Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ռուսաստանի հետ առևտրաշրջանառության անկումը՝ նոր մարտահրավեր Հայաստանի տնտեսության համար. «Փաստ» «Բոլորը կրակն են ընկել. նա թշնամիներ ու պրոբլեմներ ստեղծելու վարպետ է». «Փաստ» Ճահիճում ոչ մեկի համար լավ չի լինում. «Փաստ» Պետական համակարգում մարդկանց նյարդերն այլևս չեն դիմանում. «Փաստ» Ինչպես գործազրկել հազարավոր մարդկանց ու... գնալ արձակուրդը վայելելու. «Փաստ» Անձնական վրեժխնդրության դրսևորումներն ու դրանց սպասարկման «համակարգերը». «Փաստ» Ներկայիս հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամը քաղաքական խնդիր չէ. Մհեր ԱվետիսյանԱվետիք Չալաբյանի գործը փորձություն կլինի ոչ միայն Հայաստանի, այլև ԵՄ-ի համար․ եվրապատգամավոր Հաճախորդների շնորհակալության օր Վանաձորում․ IDBankՓոքր բնակավայրերում դպրոցների փակման ծրագիրը բերելու է երեխաների կրթության որակի անկման. Ատոմ Մխիթարյան74.5% անկում. Հայկական գյուղմթերքի արտահանման ճգնաժամի համակարգային պատճառները․ Տիգրան ԴումիկյանԸնտրությունների արդյունքների պահպանման «միակ ձևը» զանգվածային ձերբակալություններն են. Արմեն ՄանվելյանՄուլտի Գրանդ հյուրանոցի աշխատակիցները պահանջում են բացել հյուրանոցը. ուղիղ Երիտասարդ զույգը Գառնիում «մեղրի մոլորակ» է ստեղծել Պետության կողմից ստեղծվել է արհեստական աղմուկ Ավետիք Չալաբյանի անունը արատավորելու համար. Անահիտ ԱդամյանՓաշինյանին և իր իշխանությանը միայն ընտրություններով հնարավոր չէ հաղթել. Արամ ՊետրոսյանԱնկարայի ռազմատեխնիկական փակուղին. Արտակ Զաքարյան Ամերիաբանկը համախմբել էր «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթի հաղթողներին «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ն իրավապահները փակել են. աշխատակիցների ակցիան` ուղիղ Վիեննական երեկո Կապանում դիմակահանդես և վալս Գևորգ Գորգիսյանն ընտրվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Այդ, ո՞ր հայ գործարարն է Հայաստանում տնային կալանքի տակ, ումից բողոքում է թե՛ Ալիևը, թե՛ Փաշինյանը. Կարապետյան Հայկ Կազազյանը՝ Մադեյրայի դասական նվագախմբի 2025/2026 համերգաշրջանի փակման համերգի մենակատարՏարադրամի փոխարժեքները հուլիսի 13-ին Բախվել են 2 «Mercedes»-ն ու «Mitsubishi»-ն. կան վիրավnրներ Մեր հավատքի ուրացումն ու ադրբեջանցիների՝ Հայաստան գալը վտանգավոր են բոլորիս համար. Լիլիթ ԱրզումանյանԱրաբկիրում վիճաբանnւթյան ժամանակ հնչել են կրակnցներ․ դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկnւճներ, գնդակ, վնաuված ավտոմեքենաներ Արտահանողների համար լոգիստիկան այսօր կենսական նշանակություն ունի. Հրայր ԿամենդատյանՄենք պետք է մեզ պաշտպանենք. եկեք ստորագրահավաքին, այն ընթացքի մեջ է․ Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյանը պատրաստ է մեր ինքնության ցանկացած բաղադրիչ զոհաբերել իր և իր վարչախմբի իշխանությունը երկարաձգելու համար․ Ավետիք ՉալաբյանԿապան ֆեստի վիեննական պարահանդեսին մնաց երկու օր․ ամփոփում Մոսկվայում հայ համայնքը միասնական աղոթքի կհավաքվի՝ ի պաշտպանություն Գագիկ ԾառուկյանիՓաշինյանի վիճակը խախուտ է, իր նպատակին չի հասել, ահաբեկում է, որ Բաքվի ծրագիրն իրականացնի․ Մանվելյան Երևանում տաքսու գները՝ վերահսկողությունից դուրս. ո՞վ է պատասխանատու․ Հրայր ԿամենդատյանՀայաքվեն և երիտասարդը. Հրայր ԿամենդատյանՓոքր լողավազան փակող և խրտվիլակ բռնագրավող, արի քեզ ենք սպասում. Հրայր Կամենդատյան Վանաձորում պատարագի են մասնակցել «Համահայկական ճակատ»-ի անդամներն ու «Մեծ Հայք» քարտեզների նախաձեռնության հիմնադիրըԻնչո՞ւ է Փաշինյանն ինձ դատի տվել. հիմա շատ հարցերի ինքը պետք է պատասխանի. Էդմոն Մարուքյան Թափանցիկ արևային վահանակներ, որոնք կարող են ամրացվել ապակե դռներինՍԴ որոշմամբ ապօրինությունները չհաղթահարվեցին, իսկ քաղբանտարկյալների թիվը պատմական ռեկորդի մոտեցավ. Արամ ՎարդևանյանԳույքագրում ենք Սիս համայնքի խնդիրները. Նարեկ ԿարապետյանԳագիկ Ծառուկյանի պաշտպանական կողմը հրապարակել է իրանական դատարանի վճիռն ու պարտավորագիրըՆախընտրական շրջանում քաղաքական պայքարը քրեական բարքերի տիրույթում էր. Արեգ Սավգուլյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամները այցելել են Մասիս համայնքի Նիզամի և Սիս բնակավայրերՓաշինյանն ընտրություններից հետո այլևս ոչ մեկին չի այցելում և քաղցրավենիք չի բաժանում. Հրայր ԿամենդատյանԱյն գործարարները, որոնք այժմ աջակցում են Փաշինյանին, երկար այդպես շարունակել չեն կարող. Մենուա ՍողոմոնյանՄաքուր էներգիայի ապագան. լողացող արևային էլեկտրակայաններ Ընդդիմադիր ուժերը իրենց տարաձայնությունները պետք է մի կողմ դնեն և միավորվեն Փաշինյանին հեռացնելու համար. Աննա ԿոստանյանՊետք է կոտրենք վախի և անտարբերության մթնոլորտը՝ մեր ձայնը լսելի դարձնելով. Կարուշ Հովեյան«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Իրավունք

Հանցագործության ծանր դեպքը չգրանցած ոստիկանության Վաղարշապատի բաժնի 11 ծառայողի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան

ՀՀ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ բացահայտվել են ոստիկանության 11 ծառայողների կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական կեղծիք կատարելու և հիշյալ առերևույթ հանցանքներին օժանդակելու դեպքեր:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ 2024 թվականի օգոստոսի 16-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խմբի չորս ծառայողներ և ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի հինգ պարեկներ ստացված ահազանգերի հիման վրա ժամանելով Փարաքար համայնքում գործող ռեստորանային համալիր և տեղեկանալով հյուրերի մասնակցությամբ տեղի ունեցած մարմնական վնասվածքներով զուգորդված խուլիգանության դեպքի վերաբերյալ, նկատել են այդ մասին վկայող մի շարք ապացույցներ, այդ թվում՝ արնանման հետքեր, որի մասին զեկուցել են Վաղարշապատի բաժնի պետի պարտականությունները կատարող պաշտոնատար անձին: Վերջինս, սակայն, ոստիկանության ծառայողներին ապօրինի հանձնարարություն է տվել՝ ծառայողական պարտականությունները կատարելու փոխարեն վերադառնալ ոստիկանության բաժին, իսկ ահազանգի վերաբերյալ փաստաթղթաշրջանառություն իրականացրած ոստիկանության ծառայողները համապատասխան փաստաթղթերում խեղաթյուրել են դեպքի իրական հանգամանքները:

Արդյունքում՝ ոստիկանության վերը նշված աշխատակիցները չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները՝ միջոցներ չեն ձեռնարկել ենթադրյալ հանցանք կատարողների և տուժողների վերաբերյալ տեղեկություններ պարզելու ուղղությամբ, չեն պահպանել դեպքի վայրը և ապացույցները, չեն ներկայացրել հանցանքի մասին հաղորդում, ինչի հետևանքով առերևույթ հանցագործության ծանր դեպքը և այն կատարած անձինք չեն բացահայտվել:

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետի պարտականությունները կատարած պաշտոնյային մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով: Նրա նկատմամբ որպես համակցված խափանման միջոց կիրառվել է պաշտոնավարման կասեցումն ու տնային կալանքը: Ոստիկանության ևս 10 ծառայողի մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, 445-րդ հոդվածի 1-ին մասով, 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 46-445-րդ հոդվածի 1-ին մասով: Մեղադրյալների նկատմամբ որպես համակցված խափանման միջոցներ ընտրվել են բացակայելու արգելքն ու պաշտոնավարման կասեցումը:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում.  հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: