Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Customer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6
Lifestyle

«Հանդիսատեսը կհուզվի, լավ կծիծաղի և լարված կհետևի իրադարձությունների զարգացմանը». Գրիգոր Դանիելյանը՝ «Ֆուլ Հաուս.Վայրէջք» նոր ֆիլմի մասին

«Տարեսկզբի ամենասպասված «վայրէջքին»-ին մնացին հաշված օրեր». նշված է «Ֆուլ Հաուս. Վայրէջք» ֆիլմի պաշտոնական թրեյլերին կից: Սիրված սիթքոմը վերադառնում է հունվարի 29-ին, սակայն ֆիլմի ձևաչափով: «Պատրաստ եղեք հումորի, լարվածության ու անսպասելի շրջադարձերի», - վստահեցնում է «Ֆուլ Հաուսի» թիմը: 

Tert.am Life-ը զրուցել է «Ֆուլ Հաուսի» համասցենարիստ, գլխավոր դերակատարներից մեկի՝ Գրիգոր Դանիելյանի հետ: Վերջինս դեռ նախորդ տարի կատակով նշել էր, որ «Ֆուլ Հաուսի» վերադարձը միայն իր համար է «խնդիրներ» առաջացնում, չէ՞ որ կերպարանափոխության համար Մուշեղը պետք է ունենա իր հայտնի բեղերը, որոնք սոսնձելու կարիք ունեն:

Գրիգորը մեզ հետ զրույզում նշեց, որ «Ֆուլ Հաուսի»-ի վերջին նկարահանումներից անցել է գրեթե 7 տարի: «Վերջին անգամ «Ֆուլ Հաուսը» նկարահանել էինք 2019 թվականի գարնանը, սակայն ֆիլմի նկարահանումների ժամամակ այդ տարիները պարզապես անհետացել էին: Ավելին՝ տպավորություն էր, որ մի քանի օր առաջ ենք վերջացրել «Ֆուլ Հաուս» սիթքոմի նկարահանումները: Քանի որ ռեժիսորը Կարեն Ամյանն էր, ով նկարահանել էր սիթքոմը, մեզ համար այդ առումով դժվարություններ չկային: Դերասանները բոլորն էլ սիրով ընդունեցին առաջարկը, բոլորիս մոտ շատ հաճելի նոստալգիա էր, բոլորս ցանկանում էինք, որ սա լինի ևս մեկ մնայուն նախագիծ, որը մարդիկ կդիտեն երկար տարիներ»: Գրիգորը վստահեցնում է, որ իրենք անսպասելի զարգացումներով ֆիլմ են նկարահանել:

«Հանդիսատեսը կտեսնի իր սիրելի կերպարներին, ովքեր հայտնվել են այլ իրավիճակում: Վստահ ասում եմ, որ էկրանին չեք տեսնելու մեր սիթքոմի հերթական սերիան, այլ կտեսնեք գեղարվեստական լիամետրաժ ֆիլմ՝ շատ հետաքրքիր և արկածային պատմությամբ, ծիծաղելի լուծումներով, ավելին՝ նաև կհուզվեք»:

Սցենարիստ, դերասան Գրիգոր Դանիելյանը չի հերքում, որ դժվարություններ ևս եղել են: «Նկարահանումներն իրականացվել են Երևանում և Ստեփանավանում: Շատ ուրախ նկարահանումներ ենք ունեցել: Քանի որ վաղուց միմյանց չէինք տեսել, մշտապես աղմուկ էր ու ծիծաղ, սակայն դա չխանգարեց որպեսզի նկարահանումներն անցնեն սահուն կերպով: Կարծում եմ՝ ամենաբարդը թիմին նորից համախմբելն էր, այս բարդ գործը որպես պրոդյուսեր պետք է Մենչն աներ. դա նրան հաջողվեց: Քանի որ ես ու Գարիկ Սեփխանյանը միշտ հանդես ենք եկել որպես «Ֆուլ Հաուսի» սցենարիստներ, մեզ համար բարդ չէր վերադառնալ ու նորովի գրել մեր սիրելի կերպարների մասին սցենար, որն այս անգամ ֆիլմի ձևաչափով էր: Միաժամանակ, մենք, ինչպես միշտ, կարևորել ենք մեր թիմի կարծիքը, ինչից ելնելով՝ սցենարը բազմիցս փոփոխությունների ենք ենթարկել, որպեսզի վերջնական սցենարը դուր գա և՛ ռեժիսորին, և՛ դերասաններին: Հենց դա է մեր գլխավոր գաղտնիքը՝ մենք ամբողջ թիմով համագործակցում ենք ու լսում ենք իրար: Սցենարիստը երբեք չի մեծամտանում՝ ասելով դերասանն ո՞վ է, որ ինձ խորհուրդ տա, ռեժիսորը՝ նույնպես, քանի որ բոլորս էլ սրտացավ ենք, որ արդյունքը լինի շատ լավը»:

Գրիգորի խոսքով՝ այս տարիների ընթացքում թե՛ իրեն, թե՛ թիմի մյուս անդամներին ամենաշատը տրված հարցը սիթքոմի վերադարձի մասին էր. «2024 թվականին Մենչի հետ զրուցում էինք այն մասին, որ անկախ նրանից, թե ինչ նախագծեր ենք այս պահին իրականացնում, ամեն դեպքում՝ «Ֆուլ Հաուսը» եղել է մեր բոլորի ամենաստացված նախագիծը. այն մինչև հիմա դիտում են բոլորը: Ֆիլմ նկարահանելու գաղափարը ծնվեց, սակայն մինչ այդ որոշեցինք ստուգել, թե որքան սպասված է այս նախագիծը՝ համերգային շոու ներկայացմամբ մեկնեցինք ԱՄՆ: ԱՄՆ-ում ունեցանք երեք ներկայացում, երեքն էլ ունեցան անշլագ, եթե ևս երկու կամ երեք ներկայացում ավելացնեինք՝ հաստատ էլի անշլագը կլիներ: Թերևս, լավ ցուցիչ էր հասկանալու համար, որ ֆիլմը նույնպես կունենա հաջողություն: Ու վերջապես նկարահանեցինք այդքան սպասված ֆիլմը: Մինչ այդ մենք բոլորս որոշում ունեինք, որ սիթքոմն ավարտվել է, այլևս չէինք ցանկանում անդրադառնալ այդ թեմային: Սակայն հստակ հասկանում էինք, որ վերդարձն ունենալու է մեծ արձագանք: Հիմա փաստացի «Ֆուլ Հաուսը» չի շարունակվում, այլ ներկայանում է նոր՝ ֆիլմի ձևաչափով»:

Ըստ դերասանի՝ իրենք արդյունքից գոհ են. «Հունվարի 29-ից մենք վայրէջք ենք կատարում դեպի մեծ էկրաններ, սպասումները մեծ են: Ստացել ենք ընտանեկան դիտման համար նախատեսված, իրական արկածային, կատակերգական ու դրամատիկ ֆիլմ: Այն շատերի մոտ կարթնացնի հաճելի հուշեր ու զգացողություններ, հանդիսատեսը կվերապրի հուզմունք, լավ կծիծաղի և լարված կհետևի իրադարձությունների զարգացմանը: Էլ ի՞նչ է պետք լավ ֆիլմ ունենալու համար: Մեզ համար այս պահին շատ կարևոր է, որ այն, ինչ մենք հիմա ենք արել, ունենա հաջողություն: Մենք այդ ամենի համար ջանք ու եռանդ չենք խնայել, ամենօրյա ռեժիմով աշխատում ենք, որ ունենանք լավագույն արդյունքը, քանի որ մենք շատ ենք կարևորում հեռուստադիտողի ու հանդիսատեսի կարծիքը»,-եզրափակեց Գրիգոր Դանիելյանը:

Հիշեցնենք, որ ֆիլմում նկարահանվել են Արմեն Պետրոսյանը, Գրիգոր Դանիելյանը, Գարիկ Սեփխանյանը, Միհրան Ծառուկյանը, Արփի Գաբրիելյանը, Աղաս Մանուկյանը, Մարջան Ավետիտյան, Մոսո Կարապետյանը, Անի Երանյանը, Գոռ Հակոբյանը և այլք: Պրոդյուսեր՝ Արմեն Պետրոսյան, սցենարի հեղինակներ՝ Գրիգոր Դանիելյան,Գարիկ Սեփխանյան, ռեժիսոր՝ Կարեն Ամյան: