Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Blue Origin հրթիռի պայթյունը բարդացրել է ԱՄՆ-ի՝ Լուսին վերադառնալու ծրագրերը․ PoliticoԷստոնիան Ռուսաստանի հետ սահմանին տեղադրել է առաջին սարքերը, որոնք հայտնաբերում և հետևում են անօդաչու թռչող սարքերին«Մոլդովական սցենարը» Հայաստանը տանելու է «վիլայեթացման». Հրաչյա ՌոստոմյանՖրեդի Մերկուրիի չհրապարակված լուսանկարները իր «գաղտնի դստեր» հետ վերջ կտան վեճերին Թրամփը երրորդ անգամ դավաճանեց դիվանագիտությունը․ Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից Կրակnց՝ Ծաղկունք գյուղում․ պարտքի պատճառով ազգականը uպանել է ազգականին Ուժեղ Հայաստան դաշինքը Գյումրիում է«Հայաստան» դաշինքն ու Ռոբերտ Քոչարյանը հրավիրում են հանրահավաքիՊետք է այնպես անենք, որ 50 տարի հետո մի հատ ծառի, մի հատ թփի համար կոնֆլիկտը չվերաբորբոքվի. ՓաշինյանՄայիսի 30-ին «Յունիսպորտը» կպայքարի Հայաստանի չեմպիոնի տիտղոսի համար «Բարսելոնան» հայտարարել է Էնթոնի Գորդոնի տրանսֆերի մասին․ պաշտոնական «Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը ԳյումրիումԵթե թաքցնելու բան չունեք, ներկայացրե՛ք նոր Սահմանադրության նախագիծը. Ավետիք Չալաբյան Ընտրությունների նախօրեին Փաշինյանը կրկին ավելացնում է պետական պարտքըՀայաստանին ժամանակ են տվել մինչև դեկտեմբեր Նախընտրական հանդիպումները շարունակվում են՝ հաջորդ կանգառը Ալավերդիում էՆարեկ Կարապետյանի հետ խոսում ենք երկրից հեռացող մեր հայրենակիցների, առկա խնդիրների ու տրվող լուծումների մասին. Ռուբեն ՄխիթարյանՃակատագրական պահերին մի կողմ քաշվողներին, «քաղաքականությամբ չզբաղվողներին» ու անտարբերներին կյանքն առաջինն է հարվшծում․ Արտակ Զաքարյան Ռուբեն Մխիթարյանի սենսացիոն հայտարարությունը Արթիկում Արա Այվազյանի ասուլիսն` ուղիղ«Ուժեղ Հայաստան» դաշինքը Շիրակի մարզի Փանիկ համայնքում էԽաղաղությունը երաշխավորված է, երբ իշխանությունն առաջնորդվում է հայկական շահով. Գոհար ՄելոյանԻնքնակամ կառույցները պետք է սեփականաշնորհվեն․ Արեգ ՍավգուլյանԿամ դու կգաս ընտրության, կամ կգան ադրբեջանցիները. Ուժեղ ՀայաստանԶրուցում ենք կրթության մասին. Թովմաս ԱռաքելյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան (ՀՀՄԱ) պաշտոնապես դարձել է Հանքարդյունաբերության և մետաղների միջազգային խորհրդի (ICMM) անդամՍիրելի արցախցիներ, հունիսի 7-ի ընտրական ցանկերում ընդգրկվելու դիմումները կարող եք ներկայացնել նաև առցանց. Աննա Կոստանյան«Ուժեղ Հայաստանի» քայլերթը Շիրակի մարզի Արթիկ քաղաքումՉկա ընդդիմադիր որևէ ուժ, որը չի ենթարկվել հետապնդման այս վարչախմբի կողմից․ Աննա ԿոստանյանԻ՞նչ է ստանալու ԱՄՆ-ը Հայաստանի ընդերքը յուրացնելու համար Ուժեղ Հայաստանի թիմը Արթիկում է. տեսանյութԻշխանության «հարամության» սցենարները. Սուրեն ՍուրենյանցՆախընտրական հանդիպումները շարունակվում են՝ հաջորդ կանգառը Ստեփանավանում է«Ուժեղ Հայաստանը» շարունակում է քարոզարշավը Շիրակի մարզում«Ուժեղ Հայաստան» դաշինքի հանդիպումն ընտրողների հետ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքումՄեր նկատմամբ արշավը չի դադարում, ԿԸՀ-ն պետք է պաշտպանի մեր շահերը. Էդմոն ՄարուքյանՓոփոխության ժամանակն է․ արի՛, քվեարկի՛ր, կատարի՛ր ճիշտ ընտրությունՈւժեղ Հայաստանը քարոզարշավ է իրականացնում Մարալիկում. Ուղիղ2 միլիոն դրամ` 4-րդ երեխայի համար. անվճար բնակարան` 5-րդ երեխայի համար. փոփոխությունը գալիս է. Գոհար ՂումաշյանՄի՛ թող, որ ուրիշները որոշեն քո փոխարեն․ հունիսի 7-ին ընտրի՛ր ուժեղ ՀայաստանըՎաղը ժամը 19:30-ին, բոլոր արցախցիները պետք է լինեն Արցախի Հանրապետության ներկայացուցչությունում. Ռոման ԵրիցյանԱրևային վահանակները կարող են անձրև առաջացնել. կլիմայական մոդելը ցույց է տվել խոշոր արևային ֆերմաների ազդեցությունը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Սպիտակում էՀայաստանն իրավունք չունի վատ հարաբերություն ունենա սփյուռքի չորս երկրների հետ. Նարեկ ԿարապետյանՈւՂԻՂ. ԿԸՀ–ն քննարկում է Դանիել Իոաննիսյանին հավատարմագրումից զրկելու ԼՀԿ–ի դիմում–բողոքը Համոզված եմ, որ միասին կարող ենք հասնել այն դրական փոփոխություններին, որոնց սպասում են մեր քաղաքացիները. Գագիկ ԾառուկյանԿլինենք հարևաններ, բայց չենք լինի ընկերներ, իսկ խաղաղությունն անխուսափելի է․ Կարապետյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի խոսքերի ծանր հետևանքները. կա՞ ապագաԲա դու ինչո՞վ պետք է զբաղվես, ռիլլ հանե՞ս. Կարապետյանը` Պապոյանին
Քաղաքականություն

Որոշումը կայացրել էին ու ընկել կրակը. ինչո՞ւ է ստիպված հետքայլ անում իշխանությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ քպական պատգամավոր Բաբկեն Թունյանն ասել է, որ առաջիկայում շրջանառության մեջ են դնելու նախագիծ՝ կապված համընդհանուր հայտարարագրման չարաբաստիկ համակարգի հետ: Ըստ այդմ, այն քաղաքացիները, որոնք պետական եկամուտների կոմիտեի կողմից տեսանելի տեղեկատվությունից բացի այլ եկամուտ չունեն, կարող են անգամ մուտք չգործել եկամուտների հայտարարագրման համակարգ: Քաղաքացու հայտարարագիրն ինքնաշխատ կերպով կհամարվի լրացված՝ ՊԵԿ-ի կողմից լրացված տվյալների հիման վրա:

Ի՞նչ է սա նշանակում: Ակնհայտ է, որ իշխանություններն իրենք էլ հասկանում են, որ այս համակարգը պարզապես «գցել են ոտքներին» ու փորձում են ինչոր կերպ «զադնի դնելու» միջոցներ գտնել, սակայն այնպես, որ հա՛մ որոշակի մեղմացում իրականացվի, հա՛մ էլ իրենց «պատիվը չընկնի»:

Բանն այն է, որ քաղաքացիները տոտալ բոյկոտում են այս համակարգը: Մասնավորաբար, ինչպես տեղեկացրել էր այս համակարգի դեմ հետևողական պայքար տանող «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը, ՊԵԿ-ից ստացված տվյալներով, սեպտեմբերի 1-ի դրությամբ 860000 քաղաքացուց հայտարարագիր է ներկայացրել ընդամենը 94382-ը, այսինքն՝ մոտ 11 տոկոսը։ Մասնագետների մոտավոր հաշվարկներով, ներկայում առավելագույնը կարող է հայտարարագիր ներկայացրած լինել 110115 հազար քաղաքացի, իսկ վերջնաժամկետին մնացել է ընդամենը 24 օր: Սա նշանակում է, որ նոյեմբերի 1-ի դրությամբ իշխանություններին կհաջողվեր ապահովել ընդամենը մոտ 15 տոկոս, ինչը գլոբալ առումով մեծ խայտառակություն է իրենց համար: Մյուս կողմից՝ ավելի քան 700 հազար մարդու տուգանելը կարող է շատ թանկ նստել իշխանության վրա: Եվ ահա, փորձում են գտնել ուղիներ, որպեսզի ավտոմատ հայտարարագրման միջոցով «քանակ ապահովեն» ու նաև «լավամարդ» լինեն հանրության աչքում: Դե, առջևում ընտրություններ են:

Սակայն նույնիսկ այս փոփոխությունն են մասնագետները համարում խնդրահարույց, քանի որ ստացվում է՝ մարդն իր կամքին հակառակ համարվում է հայտարարագիր լրացրած: Այս թեմային մանրամասն կանդրադառնանք առաջիկայում՝ ներկայացնելով ոլորտի մասնագետների ու փորձագետների տեսակետները:

Հիշեցնենք, որ «Փաստը» դեռ ամիսներ առաջ էր գրել, որ կառավարությունում մտածում են՝ ինչպես «զադնի դնեն» համընդհանուր հայտարարագրման համակարգի առումով, որ շատ «ամոթ չլինի»: Նշել էինք նաև, որ այս համակարգը իշխանությունների «կոկորդին է մնացել»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում