Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Սոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելՄիջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԻնչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԻշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ»
Վիդեո

Գուրգեն Դաբաղյանի հետ զուգերգով հանդես եկող երգչուհին նրա նշանա՞ծն է. պարզաբանում է երգիչը

Երգիչ Գուրգեն Դաբաղյանը ներկայացրել է իր նոր տեսահոլովակը, որը նկարահանված է արդեն հայտնի «Իմ ճամփեն» երգի հիման վրա: Այս անգամ, սակայն, Գուրգենը տեսահոլովակում հանդես է եկել ոչ թե միայնակ, այլ՝ Ուկրաինայում բնակվող հայ երգչուհի Արփինե Քոչարյանի հետ: Asekose.am-ի ընթերցողներից մեկը հաղորդագրության միջոցով տեղեկություն է տրամադրել, ըստ որի՝ Արփինեն հանդիսանում է Գուրգենի նշանածը: Փորձելով պարզել տվյալ տեղեկության ճշմարտացիությունը և նաև իմանալու զուգերգի ու տեսահոլովակի ստեղծման պատմությունը՝ մենք կապ հաստատեցինք անձամբ Գուրգենի հետ, ով այժմ հյուրախաղերով գտնվում է Եվրոպայում:
«Զուգերգով հանդես գալու առաջարկը եղել է Արփինեի կողմից: Նա բնակվում է Ուկրաինայում և այնտեղ էլ ծավալում է իր գործունեությունը: «Իմ ճամփեն» տեսահոլովակը նրա գործունեության առաջին լուրջ քայլն է»,- պատմեց Գուրգեն Դաբաղյանը՝ ավելացնելով, որ արդեն երկու տարի է, ինչ ճանաչում է Արփինեին:
Անդրադառնալով Արփինեի՝ իր նշանածը լինելու լուրերին, Գուրգեն Դաբաղյանն ասաց.
«Ոչ, նման բան չկա: Արփինեն իմ նշանածը չէ, ու ավելին ասեմ, ես ընդհանրապես նշանադրված չեմ»,- նկատեց երգիչը:
Հարցին՝ գո՞ւցե իրենց երկուսին, այնուամենայնիվ, կապում են ոչ միայն գործնական, այլ նաև անձնական հարաբերությունները, Գուրգեն Դաբաղյանը պատասխանեց.
«Մենք պարզապես մտերիմներ ենք, լավ ընկերներ, այդքան բան, մեր մեջ անձնական որևէ կապ չկա»,- մանրամասնեց Գուրգեն Դաբաղյանը՝ ավելացնելով նաև, որ մտադրություն ունի օգնելու Արփինե Քոչարյանին իր հետագա գործնական քայլերում:
Իսկ թե արդյո՞ք սա նշանակում է, որ Գուրգենը այսուհետև հանդես կգա որպես երգչուհու պրոդյուսեր, երգիչը հստակեցրեց.
«Մեր դեպքում միայն պրոդյուսեր ասվածը խիստ պաշտոնական է հնչում, իսկ միայն ընկերներ՝ շատ անձնական: Դրա համար կպատասխանեմ այսպես. լինելու եմ և որպես պրոդյուսեր, և որպես լավ ընկեր, ով օգնելու է նրան իր հետագա գործունեության ընթացքում: Կարծում եմ, որ Արփինեն դեռ կունենա շատ հաջող և հետաքրքիր նոր քայլեր»,- ասաց Գուրգեն Դաբաղյանը:
Զրույցի ընթացքում պատմելով իր և Արփինեի համատեղ տեսահոլովակի նկարահանումների մասին՝ երգիչը նշեց, որ դրանք իրականացվել են Հայաստանում և Վրաստանում.
««Իմ ճամփեն» տեսահոլովակի նկարահանումները բավական երկար ժամանակ են մեզանից խլել: Նկարահանման մեծ մասը դեռ ամռանն ենք իրականացրել, իսկ մի փոքր հատված էլ նկարահանել ենք Վրաստանում՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին»,- ասաց Գուրգեն Դաբաղյանը:
Նրա խոսքով՝ տեսահոլովակի վրա բավական մեծ թիմ է աշխատել: Այն նկարահանել է ռեժիսոր Վահե Հարությունյանը, իսկ որպես օպերատոր՝ հանդես է եկել Հրաչ Մանուչարյանը: Իսկ ինչ վերաբերում է երգին, ապա երգիչը տեղեկացրեց, որ «Իմ ճամփեն» երգի տվյալ տարբերակի երաժշտության հեղինակը Գրիշա Դաշյանն է, իսկ խոսքերինը՝ Հովհաննես Հովհաննիսյանը:
«Քանի որ այս երգն արդեն հայտնի և սիրված երգ է և առաջին անգամ չէ, որ հնչում է, մենք որոշեցինք այն որոշակի փոփոխությունների ենթարկել՝ ներկայացնելով այն նոր մատուցմամբ: Դիմեցինք գործիքավորող Մուշեղ Մայիլյանին, ով էլ օգնեց մեզ այդ հարցում»,- նկատեց Գուրգեն Դաբաղյանը:
Վերջինս պատմեց նաև, որ այս պահին երգիչներ Արաբո Իսպիրյանի, Սևակ Ամրոյանի և Սուրեն Դավթյանի հետ մեկնել է շրջագայության՝ եվրոպական տարբեր երկրներ:
«Դեռ չենք պատրաստվում վերադառնալ, մոտ 20 օր դեռ կտևի մեր շրջագայությունը: Համերգներով ենք հանդես գալիս եվրոպական տարբեր հայաշատ քաղաքներում»,- Asekose.am-ի հետ զրույցում պատմեց երգիչ Գուրգեն Դաբաղյանը: