երևանից հնչող մեղադրանքներինՇիրակը ջախջախեց ՎանինՖինլանդիայում արջը թունել է փորել Ռուսաստանի հետ սահմանին գտնվող պատնեշի տակՀՀ արտահանումը փորձում է փոխել հասցեն, բայց շարունակում է կախված մնալ ԵԱՏՄ-ից․ տնտեսագետՄեկ տարի առաջ այս օրը. Ուժեղ ՀայաստանՀրդեհ՝ Մերձմոսկովյան Պավլովսկի Պոսադում գտնվող մեխանիկական գործարանի պահեստումՄեկնարկել է 2026-2027 թվականների սիրողական որսաշրջանըՄեր երկրում մարդկանցից ցանկացած պահի կարող են խլել սեփականությունը. Ավետիք ՉալաբյանԱյս պահին Ռուսաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չկան. ՊեսկովՌուսաստանի պատժամիջոցներից խուսափելու համար պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի. Հրայր ԿամենդատյանՎարչախմբի միակ գերակա նպատակն Ադրբեջանին հաճոյանալն է. Արեգ ՍավգուլյանԶՊՄԿ․ Սյունիքի տնտեսության շարժիչ ուժը՝ նոր հնարավորությունների ու զարգացման ճանապարհին 770 ժամ առանց քայքայման. Գերմանիայում մշակվել է Բիգ Մակի սկզբունքի վրա հիմնված եռաշերտ արեգակնային մարտկոց Այն քայլերը, որոնք անում է այսօրվա Ազգային ժողովը, կարծես թելադրված լինեն թշնամու կողմից. Ցոլակ ԱկոպյանԻշխանության նպատակն արդարադատության վերականգնումը չէ. Մենուա ՍողոմոնյանԲյուջերի կատարողականի անհամամասնության սև բծերը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի ղեկավարած խմբակը Հայաստանը տանում է դեպի Արևմուտք-Ռուսաստան ռազմական բախման թատերաբեմ՝ իր վատթարագույն հետևանքներով». «Փաստ» Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ» ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից. «Փաստ» Հայաստանը հայտնվել է Արևմուտքի աշխարհաքաղաքական թակարդում. «Փաստ» Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ» Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» Սամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց. «Փաստ» «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ» Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկելՖելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ ՀակոբյանՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելուԾխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՇարունակում ենք առաջ շարժվել և մեր առավելագույնը ցուցադրել․ ՍպերցյանՄահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում․ Երևան-Արմավիր ավտոճանապարհին 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել էՆոր ուղղությամբ չվերթներ «Շիրակ» օդանավակայանից
uncategorized

Սիրում ենք պատեհ–անպատեհ Ադրբեջանի պարտության ավետիսներ շռայլել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է ԼՂՀ արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը

– Պարոն Մելիքյան, ԱլԳ գագաթաժողովում ընդունված հռչակագրով կարծես պահպանվեց ղարաբաղյան ստատուս քվոն: Դա որքա՞ն ժամանակ մեզ հնարավորություն կտա հանգիստ լինել:

– Մենք հանգիստ լինելու որևէ հիմք չենք ունենա, քանի դեռ հակամարտության "խաղաղ" կարգավորման սեղանին դրված տարբերակը խարսխված է Արցախի ներկայիս տարածքների երկու երրորդը հակառակորդին հանձնելու դրույթի վրա, և այդ դրույթն էլ շարունակում է ընդունելի լինել Հայաստանի գործող իշխանությունների համար:
Ես հասկանում եմ, որ ՀՀ–ԵՄ համաձայնագրի ստորագրումը գուցե ՀՀ իշխանությունները կփորձեն ներկայացնել որպես արցախյան ճակատում Հայաստանի շահերի և Արցախի անվտանգության ապահովման ծանրակշիռ երաշխիք, բայց ստիպված եմ ասել, որ այդ համաձայնագիրն Ադրբեջանի կողմից նոր բռնությունների սանձազերծումը կանխելու իրական ներուժ չի պարունակում: Ստատուս քվոյի խախտումը պայմանավորված է լինելու այնպիսի աշխարհաքաղաքական գործընթացների ազդեցությամբ, որոնց վրա ԵՄ ներգործելու ունակությունը գրեթե զրոյական կլինի հատկապես Բրեքզիթի ավարտից հետո:

– Ադրբեջանը կարո՞ղ է անտեսել միջազգային խաղացողների կարծիքները և սահմանի վրա սրացումներ հրահրել: Եվ դա ո՞ր պարագայում կարող է տեղի ունենալ:

– Ադրբեջանը չի անտեսի ԱՄՆ–ի կամ Ռուսաստանի տեսակետն ուժի դիմելու հարցում, բայց խնդիրն այն է, որ նրանք երկուսն էլ պնդում են, որ հակամարտությունը պետք է լուծվի արցախյան տարածքները հանձնելու միջոցով: Եվ ամբողջ հարցն այն է, թե նրանցից ո՞ր մեկն ու ո՞ր պահին կորոշի քաջալերել Բաքվի ագրեսիան ընդդեմ Արցախի ու Հայաստանի:
Հայաստանն ինքը պետք է ելքը գտնի այս իրավիճակից և մեր շահերն ապահովող բանակցային նոր օրակարգ ձևավորելու համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկի: Մենք պետք է ոչ թե բացառապես ստատուս քվոն պահպանելու մասին մտածենք, այլ աշխատենք հասնել երկարաժամկետ խաղաղ կարգավորման, որի իրավական հիմքը տարածքային խնդիրը չի կազմի: Այլապես մեզ համար ինչ տարբերություն, թե կոնկրետ ում` ռուսների, թե ամերիկացիների ճնշման տակ ենք ստիպված լինելու անհամարժեք տարածքային զիջումների գնալ:

– Կարո՞ղ ենք ասել, որ Ադրբեջանը պարտություն է կրել դիվանագիտական ճակատում, թե մեր հաղթանակը տոնելը վաղ է:

– Դա հիմնազուրկ պնդում կլինի: Սիրում ենք պատեհ–անպատեհ առիթներով Ադրբեջանի պարտության ավետիսներ շռայլել: Պաշտոնական Բաքուն առ այսօր կարողացել է միջազգային հարաբերությունների համակարգում այնպիսի դիրք ապահովել իր համար, որի շնորհիվ, չդառնալով ԵԱՏՄ անդամ կամ ԵՄ հետ պարտավորեցնող պայմանագրային հատուկ հարաբերությունների մասնակից, մի կողմից պահպանել է գործելու ազատությունը, իսկ մյուս կողմից ապահովել է տարածաշրջանում իր տնտեսական և հաղորդակցային կարևոր նշանակությունն ինչպես Արևմուտքի, այնպես էլ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի համար:
Ինչ խոսք, առկա հակամարտության պայմաններում սա մեզ համար ամենևին դրական չէ և լավ կլիներ, որպեսզի հայաստանյան պաշտոնատարների քաղաքական ճոռոմաբանությունը փոխարինվի մեր տնտեսական և ռազմական առաջանցիկ զարգացումն ապահովող կոնկրետ ու տեսանելի գործողություններով:

– Կարծում եք, որ Թուրքիան կդադարի՞ իր աջակցությունը հայտնել Ադրբեջանին հատկապես Էրդողան–Պուտին վերջին հանդիպումից հետո:

– Թուրքիան կշարունակի Ադրբեջանին բազմաբնույթ քաղաքական, տնտեսական և ռազմական օգնություն ցուցաբերել: Պաշտոնական Անկարան Հարավային Կովկասում իր դիրքերն ամրացնելու և ընդլայնելու համար գործադրվող ջանքերը կբազմապատկի առաջիկա մի քանի տարիների ընթացքում:

– Պատահակա՞ն է, որ Նախիջևանում ընթացող զորավարժությունները տեղի են ունենում հենց այժմ: Դրանք ինչի՞ն են միտված: Եվ, ընդհանրապես, Նախիջևանից առավել Թուրքիա՞ն է իր մկանները մեզ ցույց տալիս, թե Ադրբեջանը:

– Նախիջևանում թուրք–ադրբեջանական ռազմական ակտիվությունն ուղղված է ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի դեմ: Այդ երկրամասի ինքնավար կարգավիճակն ինչ–որ մի պահի կարող է օգտագործվել որպես հարմար հարթակ Իրանի հյուսիսում թյուրքական անջատողական շարժումներին գործուն աջակցություն ցուցաբերելու համար, և այդ դեպքում այնտեղ կտրուկ կաճի Թուրքիայի ռազմաքաղաքական ազդեցությունը:
Մեզ համար ևս Նախիջևանում տեղակայված ադրբեջանական ուժերն անմիջական սպառնալիք են հանդիսանում, քանի որ ուղիղ գծով Երևանից ընդամենը 45 կիլոմետր հեռավորության վրա են գտնվում:
Այդուհանդերձ, գտնում եմ, որ մենք մեր առջև ծառացող խնդիրների նախ քաղաքական լուծումը պետք է գտնենք և այդ դեպքում ռազմական սպառնալիքները չեզոքացնելու համար անհրաժեշտ միջոցները ևս կկարողանանք ապահովել:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում