Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ադրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿRate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԿոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն Մանվելյան
Ժամանց

«Հանդիսատեսը կհուզվի, լավ կծիծաղի և լարված կհետևի իրադարձությունների զարգացմանը». Գրիգոր Դանիելյանը՝ «Ֆուլ Հաուս.Վայրէջք» նոր ֆիլմի մասին

«Տարեսկզբի ամենասպասված «վայրէջքին»-ին մնացին հաշված օրեր». նշված է «Ֆուլ Հաուս. Վայրէջք» ֆիլմի պաշտոնական թրեյլերին կից: Սիրված սիթքոմը վերադառնում է հունվարի 29-ին, սակայն ֆիլմի ձևաչափով: «Պատրաստ եղեք հումորի, լարվածության ու անսպասելի շրջադարձերի», - վստահեցնում է «Ֆուլ Հաուսի» թիմը: 

Tert.am Life-ը զրուցել է «Ֆուլ Հաուսի» համասցենարիստ, գլխավոր դերակատարներից մեկի՝ Գրիգոր Դանիելյանի հետ: Վերջինս դեռ նախորդ տարի կատակով նշել էր, որ «Ֆուլ Հաուսի» վերադարձը միայն իր համար է «խնդիրներ» առաջացնում, չէ՞ որ կերպարանափոխության համար Մուշեղը պետք է ունենա իր հայտնի բեղերը, որոնք սոսնձելու կարիք ունեն:

Գրիգորը մեզ հետ զրույզում նշեց, որ «Ֆուլ Հաուսի»-ի վերջին նկարահանումներից անցել է գրեթե 7 տարի: «Վերջին անգամ «Ֆուլ Հաուսը» նկարահանել էինք 2019 թվականի գարնանը, սակայն ֆիլմի նկարահանումների ժամամակ այդ տարիները պարզապես անհետացել էին: Ավելին՝ տպավորություն էր, որ մի քանի օր առաջ ենք վերջացրել «Ֆուլ Հաուս» սիթքոմի նկարահանումները: Քանի որ ռեժիսորը Կարեն Ամյանն էր, ով նկարահանել էր սիթքոմը, մեզ համար այդ առումով դժվարություններ չկային: Դերասանները բոլորն էլ սիրով ընդունեցին առաջարկը, բոլորիս մոտ շատ հաճելի նոստալգիա էր, բոլորս ցանկանում էինք, որ սա լինի ևս մեկ մնայուն նախագիծ, որը մարդիկ կդիտեն երկար տարիներ»: Գրիգորը վստահեցնում է, որ իրենք անսպասելի զարգացումներով ֆիլմ են նկարահանել:

«Հանդիսատեսը կտեսնի իր սիրելի կերպարներին, ովքեր հայտնվել են այլ իրավիճակում: Վստահ ասում եմ, որ էկրանին չեք տեսնելու մեր սիթքոմի հերթական սերիան, այլ կտեսնեք գեղարվեստական լիամետրաժ ֆիլմ՝ շատ հետաքրքիր և արկածային պատմությամբ, ծիծաղելի լուծումներով, ավելին՝ նաև կհուզվեք»:

Սցենարիստ, դերասան Գրիգոր Դանիելյանը չի հերքում, որ դժվարություններ ևս եղել են: «Նկարահանումներն իրականացվել են Երևանում և Ստեփանավանում: Շատ ուրախ նկարահանումներ ենք ունեցել: Քանի որ վաղուց միմյանց չէինք տեսել, մշտապես աղմուկ էր ու ծիծաղ, սակայն դա չխանգարեց որպեսզի նկարահանումներն անցնեն սահուն կերպով: Կարծում եմ՝ ամենաբարդը թիմին նորից համախմբելն էր, այս բարդ գործը որպես պրոդյուսեր պետք է Մենչն աներ. դա նրան հաջողվեց: Քանի որ ես ու Գարիկ Սեփխանյանը միշտ հանդես ենք եկել որպես «Ֆուլ Հաուսի» սցենարիստներ, մեզ համար բարդ չէր վերադառնալ ու նորովի գրել մեր սիրելի կերպարների մասին սցենար, որն այս անգամ ֆիլմի ձևաչափով էր: Միաժամանակ, մենք, ինչպես միշտ, կարևորել ենք մեր թիմի կարծիքը, ինչից ելնելով՝ սցենարը բազմիցս փոփոխությունների ենք ենթարկել, որպեսզի վերջնական սցենարը դուր գա և՛ ռեժիսորին, և՛ դերասաններին: Հենց դա է մեր գլխավոր գաղտնիքը՝ մենք ամբողջ թիմով համագործակցում ենք ու լսում ենք իրար: Սցենարիստը երբեք չի մեծամտանում՝ ասելով դերասանն ո՞վ է, որ ինձ խորհուրդ տա, ռեժիսորը՝ նույնպես, քանի որ բոլորս էլ սրտացավ ենք, որ արդյունքը լինի շատ լավը»:

Գրիգորի խոսքով՝ այս տարիների ընթացքում թե՛ իրեն, թե՛ թիմի մյուս անդամներին ամենաշատը տրված հարցը սիթքոմի վերադարձի մասին էր. «2024 թվականին Մենչի հետ զրուցում էինք այն մասին, որ անկախ նրանից, թե ինչ նախագծեր ենք այս պահին իրականացնում, ամեն դեպքում՝ «Ֆուլ Հաուսը» եղել է մեր բոլորի ամենաստացված նախագիծը. այն մինչև հիմա դիտում են բոլորը: Ֆիլմ նկարահանելու գաղափարը ծնվեց, սակայն մինչ այդ որոշեցինք ստուգել, թե որքան սպասված է այս նախագիծը՝ համերգային շոու ներկայացմամբ մեկնեցինք ԱՄՆ: ԱՄՆ-ում ունեցանք երեք ներկայացում, երեքն էլ ունեցան անշլագ, եթե ևս երկու կամ երեք ներկայացում ավելացնեինք՝ հաստատ էլի անշլագը կլիներ: Թերևս, լավ ցուցիչ էր հասկանալու համար, որ ֆիլմը նույնպես կունենա հաջողություն: Ու վերջապես նկարահանեցինք այդքան սպասված ֆիլմը: Մինչ այդ մենք բոլորս որոշում ունեինք, որ սիթքոմն ավարտվել է, այլևս չէինք ցանկանում անդրադառնալ այդ թեմային: Սակայն հստակ հասկանում էինք, որ վերդարձն ունենալու է մեծ արձագանք: Հիմա փաստացի «Ֆուլ Հաուսը» չի շարունակվում, այլ ներկայանում է նոր՝ ֆիլմի ձևաչափով»:

Ըստ դերասանի՝ իրենք արդյունքից գոհ են. «Հունվարի 29-ից մենք վայրէջք ենք կատարում դեպի մեծ էկրաններ, սպասումները մեծ են: Ստացել ենք ընտանեկան դիտման համար նախատեսված, իրական արկածային, կատակերգական ու դրամատիկ ֆիլմ: Այն շատերի մոտ կարթնացնի հաճելի հուշեր ու զգացողություններ, հանդիսատեսը կվերապրի հուզմունք, լավ կծիծաղի և լարված կհետևի իրադարձությունների զարգացմանը: Էլ ի՞նչ է պետք լավ ֆիլմ ունենալու համար: Մեզ համար այս պահին շատ կարևոր է, որ այն, ինչ մենք հիմա ենք արել, ունենա հաջողություն: Մենք այդ ամենի համար ջանք ու եռանդ չենք խնայել, ամենօրյա ռեժիմով աշխատում ենք, որ ունենանք լավագույն արդյունքը, քանի որ մենք շատ ենք կարևորում հեռուստադիտողի ու հանդիսատեսի կարծիքը»,-եզրափակեց Գրիգոր Դանիելյանը:

Հիշեցնենք, որ ֆիլմում նկարահանվել են Արմեն Պետրոսյանը, Գրիգոր Դանիելյանը, Գարիկ Սեփխանյանը, Միհրան Ծառուկյանը, Արփի Գաբրիելյանը, Աղաս Մանուկյանը, Մարջան Ավետիտյան, Մոսո Կարապետյանը, Անի Երանյանը, Գոռ Հակոբյանը և այլք: Պրոդյուսեր՝ Արմեն Պետրոսյան, սցենարի հեղինակներ՝ Գրիգոր Դանիելյան,Գարիկ Սեփխանյան, ռեժիսոր՝ Կարեն Ամյան: