Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Հայ-ռուսական հարաբերությունները առաջին հերթին Հայաստանի անվտանգության, անկախության և պետականության մասին են. Մհեր ԱվետիսյանՄեր գլխավոր նպատակը ժողովրդի համախմբումն է․ Սամվել ԿարապետյանՈւժեղ ավտերթ Գավառում և հարակից գյուղերում․ Աշոտ ՄարկոսյանՀունիսի 3-ին մեծ հանրահավաք․ եկեք ցույց տանք մեր ուժը․ Սամվել ԿարապետյանԺողովուրդ ջան հունիսի 3-ին, 19:00, Հանրապետության հրապարակ՝ մեծ հանրահավաք ունենանք․ Արամ ՎարդևանյանՄԵր պետությունը չունի էլիտա․ ԿարապետյանՄարդիկ մեզ հետ միայն շահելու են, ոչ մի բան չեն կորցնելու․ Սամվել ԿարապետյանՄենք չենք տարանջատելու մարդկանց․ Սամվել ԿարապետյանՈւժեղ Հայաստանում անձնական մեքենաների տարեկան տեխզննությունը չեղարկվելու է․ Նարեկ ԿարապետյանԿլուծվի Նուբարաշենի աղբավայրի հարցը․ ԿարապետյանՄեր հերոսները մեր ազգի արժանապատվությունն են․ Սամվել ԿարապետյանՈ՞ր երկրից էր ՔՊ-ն օրը մեկ մլն ստանում, ութ միլիարդն ու չգնված զենքի բացահայտումը․ Արշակ ԿարապետյանԱհա, թե ինչու է մեր գյուղմթերքի արտահանումը դադարեցվել. Էդմոն ՄարուքյանՍամվել Կարապետյանի հանդիպումը երևանցիների հետԳեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամՊատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Սառնաղբյուրում է «Հայաստան» դաշինքի բազմամարդ հանրահավաքը ԵրևանումՆախընտրական քայլերթ․ Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ անդամները Վանաձորում են«Երևանը նույնպես արժանի է փոփոխության. Երևանը նույնպես ընտրում է 3-ը». Սամվել Կարապետյան«Ուժեղ Հայաստան» դաշինքը Ազատանում էՆարեկ Կարապետյանը՝ Գյումրու Մուշ թաղամասում քաղաքի բարեկարգման խնդիրների մասինԻսրայելական բանակը վերահսկողություն է սահմանել Լիբանանում խաչակիրների Բոֆոր բերդի նկատմամբ. Իսրայել ԿացՆարեկ Կարապետյանը՝ Գյումրու Մուշ թաղամասում աշխատատեղերի խնդրի մասինԵրկիրը բավական է քանդի. Գյումրիի Մուշ թաղամասի բնակչուհին` Փաշինյանի մասին«Մենք կարճ ժամանակում լուծելու ենք տնակներում ապրողների բնակարանների հարցը»։․ Նարեկ ԿարապետյանԺամանակն է հավաքվելու և միասին գործելու. «Հայաստան» դաշինքի հանրահավաքը ԵրևանումԱյն, ինչ Ռուսաստանն ասում է Հայաստանի մասին, իրականում միայն Հայաստանի մասին չէ․ ԶելենսկիՇնորհակալ ենք Գյումրու Մուշ թաղամասին՝ ջերմ ընդունելության համար Ընտրությունների երկու հնարավոր սցենարները և դրանց հետևանքները Հայաստանի համար․ Էդմոն ՄարուքյանՆարեկ Կարապետյանին Գյումրու Մուշ թաղամասում դիմավորեցին մեծ շուքով՝ զուռնա-դհոլով և ավանդական աղուհացովԱՄՆ-ը, Իրանի հետ գործարք չկնքվելու դեպքում, պատրաստ կլինի վերսկսել ռшզմական գործողությունները․ ԹրամփԹուրքիայում ավտոբուսի վթшրի հետևանքով զnhվել է ութ մարդ Գալիս ենք Գյումրի Ջերմ հանդիպումներ և անկեղծ զրույցներ․ «Ուժեղ Հայաստան» դաշինքը ՄուշումՄարտկոցով աշխատող ցատկոտող ձի. Ferrari-ի նախկին ղեկավարը պահանջում է պոկել լոգոն նոր անձայն մոդելիցՈւժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից«Ուժեղ Հայաստան» դաշինքը Մուշում էԵրևան-Սևան ավտոճանապարհին բшխվել են «Porsche Cayenne»-ը, «Toyota Camry»-ն և «Nissan Sentra»-ն«Վերջիվերջո, մենք բոլորս նույն նավում ենք, և այդ նավի անունը Հայաստան է». Մհեր Ավետիսյան «Չարիք է բացարձակ իշխանություն ունենալը». Մարուքյանը՝ ԳյումրիումՔՊ շապիկով ուսուցիչ և աշակերտ. Բյուրականի դպրոցի տնօրենը կոլեկտիվի հետ մասնակցում է ՔՊ քարոզարշավին Թրամփը վստահ չէ, որ Վենսը կարող է իրեն հաջորդել ԱՄՆ նախագահի պաշտոնում Նարեկ Կարապետյանը հրապարակում է ադրբեջանական ծրագրի փաստաթղթերըՈչ մի ուժ չպետք է ունենա բացարձակ իշխանություն․ Էդմոն ՄարուքյանՀորոսկոպ. Հունիս ամսվա աստղագիտական ​​իրադարձությունները Կամ դու կգաս հունիսի 3-ին, կամ ադրբեջանցիները կգան… Բազմամարդ հանրահավաքից հետո Ուժեղ Հայաստանը շարունակում է իրազեկման արշավը ԳյումրիումՈՒՂԻՂ. «Լուսավոր Հայաստանի» ասուլիսը Գյումրիում Գիշերային ակումբի տնօրենի հետ վիճшբանելուց հետո մի խումբ տղամարդիկ կnտրել են ակումբի մուտքի դուռն ու սրահի գույքը
Քաղաքականություն

Հայաստանն անցնում է Արևմուտքի թևի տակ, Ռուսաստանը պետք է խորը եզրակացություններ անի. Զատուլին

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայաստանի պաշտպանության նախարարությունում աշխատելու համար ԱՄՆ բանակի ներկայացուցչի նշանակումը Մոսկվայի հետ կապերը խզելու ուղղությամբ պաշտոնական Երևանի կողմից հետևողական քայլ է։ Gazeta.Ru-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

Նա մեկնաբանել է Քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյայի՝ «Հետք»-ի հետ զրույցում արած հայտարարությունն այն մասին, որ ամերիկյան բանակի ներկայացուցիչ կաշխատի Հայաստանի Պաշտպանության նախարարությունում:

«Այն, ինչ նախկինում գաղտնի էր, այժմ բացահայտ է: Վստահ եմ, որ այս հայտարարությունից առաջ էլ Փաշինյանի կառավարությունը Ռուսաստանի հետ ռազմական համագործակցության հետ կապված ամեն ինչ հայտնել է Արևմուտքում իր նոր գործընկերներին։ Հիմա դա այլևս չեն կարող թաքցնել, և հենց դրա հետ է կապված ՊՆ-ում պաշտոնական ներկայացուցչի հայտնվելը։ Ռուսաստանին սպառնացող վտանգն այն է, որ Փաշինյանի ներկայիս իշխանությունը ակտիվ ջանքեր է գործադրում Հայաստանի քաղաքացիների գիտակցությունը վերափոխելու և նրանց հավատացնելու, որ Արևմուտքը կօգնի իրենց, իսկ Ռուսաստանը իրենց թշնամին է։ Չնայած դա ուղղակիորեն չի ասվում։ Ինչ վերաբերում է ռազմական ոլորտում ամերիկացիների և Արևմուտքի հետ ներկայիս համակարգմանը, ապա այս դավաճանական կուրսի շրջանակում միանգամայն հասկանալի են հետևողական քայլերը՝ խզել կապերը Ռուսաստանի, հետխորհրդային տարածքի հետ և անցնել Արևմուտքի թևի տակ», - ասել է Զատուլինը:

Զատուլինը կարծում է, որ Ռուսաստանը պետք է «խորը եզրակացություններ» անի Հայաստանի որոշման հետ կապված։ Նրա խոսքով, Մոսկվան, օրինակ, կարող է զգուշացնել, որ կդատապարտի Փաշինյանի կառավարության դեմ ցուցարարների ճնշումները։

«Հիմա Հայաստանը գտնվում է խաչմերուկում. չնայած Փաշինյանը պահպանում է խորհրդարանական մեծամասնության հնարավորությունը մինչև 2026 թվականը, մենք գիտենք Հայաստանում բողոքի շարժումների մասին։ Մենք կարող ենք խստորեն զգուշացնել, որ ցուցարարներին ճնշելու ցանկությունը կդատապարտվի մեր կողմից և հետևանքներ կունենա մեր հարաբերություններում», - նշել է քաղաքական գործիչը:

Զատուլինը կարծում է նաև, որ հետագայում Հայաստանի ղեկավարությունը կարող է բարձրացնել ռուսական 102-րդ ռազմաբազայի հարցը։