Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia
uncategorized

Արա Պապյան. «Եթե ողջ Արցախն էլ տան Ադրբեջանին, միևնույն է, նա չի վերցնի, քանի որ հասկանում է, որ դա խայծ է». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի վերջին այցի ժամանակ հնչեցված պատասխանները բավականին մեծ դժգոհությունների ալիք բարձրացրեցին: Ակնհայտ էր, որ ռուսական կողմը հստակ որոշել է չնկատելու տալ 2016 թ.–ի ապրիլին Ադրբեջանի կողմից բլից–կրիկ սցենարով սանձազերծած պատերազմը և ցանկություն ունի, որ բանակցությունները շարունակվեն այն ոճով՝ իբրև թե այս ընթացքում ոչինչ էլ չի եղել: Եվ սա չէր կարող աննկատ մնալ քաղաքագետների և վերլուծաբանների աչքից, բայց ամենակարևորն այն է, որ սրանից բացի այլ հակասություններ էլ կան, որոնք չնկատելու է տալիս անգամ հայկական կողմը:

Քաղաքական վերլուծաբան, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի հիմնադիր և ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Արա Պապյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ բանակցությունների ամենասկզբից, երբ դեռ պատերազմ էր ընթանում և դեռ չէր կնքվել 1994–ի զինադադարի համաձայնագիրը, արդեն իսկ ընդհանուր մոտեցումն այնպիսին է, որ ԼՂԻՄ–ի Ադրբեջանի ենթակայության տակ գտնվելը նաև Հայաստանի կողմից ընկալվում էր որպես օրինական և իրավական երևույթ: Հետո այս մոտեցումը խորացավ, ամրագրվեցին մի շարք փաստաթղթեր և այսօր ունենք այն, ինչ ունենք:

«Այսօր այլևս որևէ մեկը չի վիճարկում այն հարցը, թե ԼՂԻՄ–ն իսկապես գտնվե՞լ է Ադրբեջանի կազմում, թե՝ ոչ: Եվ եթե մենք շեշտը դնում ենք միայն ինքնորոշման վրա, դա նշանակում է, որ ընդունում ենք, որ Արցախն իսկապես գտնվել է Ադրբեջանի կազմում և այսօր էլ պետք է միջազգային իրավունքի հիման վրա ինքնորոշվի: Այստեղ բավականին թերություններ կան, իսկ այն, որ Լավրովն այսօր կրկին խոսում է կարգավիճակ տարածքների դիմաց «կարգախոսի» շրջանակներում, անտեսելով 2016 թ.–ի ապրիլյան պատերազմից հետո ստեղծված նոր իրավիճակը, դա այն պատճառով է, որ այսօր Ռուսաստանը ընդամենը մեկ հիմնական և դրանից բխող մեկ ածանցյալ խնդիր ունի լուծելու: Ուժով, սպառնալիքով կամ այլ տարբերակով Ադրբեջանի՝ ԵԱՏՄ–ին անդամակցելու հարցը լուծելն ու նոր տիպի «ստատուս քվո»–ի հաստատումն է, որի ժամանակ Ադրբեջանը ինչ–որ չափով իրեն բավարարված կզգա»,– ասաց Արա Պապյանը:

Նրա համոզմամբ, սակայն, Ադրբեջանը երբեք էլ չի ցանկանա իր նավթի և գազի պաշարներն ազատ տնօրինելու հնարավորությունը զիջել Ռուսաստանին: Նա դրան երբեք չի գնա նույնիսկ Լեռնային Ղարաբաղի ու բոլոր տարածքների դիմաց: Եվ այս պարագայում, եթե մենք անգամ որոշ տարածքներ էլ զիջենք, ապա Ադրբեջանը դրանք չի էլ վերցնի, քանի որ հասկանում է, որ դա խայծ է, որը իրեն պետք չէ:

«Ադրբեջանի համար իր ռեսուրսները Ռուսաստանի վերահսկողությունից զերծ պահելն ավելի կարևոր է, քան Ղարաբաղը: Բայց Ղարաբաղը սեփական ժողովրդին ճնշած պահելու հարմար միջոց է: Այդ է պատճառը, որ Լավրովի այցը Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հետ հանդիպումը կարելի է հերթականը համարել»,– ասաց Ա. Պապյանը:

Քաղաքական վերլուծաբանի կարծիքով, Բիշքեկյան հանդիպումից սկսած, երբ ամրագրվեց և շրջանառության մեջ մտավ «տարածքներ կարգավիճակի դիմաց» թեզը, մինչ օրս շարունակում է բանակցային փաստաթղթի համար որպես հիմք մնալ: Մինչդեռ պետք է նաև հաշվի առնել այն նախադրյալները, որոնց պատճառով էլ ԼՂՀ–ն բռնակցվեց կամ «դարձավ» Ադրբեջանի հանրապետությանը: Պապյանի խոսքով, 1994–ին հայկական կողմը այդ ձևակերպմանը համաձայնել է, զիջելով իր դիրքերը և հույս ունենալով, որ այն խաղաղության կհանգեցնի, բայց փաստերը ցույց են տալիս, որ դեռևս երկար ժամանակ հնարավոր չի լինի խաղաղության մասին խոսել, քանի որ դա ձեռնտու չէ Ադրբեջանին:

«Որպեսզի արմատապես փոխվի բանակցային փիլիսոփայությունը, առաջին հերթին պետք է փոխվի իշխանությունը: Սերժ Սարգսյանը չի կարող ասել, որ այսքան տարի մի փիլիսոփայությամբ եմ առաջ շարժվել, հիմա էլ փոխում եմ այն: Բայց երբ նոր իշխանություն գա, որը իր նախընտրական ծրագրում նախապես ամրագրած կլինի այդ փիլիսոփայությունը, այն ժամանակ էլ կարող է հարցին միջազգային իրավունքի տեսանկյունից մոտենալ»,– ասաց Ա.Պապյանը:

Քաղաքագետն ընդգծում է նաև, որ եթե ԼՂՀ–ն 1921 թվականից ի վեր Ադրբեջանի ենթակայության տակ է, դա ոչ թե միջազգային իրավունքի վրա հիմնված որոշման, այլ երրորդ երկրի իշխող կուսակցական որոշման հետևանք է, ինչը հակասում է 1920 թվականի «Ազգերի լիգայի» խորհրդի որոշմանը:

«Եվ հետաքրքիրն այն է, որ բանակցությունների ժամանակ միշտ նշվում է, որ խնդիրը պետք է լուծվի միջազգային իրավունքի հիման վրա և Ադրբեջանը նույնպես դա նշում է, բայց վկայակոչում են Սովետական Միության կուսակցության ընդունած ներպետական փաստաթղթերը: Եվ մենք լռելյայն համաձայնել ու համաձայնում ենք դրա հետ: Այսինքն, ստացվում է, որ 21 թվականին երրորդ երկրի ինչ–որ կուսակցություն, անտեսելով «Ազգերի լիգային», որոշել է մի երկրին պատկանող տարածքը տալ երկրորդ երկրին: Եվ հարց է ծագում, թե ինչքանով է այն օրինական կամ միջազգային օրենքներին համապատասխանող քայլ եղել ժամանակին, երբ նույնիսկ Սովետական Միության ներսում՝ ներպետական մակարդակում անգամ սխալ որոշում է կայացվել»,– ասաց Ա. Պապյանը:

Քաղաքական վերլուծաբանի կարծիքով տեսականորեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նույնպես կարող է բանակցային նոր գործընթացի սկիզբ դնել, բայց գործնականում մի շարք պատճառներով չի նախաձեռնի: Ինչ վերաբերում է ԼՂՀ հարցի կարգավորմանը, ապա Ա. Պապայնը նույնպես կարծում է, որ այն դեռ կշարունակվի երկար ժամանակ:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում