Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Պետությունը սկսվում է անվտանգությունից. Մհեր Ավետիսյան Նիկոլի կուլակաթափությունը, ադրբեջանցիների հրճվանքը․ «Իմնեմնիմի» փոդքասթԵրբ անհեթեթությունը դառնում է քննարկման թեմա. Արմեն ՀովասափյանՎենդետտան թուլացնում է նախաապուշին․ քաղաքական վրեժի խարանը՝ իշխանության թուլության պատճառ․ Հրայր ԿամենդատյանՄասնագետի բացատրությունը. Որքա՞ն են արևային վահանակները ծառայում և ի՞նչ է պատահում, երբ դրանք սպառվում ենԵրևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվելՀետազոտողները Արարատ լեռան վրա՝ Նոյյան տապանի պեղումների վայրում ստորգետնյա անոմալիաներ են հայտնաբերելՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներՍպերցյանի գոլային փոխանցումը բավարար չեղավ. Ալ-Ահլին զիջեց Ալ-ԽոլուդինԻսրայելի ՊԲ-ն Գազայի հատվածում սպանել է «Նուհբա» խմբավորման հրամանատարին և ՀԱՄԱՍ-ի դիպուկահարինԴավթաշենի թիվ 60 մանկապարտեզի տարածքում արմատից չորացած ծառը կոտրվել էԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌոմանո․ Մադրիդի Ռեալը կգնի Լա լիգայի ակումբի տաղանդի տրանսֆերըՈւկրաինայի պետական ​​պարտքը վերջին 15 տարվա ընթացքում աճել է ավելի քան 20 անգամ«Կյանք ու կռիվ» ֆիլմից հայտնի Սամվել Թադևոսյանը տևական դադարից հետո վերադառնում է գլխավոր դերով՝ «88» նոր գիտաֆանտաստիկ 10 մասանոց ֆիլմովՄինչև կեսգիշեր ջուր չի լինելուԶապորոժիեի ԱԷԿ-ը 10 օրից կարող է ամբողջությամբ անջատվել․ ԳրոսսիԱվտովթար՝ Արարատի մարզում․ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Mercedes Vito»-ն և անչափահասի վարած «Ford Transit»-ը. կա վիրավորՀայր և որդի ընկել են գոմաղբով լի բաքի մեջ ու մահացել. ողբերգական պատահար ՄԲ-ումՊատճառը որակի վերահսկողությունն է, այլ ոչ թե քաղաքականությունը․ ՌԴ-ն՝ Երևանից հնչող մեղադրանքներինՇիրակը ջախջախեց ՎանինՖինլանդիայում արջը թունել է փորել Ռուսաստանի հետ սահմանին գտնվող պատնեշի տակՀՀ արտահանումը փորձում է փոխել հասցեն, բայց շարունակում է կախված մնալ ԵԱՏՄ-ից․ տնտեսագետՄեկ տարի առաջ այս օրը. Ուժեղ ՀայաստանՀրդեհ՝ Մերձմոսկովյան Պավլովսկի Պոսադում գտնվող մեխանիկական գործարանի պահեստումՄեկնարկել է 2026-2027 թվականների սիրողական որսաշրջանըՄեր երկրում մարդկանցից ցանկացած պահի կարող են խլել սեփականությունը. Ավետիք ՉալաբյանԱյս պահին Ռուսաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չկան. ՊեսկովՌուսաստանի պատժամիջոցներից խուսափելու համար պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի. Հրայր ԿամենդատյանՎարչախմբի միակ գերակա նպատակն Ադրբեջանին հաճոյանալն է. Արեգ ՍավգուլյանԶՊՄԿ․ Սյունիքի տնտեսության շարժիչ ուժը՝ նոր հնարավորությունների ու զարգացման ճանապարհին 770 ժամ առանց քայքայման. Գերմանիայում մշակվել է Բիգ Մակի սկզբունքի վրա հիմնված եռաշերտ արեգակնային մարտկոց Այն քայլերը, որոնք անում է այսօրվա Ազգային ժողովը, կարծես թելադրված լինեն թշնամու կողմից. Ցոլակ ԱկոպյանԻշխանության նպատակն արդարադատության վերականգնումը չէ. Մենուա ՍողոմոնյանԲյուջերի կատարողականի անհամամասնության սև բծերը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի ղեկավարած խմբակը Հայաստանը տանում է դեպի Արևմուտք-Ռուսաստան ռազմական բախման թատերաբեմ՝ իր վատթարագույն հետևանքներով». «Փաստ» Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ» ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից. «Փաստ» Հայաստանը հայտնվել է Արևմուտքի աշխարհաքաղաքական թակարդում. «Փաստ» Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ» Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» Սամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց. «Փաստ» «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ» Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկելՖելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ ՀակոբյանՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելուԾխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՇարունակում ենք առաջ շարժվել և մեր առավելագույնը ցուցադրել․ ՍպերցյանՄահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում․ Երևան-Արմավիր ավտոճանապարհին 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել էՆոր ուղղությամբ չվերթներ «Շիրակ» օդանավակայանից
Հասարակություն

Իշխանական ինքնահոշոտում. Կապանում ՀՀԿ-ն կպայքարի ՀՀԿ-ի դեմ

armenia24.info / Մեր ունեցած հավաստի տեղեկություների համաձայն, նոյեմբերի 5-ին Կապանում նախանշված ավագանու ընտրություներից առաջ քաղաքում բավական անորոշ վիճակ է: Որքանով կարելի է հասկանալ, հայաստանյան հիմնական քաղաքական ուժերը որոշել են ձեռնպահ մնալ ընտրություններին ուղիղ մասնակցությունից, ինչի արդյունքում իշխող Հանրապետական կուսակցությունը ընտրություններին կմասնակցի միայնակ: Հետաքրքրականը, սակայն, այն է, որ ՀՀԿ-ն դեռ չի կողմնորոշվել թեկնածուի հարցում: Խնդիրն այն է, որ այս պահին դիտարկվում է քաղաքապետի երեք թեկնածու՝ գործող քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Ռուդոլֆ Սարգսյանը և ՀՀԿ շրջանային խորհրդի ղեկավար Ռոմիկ Սարգսյանը: Ընդ որում, հետաքրքիր է, որ գործող քաղաքապետը կրկին առաջադրվելու հեռանկարից այնքան էլ գոհ չէ, քանի որ, ըստ շրջանառվող լուրերի, Աշոտ Հայրապետյանի և մարզպետ Վահե Հակոբյանի հարաբերությունները բավական լարված են: Ոչ այնքան հարթ են նաև մարզպետի և Ռոմիկ Սարգսյանի հարաբերություները՝ հատկապես այն բանից հետո, երբ այս տարվա գարնանը՝ Կապանի շրջանային հիվանդանոցում տնօրենի պաշտոնակատար Ռոմիկ Սարգսյանը ազատվեց պաշտոնից՝ տեղը զիջելով Վահե Հակոբյանի մերձավորներից մեկին՝ այն դեպքում, որ պաշտոնավարման չորս ամսվա ընթացքում Սարգսյանը հաջողացրել էր բացառել հիվանդներից բժիշկների պարբերական շորթումները, կարգավորել էր անվճար դեղամիջոցների բաշխման խնդիրը, ինչպես նաև կարողացել էր շուրջ չորս անգամ մեծացնել հիվանդանոցի եկամուտները: Ինչ վերբերում է Ռուդոլֆ Սարգսյանին, ապա նա, չնայած համարվում է մարզպետ Վահե Գևորգյանի թեկնածուն, Կապանում բավական վատ համբավ ունի, քանի որ մինչ վերջին փոփոխություները, նա արդեն նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի շահերի սպասարկուն էր, սակայն շատ արագ լքելով նախկին «պատրոնին»՝ նույն ջերմեռանդությամբ այժմ ծառայում է Վահե Հակոբյանին: Այսուհանդերձ, դեռևս պարզ չէ, թե վերը նշված անձանցից ո՞վ կդառնա քաղաքապետի հիմնական թեկնածու, քանի որ, ըստ մեր աղբյուրների, ՀՀ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը հրաժարվել է ուղղակիորեն աջակցել թեկնածուներից որևէ մեկին՝ չցանկանալով նեղացնել ո՛չ կուսակցական հին ընկերոջը՝ Ռոմիկ Սարգսյանին, ո՛չ գործող քաղաքապետին, ո՛չ էլ մարզպետ Վահե Հակոբյանին: Որպես խնդրի լուծում Սերժ Սարգսյանն առաջարկել է Կապանում և մարզկենտրոնին միացված համայնքներում անցկացնել վարկանիշային ներքին հարցումներ: Սերժ Սարգսյանի մտահղացման համաձայն, թեկնածուներից նա, ով առավել ժողովրդականություն կվայելի, կստանա կուսակցության աջակցությունը և նոյեմբերի 5-ին անցկացվելիք ընտրությունների արդյունքում կզբաղեցնի Կապանի քաղաքապետի աթոռը: