Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Թափանցիկ արևային վահանակներ, որոնք կարող են ամրացվել ապակե դռներինՍԴ որոշմամբ ապօրինությունները չհաղթահարվեցին, իսկ քաղբանտարկյալների թիվը պատմական ռեկորդի մոտեցավ. Արամ ՎարդևանյանԳույքագրում ենք Սիս համայնքի խնդիրները. Նարեկ ԿարապետյանԳագիկ Ծառուկյանի պաշտպանական կողմը հրապարակել է իրանական դատարանի վճիռն ու պարտավորագիրըՆախընտրական շրջանում քաղաքական պայքարը քրեական բարքերի տիրույթում էր. Արեգ Սավգուլյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամները այցելել են Մասիս համայնքի Նիզամի և Սիս բնակավայրերՓաշինյանն ընտրություններից հետո այլևս ոչ մեկին չի այցելում և քաղցրավենիք չի բաժանում. Հրայր ԿամենդատյանԱյն գործարարները, որոնք այժմ աջակցում են Փաշինյանին, երկար այդպես շարունակել չեն կարող. Մենուա ՍողոմոնյանՄաքուր էներգիայի ապագան. լողացող արևային էլեկտրակայաններ Ընդդիմադիր ուժերը իրենց տարաձայնությունները պետք է մի կողմ դնեն և միավորվեն Փաշինյանին հեռացնելու համար. Աննա ԿոստանյանՊետք է կոտրենք վախի և անտարբերության մթնոլորտը՝ մեր ձայնը լսելի դարձնելով. Կարուշ Հովեյան«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և օգտվի՛ր ներդրումային շահավետ առաջարկից Լինելու ենք Հայաստանի բոլոր մարզերում, դառնալու ենք մեր ժողովրդի ձայնը ԱԺ-ում. Նարեկ ԿարապետյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. ԶՊՄԿԺողովրդավարությունը չափվում է հենց նրանով, թե որքան անվտանգ է Հայաստանում այլակարծությունը` բոլոր սեռերի դեպքում, իսկ կանանց պարագայում` հատկապես և առանձնապես. Ա. Կոստանյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը հուլիսի 18-ին՝ ժամը 17։00-ին, կցուցադրվի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակումԻշխանության կամքին ենթարկվելով՝ ԿԸՀ-ն ոչնչացրեց իր միակ առաքելությունը, ընտրական գործընթաց կազմակերպելը. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» վճռական է մեր համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի և մյուս բոլոր քաղբանտարկյալների շուտափույթ ազատ արձակման հարցումՀայաստանում ներդրումային մթնոլորտը շատ վատն է, քանի որ գործարարներից շատերը կալանավորված են. Արմեն ՄանվելյանՀայրենակիցներ ջան, ընտրություններից հետո էլ ենք գալիս. մեր առաջին հետընտրական այցը Մասիս համայնքի Նիզամի և Սիս բնակավայրեր. Ն. ԿարապետյանԱշխարհաքաղաքական իրողությունների փոփոխվող կառուցակարգը. «Փաստ» Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ» «Այս մարդիկ իրականում վարում են հակապետական և հակահայկական քաղաքականություն». «Փաստ» Շատերն են անընդունելի արարքները փորձել արդարացնել «վեհ գաղափարներով», բայց... «Փաստ» Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ» «Փաշինյանի մոսկովյան այցը ցույց տվեց նրա քաղաքականության սնանկությունը». «Փաստ» Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը. «Փաստ» Իրավական կամայականության հերթական արարը. դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ» Անկախության հռչակագիրը Հայաստանի Հանրապետության ծննդյան վկայականն է. Նարեկ ԿարապետյանՀանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ ԾառուկյանիՔաղաքականությունից՝ գործի․ հանդիպումներ Արարատի մարզի գյուղերում․ Մարիաննա ՂահրամանյանԵրբ քաղաքական պայքարը դառնում է բանտի գոյատևման ուղեցույց. Աննա ԿոստանյանԻշխանականներն իրենց ճակատին կրում են 50 հազար գողացված ձայների դրոշմը․ Նարեկ ԿարապետյանԺողովրդին պետք է համախմբել և շարժվել օրենքով թույլատրելի ճանապարհներով. Ցոլակ ԱկոպյանՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Հարցում Իսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ տեր կկանգնի մեր երկրին. Հարցում Ի՞նչ է ստացվում, այն ինչի համար նախկիններին էր մեղադրում, հիմա ինքն է անում. հարցում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն արդեն 4-րդ անգամ ռազմամարզական «Դավիթբեկյան խաղեր»-ի կողքին է և հանդիսանում է մշտական հովանավորըՀայաստանում ներդրումային մթնոլորտը շատ վատն է, քանի որ գործարարներից շատերը կալանավորված են. Արմեն Մանվելյան«Սիրելի՛ եղբայր, դու ուժեղ և անկոտրում առաջնորդ ես». միջազգային մարզական համայնքը՝ Ծառուկյանի կողքին Երևանի պետական համալսարանը չպետք է լինի մի վայր, որտեղ աշխատանքի երաշխիքը լռությունն է կամ լոյալությունը. ՀայաՔվեԳյուղական բնակավայրերում աշակերտների սովորելու ձգտումն ավելի մեծ է, քան Երևանում. Ատոմ ՄխիթարյանՄենք պետք է սկսենք տեր կանգնել մեր ազգային ինքնությանն ու իրավունքներին. Արսեն ԳրիգորյանԱյսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոցի մուտքը կլինի Triangulum-ի էլեկտրոնային երաժշտության փառատոնի տոմսերով Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը խմբային խաղերով դուրս է եկել կիսաեզրափակիչ «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը հուլիսի 18-ին կցուցադրվի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում` Կինոյի տան մեծ դահլիճում
uncategorized

Արա Պապյան. «Եթե ողջ Արցախն էլ տան Ադրբեջանին, միևնույն է, նա չի վերցնի, քանի որ հասկանում է, որ դա խայծ է». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի վերջին այցի ժամանակ հնչեցված պատասխանները բավականին մեծ դժգոհությունների ալիք բարձրացրեցին: Ակնհայտ էր, որ ռուսական կողմը հստակ որոշել է չնկատելու տալ 2016 թ.–ի ապրիլին Ադրբեջանի կողմից բլից–կրիկ սցենարով սանձազերծած պատերազմը և ցանկություն ունի, որ բանակցությունները շարունակվեն այն ոճով՝ իբրև թե այս ընթացքում ոչինչ էլ չի եղել: Եվ սա չէր կարող աննկատ մնալ քաղաքագետների և վերլուծաբանների աչքից, բայց ամենակարևորն այն է, որ սրանից բացի այլ հակասություններ էլ կան, որոնք չնկատելու է տալիս անգամ հայկական կողմը:

Քաղաքական վերլուծաբան, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի հիմնադիր և ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Արա Պապյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ բանակցությունների ամենասկզբից, երբ դեռ պատերազմ էր ընթանում և դեռ չէր կնքվել 1994–ի զինադադարի համաձայնագիրը, արդեն իսկ ընդհանուր մոտեցումն այնպիսին է, որ ԼՂԻՄ–ի Ադրբեջանի ենթակայության տակ գտնվելը նաև Հայաստանի կողմից ընկալվում էր որպես օրինական և իրավական երևույթ: Հետո այս մոտեցումը խորացավ, ամրագրվեցին մի շարք փաստաթղթեր և այսօր ունենք այն, ինչ ունենք:

«Այսօր այլևս որևէ մեկը չի վիճարկում այն հարցը, թե ԼՂԻՄ–ն իսկապես գտնվե՞լ է Ադրբեջանի կազմում, թե՝ ոչ: Եվ եթե մենք շեշտը դնում ենք միայն ինքնորոշման վրա, դա նշանակում է, որ ընդունում ենք, որ Արցախն իսկապես գտնվել է Ադրբեջանի կազմում և այսօր էլ պետք է միջազգային իրավունքի հիման վրա ինքնորոշվի: Այստեղ բավականին թերություններ կան, իսկ այն, որ Լավրովն այսօր կրկին խոսում է կարգավիճակ տարածքների դիմաց «կարգախոսի» շրջանակներում, անտեսելով 2016 թ.–ի ապրիլյան պատերազմից հետո ստեղծված նոր իրավիճակը, դա այն պատճառով է, որ այսօր Ռուսաստանը ընդամենը մեկ հիմնական և դրանից բխող մեկ ածանցյալ խնդիր ունի լուծելու: Ուժով, սպառնալիքով կամ այլ տարբերակով Ադրբեջանի՝ ԵԱՏՄ–ին անդամակցելու հարցը լուծելն ու նոր տիպի «ստատուս քվո»–ի հաստատումն է, որի ժամանակ Ադրբեջանը ինչ–որ չափով իրեն բավարարված կզգա»,– ասաց Արա Պապյանը:

Նրա համոզմամբ, սակայն, Ադրբեջանը երբեք էլ չի ցանկանա իր նավթի և գազի պաշարներն ազատ տնօրինելու հնարավորությունը զիջել Ռուսաստանին: Նա դրան երբեք չի գնա նույնիսկ Լեռնային Ղարաբաղի ու բոլոր տարածքների դիմաց: Եվ այս պարագայում, եթե մենք անգամ որոշ տարածքներ էլ զիջենք, ապա Ադրբեջանը դրանք չի էլ վերցնի, քանի որ հասկանում է, որ դա խայծ է, որը իրեն պետք չէ:

«Ադրբեջանի համար իր ռեսուրսները Ռուսաստանի վերահսկողությունից զերծ պահելն ավելի կարևոր է, քան Ղարաբաղը: Բայց Ղարաբաղը սեփական ժողովրդին ճնշած պահելու հարմար միջոց է: Այդ է պատճառը, որ Լավրովի այցը Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հետ հանդիպումը կարելի է հերթականը համարել»,– ասաց Ա. Պապյանը:

Քաղաքական վերլուծաբանի կարծիքով, Բիշքեկյան հանդիպումից սկսած, երբ ամրագրվեց և շրջանառության մեջ մտավ «տարածքներ կարգավիճակի դիմաց» թեզը, մինչ օրս շարունակում է բանակցային փաստաթղթի համար որպես հիմք մնալ: Մինչդեռ պետք է նաև հաշվի առնել այն նախադրյալները, որոնց պատճառով էլ ԼՂՀ–ն բռնակցվեց կամ «դարձավ» Ադրբեջանի հանրապետությանը: Պապյանի խոսքով, 1994–ին հայկական կողմը այդ ձևակերպմանը համաձայնել է, զիջելով իր դիրքերը և հույս ունենալով, որ այն խաղաղության կհանգեցնի, բայց փաստերը ցույց են տալիս, որ դեռևս երկար ժամանակ հնարավոր չի լինի խաղաղության մասին խոսել, քանի որ դա ձեռնտու չէ Ադրբեջանին:

«Որպեսզի արմատապես փոխվի բանակցային փիլիսոփայությունը, առաջին հերթին պետք է փոխվի իշխանությունը: Սերժ Սարգսյանը չի կարող ասել, որ այսքան տարի մի փիլիսոփայությամբ եմ առաջ շարժվել, հիմա էլ փոխում եմ այն: Բայց երբ նոր իշխանություն գա, որը իր նախընտրական ծրագրում նախապես ամրագրած կլինի այդ փիլիսոփայությունը, այն ժամանակ էլ կարող է հարցին միջազգային իրավունքի տեսանկյունից մոտենալ»,– ասաց Ա.Պապյանը:

Քաղաքագետն ընդգծում է նաև, որ եթե ԼՂՀ–ն 1921 թվականից ի վեր Ադրբեջանի ենթակայության տակ է, դա ոչ թե միջազգային իրավունքի վրա հիմնված որոշման, այլ երրորդ երկրի իշխող կուսակցական որոշման հետևանք է, ինչը հակասում է 1920 թվականի «Ազգերի լիգայի» խորհրդի որոշմանը:

«Եվ հետաքրքիրն այն է, որ բանակցությունների ժամանակ միշտ նշվում է, որ խնդիրը պետք է լուծվի միջազգային իրավունքի հիման վրա և Ադրբեջանը նույնպես դա նշում է, բայց վկայակոչում են Սովետական Միության կուսակցության ընդունած ներպետական փաստաթղթերը: Եվ մենք լռելյայն համաձայնել ու համաձայնում ենք դրա հետ: Այսինքն, ստացվում է, որ 21 թվականին երրորդ երկրի ինչ–որ կուսակցություն, անտեսելով «Ազգերի լիգային», որոշել է մի երկրին պատկանող տարածքը տալ երկրորդ երկրին: Եվ հարց է ծագում, թե ինչքանով է այն օրինական կամ միջազգային օրենքներին համապատասխանող քայլ եղել ժամանակին, երբ նույնիսկ Սովետական Միության ներսում՝ ներպետական մակարդակում անգամ սխալ որոշում է կայացվել»,– ասաց Ա. Պապյանը:

Քաղաքական վերլուծաբանի կարծիքով տեսականորեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նույնպես կարող է բանակցային նոր գործընթացի սկիզբ դնել, բայց գործնականում մի շարք պատճառներով չի նախաձեռնի: Ինչ վերաբերում է ԼՂՀ հարցի կարգավորմանը, ապա Ա. Պապայնը նույնպես կարծում է, որ այն դեռ կշարունակվի երկար ժամանակ:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում