Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets Armenia
Video

Գուրգեն Դաբաղյանի հետ զուգերգով հանդես եկող երգչուհին նրա նշանա՞ծն է. պարզաբանում է երգիչը

Երգիչ Գուրգեն Դաբաղյանը ներկայացրել է իր նոր տեսահոլովակը, որը նկարահանված է արդեն հայտնի «Իմ ճամփեն» երգի հիման վրա: Այս անգամ, սակայն, Գուրգենը տեսահոլովակում հանդես է եկել ոչ թե միայնակ, այլ՝ Ուկրաինայում բնակվող հայ երգչուհի Արփինե Քոչարյանի հետ: Asekose.am-ի ընթերցողներից մեկը հաղորդագրության միջոցով տեղեկություն է տրամադրել, ըստ որի՝ Արփինեն հանդիսանում է Գուրգենի նշանածը: Փորձելով պարզել տվյալ տեղեկության ճշմարտացիությունը և նաև իմանալու զուգերգի ու տեսահոլովակի ստեղծման պատմությունը՝ մենք կապ հաստատեցինք անձամբ Գուրգենի հետ, ով այժմ հյուրախաղերով գտնվում է Եվրոպայում:
«Զուգերգով հանդես գալու առաջարկը եղել է Արփինեի կողմից: Նա բնակվում է Ուկրաինայում և այնտեղ էլ ծավալում է իր գործունեությունը: «Իմ ճամփեն» տեսահոլովակը նրա գործունեության առաջին լուրջ քայլն է»,- պատմեց Գուրգեն Դաբաղյանը՝ ավելացնելով, որ արդեն երկու տարի է, ինչ ճանաչում է Արփինեին:
Անդրադառնալով Արփինեի՝ իր նշանածը լինելու լուրերին, Գուրգեն Դաբաղյանն ասաց.
«Ոչ, նման բան չկա: Արփինեն իմ նշանածը չէ, ու ավելին ասեմ, ես ընդհանրապես նշանադրված չեմ»,- նկատեց երգիչը:
Հարցին՝ գո՞ւցե իրենց երկուսին, այնուամենայնիվ, կապում են ոչ միայն գործնական, այլ նաև անձնական հարաբերությունները, Գուրգեն Դաբաղյանը պատասխանեց.
«Մենք պարզապես մտերիմներ ենք, լավ ընկերներ, այդքան բան, մեր մեջ անձնական որևէ կապ չկա»,- մանրամասնեց Գուրգեն Դաբաղյանը՝ ավելացնելով նաև, որ մտադրություն ունի օգնելու Արփինե Քոչարյանին իր հետագա գործնական քայլերում:
Իսկ թե արդյո՞ք սա նշանակում է, որ Գուրգենը այսուհետև հանդես կգա որպես երգչուհու պրոդյուսեր, երգիչը հստակեցրեց.
«Մեր դեպքում միայն պրոդյուսեր ասվածը խիստ պաշտոնական է հնչում, իսկ միայն ընկերներ՝ շատ անձնական: Դրա համար կպատասխանեմ այսպես. լինելու եմ և որպես պրոդյուսեր, և որպես լավ ընկեր, ով օգնելու է նրան իր հետագա գործունեության ընթացքում: Կարծում եմ, որ Արփինեն դեռ կունենա շատ հաջող և հետաքրքիր նոր քայլեր»,- ասաց Գուրգեն Դաբաղյանը:
Զրույցի ընթացքում պատմելով իր և Արփինեի համատեղ տեսահոլովակի նկարահանումների մասին՝ երգիչը նշեց, որ դրանք իրականացվել են Հայաստանում և Վրաստանում.
««Իմ ճամփեն» տեսահոլովակի նկարահանումները բավական երկար ժամանակ են մեզանից խլել: Նկարահանման մեծ մասը դեռ ամռանն ենք իրականացրել, իսկ մի փոքր հատված էլ նկարահանել ենք Վրաստանում՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին»,- ասաց Գուրգեն Դաբաղյանը:
Նրա խոսքով՝ տեսահոլովակի վրա բավական մեծ թիմ է աշխատել: Այն նկարահանել է ռեժիսոր Վահե Հարությունյանը, իսկ որպես օպերատոր՝ հանդես է եկել Հրաչ Մանուչարյանը: Իսկ ինչ վերաբերում է երգին, ապա երգիչը տեղեկացրեց, որ «Իմ ճամփեն» երգի տվյալ տարբերակի երաժշտության հեղինակը Գրիշա Դաշյանն է, իսկ խոսքերինը՝ Հովհաննես Հովհաննիսյանը:
«Քանի որ այս երգն արդեն հայտնի և սիրված երգ է և առաջին անգամ չէ, որ հնչում է, մենք որոշեցինք այն որոշակի փոփոխությունների ենթարկել՝ ներկայացնելով այն նոր մատուցմամբ: Դիմեցինք գործիքավորող Մուշեղ Մայիլյանին, ով էլ օգնեց մեզ այդ հարցում»,- նկատեց Գուրգեն Դաբաղյանը:
Վերջինս պատմեց նաև, որ այս պահին երգիչներ Արաբո Իսպիրյանի, Սևակ Ամրոյանի և Սուրեն Դավթյանի հետ մեկնել է շրջագայության՝ եվրոպական տարբեր երկրներ:
«Դեռ չենք պատրաստվում վերադառնալ, մոտ 20 օր դեռ կտևի մեր շրջագայությունը: Համերգներով ենք հանդես գալիս եվրոպական տարբեր հայաշատ քաղաքներում»,- Asekose.am-ի հետ զրույցում պատմեց երգիչ Գուրգեն Դաբաղյանը: