Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Երեք օր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԻրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնելԲաբաջանյան փողոցից դեպի Շիրակի փողոց գնացող կամրջի վրա «Lexus»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներինԶելենսկին Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում առաջարկել է Եվգենի ԽմարայինՄարկ Կուկուրելյան հայտարարել է, որ պատրաստ է գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեի դեմքի դաջվածքն անել, եթե հաղթեն Աշխարհի առաջնությունումԱլիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համարՊայթյունների ձայներ են լսվել Դուբայի կենտրոնում«Համահայկական ճակատ» շարժման և համանուն կուսակցության շնորհավորական ուղերձը Նորատ Տեր-Գրիգորյանցի ծննդյան օրվա կապակցությամբՎեդիում դեռահաս քույրերի նկատմամբ uեռական ոտնձգnւթյուն կատարած անձանց կալանքը երկարաձգվել էԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթողՄոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահմանԵրևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում էՍտեփանավանցիներին հուզող խնդիրները մշտապես լինելու են մեր ուշադրության կենտրոնում․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյունԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի․ հարցումԻսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ վստահ լինենք որ տեր կկանգնի մեր երկրին․ հարցումՌուսաստանն այլևս չի ընդունում մեր գյուղմթերքը․ հարցումՕրական մեկ ավոկադոյի օգտագործումը կարող է նվազեցնել սրտանոթային հիվանդությունների ռիսկի գործոնները գիրության դեպքումՀասարակության կարծիքը հայ-ռուսական վատ հարաբերությունների մասինՂրիմում 2 ԱԹՍ-ներ խոցել են ռուսական «Սու-24Մ» ինքնաթիռՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ հարցումԱլեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բшխվել են «Ford Fusion»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավորՈւկրաինան նոր վարչապետ ունիԱյց Լոռու մարզի Ագարակ համայնք. արձանագրված խնդիրներ, սպասվող լուծումներ․ Նարեկ ԿարապետյանՆախօրեին Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության եկեղեցում տեղի է ունեցել միասնական աղոթք՝ ի աջակցություն և ի զորակցություն ներկայում կալանքի տակ գտնվող Գագիկ Ծառուկյանի. Իվետա ՏոնոյանԻշխանությունը չի հարգում իր սեփական ժողովրդի ընտրությունն ու որոշումը. Արամ ՊետրոսյանՃանաչել Նարեկացուն նորովի. լույս է տեսել «Աստծուն եմ հագել ներսից և դրսից» գիրքը ««Հայաքվեն» իրականացրել է լայնածավալ դիտորդական առաքելություններ, պաշտպանել քաղաքացիների ընտրական իրավունքը և բարձրաձայնել ընտրական գործընթացներում արձանագրված ընտրախախտումների մասին»Եթե շարունակենք ժողովրդին բաժանել սևերի ու սպիտակների, դրանից ոչինչ չենք շահի. Արեգ ՍավգուլյանԶինված մարդիկ չպետք է որոշեն մեր երկրում տնտեսության շրջանառությունը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն իր վախերը ծածկելու համար չեզոքացնում է քաղաքական գործիչներին. Աննա ԿոստանյանԱրդարադատությունը հաճախ վերածվում է գործիքի, իսկ ճշմարտախոսությունը դառնում է «հանցանք»․ Հրայր ԿամենդատյանԱռանց կայուն աշխատատեղերի և տրանսպորտի. ինչպե՞ս է ապրում Լոռու մարզի Ագարակ համայնքը․ Նարեկ Կարապետյան«Ազատություն». «ՄՕԿ-ը փորձում է լուծումներ գտնել ու պաշտպանել ՀԱՕԿ-ը» Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան «Քաղաքական էլիտա լինելը պահանջում է կազմակերպվածություն» հատված «Հայկական գործոն» պոդքաստից․ Ավետիք ՉալաբյանԱմեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա Ավետիք Չալաբյանն այսօր բանտում է իր ազգային գաղափարների համար. Արմեն ՄանվելյանԳիտելիք և փորձ՝ հանուն էներգետիկայի ոլորտի զարգացման. վերապատրաստվել է 70 մասնագետ Արևային վահանակներ 10 րոպեում. Ֆիզիկոսները առաջընթաց են գրանցել պերովսկիտ-սիլիցիումային բջիջների արտադրության մեջ Երբ գլոբալ մրցակցությունը Երկրից տեղափոխվում է տիեզերք. «Փաստ» Հայաստանի զբոսաշրջության ոլորտը կանգնած է կարևոր ընտրության առաջ. «Փաստ» «Այդ ճնշումները պատահական չեն, դրանք մտնում են ընդհանուր ծրագրի մեջ». «Փաստ» Լայնածավալ բռնաճնշումներին դիմակայելու անհրաժեշտությունը. «Փաստ» «Ողորմություն խնդրողի» կեցվածքով պետություն չես պահի. «Փաստ» Կառավարությո՞ւն, ի՞նչ կառավարություն... «Փաստ» Իշխանական տեռորի իրավական սնանկությունը. Ավետիք Չալաբյանի գործը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի դասական օրինակ. «Փաստ» Մոսկվայում բողոքի ձայն են բարձրացրել ի պաշտպանություն Հայաստանի քաղբանտարկյալների. «Սփյուռքը չի լռելու» Ինչո՞ւ է Բաքվի թիրախում հայտնված հայտնի գործարարը հալածվում իշխանությունների կողմից. «Փաստ» Կուռթանի բնակիչը` Ուժեղ Հայաստանի անդամների հետընտրական այցի մասին
Քաղաքականություն

Առգրավել Ադրբեջանի ֆինանսական ակտիվները և դրանք փոխանցել տեղահանված արցախցիներին. Ադամ Շիֆն օրենսդրական նախագիծ է ներկայացրել

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը, որը Կոնգրեսի հայկական հանձնախմբի փոխնախագահն է, ներկայացրել է «Արցախի եկամուտների վերականգնման մասին» (Artsakh Revenue Recovery Act) օրենսդրական նախագիծը, որի նպատակն է Ադրբեջանի կառավարությանը պատասխանատվության ենթարկել Արցախի Հանրապետության դեմ չհրահրված ռազմական ագրեսիայի համար և պարտավորեցնել փոխհատուցում տրամադրել տարածաշրջանից բռնի տեղահանված հայերին։

«Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի շարունակական գործողությունները մարդասիրական աղետ են ստեղծել և հավասարազոր են էթնիկ զտումների: Մենք պետք է ապահովենք, որ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն, և Արցախի անմեղ զոհերը փոխհատուցում ստանան իրենց հսկայական կորուստների համար։ Իմ օրենսդրությունը կապահովի արդարադատության և ֆինանսական փոխհատուցման մեխանիզմ նրանց համար, ովքեր ամեն ինչ կորցրել են Ադրբեջանի ագրեսիայի պատճառով», - ասել է կոնգրեսականը։

Շիֆի «Արցախի եկամուտների վերականգնման մասին» ակտն ԱՄՆ բոլոր ֆինանսական հաստատություններից, որոնք տիրապետում են Ադրբեջանի սուվերեն ակտիվներին, պահանջում է այդ ակտիվների մասին զեկուցել ԱՄՆ գանձապետարանի արտաքին ակտիվների վերահսկողության գրասենյակին: Ուժի մեջ մտնելուց հետո 60 օրվա ընթացքում նախագահը պետք է արգելափակի այդ ակտիվների հետ կապված գործարքները, իսկ արգելափակումից հետո 90 օրվա ընթացքում՝ առգրավի դրանք:

Օրենսդրական ակտը նաև պահանջում է ստեղծել «Արցախի եկամուտների վերականգնման հիմնադրամ», որը կստանա բռնագրավված ադրբեջանական ակտիվները, այնուհետև այդ միջոցները կօգտագործի Արցախից տեղահանված իրավասու հայերին Ադրբեջանի ռազմական հարձակման հետևանքով իրենց ունեցվածքից, բիզնեսից և աշխատանքից կորցրած եկամուտների համար փոխհատուցում տրամադրելու նպատակով:

Բացի այդ, այն պահանջում է առգրավել ԱՄՆ-ում գտնվող անձնական ունեցվածքը և վիզային սահմանափակումներ մտցնել Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամների համար, ովքեր ներգրավված են եղել կամ աջակցել են Արցախի դեմ ռազմական հարձակմանը:

Ակտը ենթադրում է նաև իրավասու տեղահանված հայերի համար Հիմնադրամից փոխհատուցում ստանալու պահանջներ ներկայացնելու պարզեցված գործընթաց:

«Արցախի եկամուտների վերականգնման մասին» ակտին աջակցություն են հայտնել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ Ֆրենկ Փալոունը, Աննա Էշուն, Գեյբ Ամոն, Ջոյս Բիթին, Ջիմ Կոստան, Ջոշ Գոթհայմերը, Դագ Լամալֆան, Սեթ Մեգազիներն, Ջեյմս ՄակԳովերնը, Գրեյս Մենգը, Քևին Մալինը, Գրեյս Նապոլիտանոն, Էլեոնոր Հոլմս Նորթոնը, Յան Շակովսկին, Լինդա Սանչեսը, Բրեդ Շերմանը, Դինա Տիտուսը և Լորի Թրահանը: