Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Գազանջատումներ են սպասվումԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը. ի՞նչ է այն ներառումՄերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԳուտերեշԷլինա Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգում ընթացող WTA-250 մրցաշարի քառորդ եզրափակիչԲաքվում դատում են Հայաստանին. ինչո՞ւ է Փաշինյանի իշխանությունը լռում. Էդմոն ՄարուքյանԲարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Ի՞նչ եղանակ է սպասվում հուլիսի 24-ից 28-ինԻնչ օրենքներ է այսօր ստորագրել Վահագն ԽաչատուրյանըԼույս չի լինելու հուլիսի 24-ին․ հասցեներOpenAI-ի AI գործակալը փորձարկման ընթացքում դուրս է եկել մեկուսացված միջավայրից և ներթափանցել Hugging Face-ի համակարգերԹրամփը պատրաստ է հանդիպել Նեթանյահուի հետ սենատոր Գրեմի հուղարկավորությանըՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել էՇախմատի միջազգային մրցաշարում հայ շախմատիստները զբաղեցրել են մի շարք մրցանակային տեղերՎրաստանում եղանակը կվատթարանա․ ի՞նչ սպասեն Սև ծովում հանգստանալ ցանկացողներըԿկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրներըՀնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղումՀուլիսի 24-ին, 28/29-ին ջուր չի լինելու․ հասցեներԹրամփը Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը պայմանավորել է Աբրահամյան համաձայնագրերին միանալովՉկա այնպիսի բռնապետ, որ կարող է պատասխանատվությունից խուսափել. Ավետիք ՉալաբյանՍևանա լճի տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումներ են դադարեցվել«Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները մասնակցեցին Էստոնիայի Յարվի Ակադեմիային և Պյարնուի երաժշտական փառատոնին՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային բեմումԿապահովվի Երևանի մանկապարտեզների հիմնանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների իրականացումըԿապահովվի Երևանի մանկապարտեզների հիմնանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների իրականացումըՀանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանությունԱվետիք Չալաբյանը պայքարում է մեր երկիրը ապօրինի զավթած և թշնամուն մաս-մաս հանձնող ղեկավարության դեմ. Արմեն ՄանվելյանԵվրոպական միությունը մի քանի տարի Հայաստանին թույլ չի տալու մասշտաբային արտահանումներ իրականացնել. Հրայր ԿամենդատյանՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ Չինաստանը գործարկում է նոր սերնդի էներգետիկ համալիր. 700,000 արևային վահանակներ և արհեստական բանականությամբ կառավարվող ջրածնային կայան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և ԵՊՀ-ի համագործակցությունը շարունակվում էԱնհրաժեշտ է ստեղծել ընդդիմադիր քաղաքական պլատֆորմ, որը կանի այլընտրանքային առաջարկներ. Մենուա ՍողոմոնյանԿյանքից զրկված Ն.Թ.-ի գործով զինծառայողներ են կալանավորվել Հանրային կոչ՝ կոտրել այս լռության շղթան. «100 հայ կանայք» նախաձեռնությունՄարդիկ այսօր իրենց հայացքների և գաղափարների համար ենթարկվում են ճնշումների իշխանությունների կողմից. Ցոլակ ԱկոպյանՖիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ը կարող է ընդլայնել գործողությունն ընդդեմ Իրանի մի քանի օրվա ընթացքում. Axios 21-րդ դարի մեր ամենախայտառակ ընտրություններն էին․ արդյունքը պետք է անվավեր ճանաչվի․ Ավետիք ՉալաբյանUcom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան Ֆասթ Բանկն առաջարկում է ներդրումային վարկ արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու համար Քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն չէ՛. Նարեկ Կարապետյան Տարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները. «Փաստ» Երբ իրավապահներն զբաղված են այլ «գործով», վիճակն էլ սա պետք է լինի. «Փաստ» Որքան էլ ասեք՝ «հալվա»... դրանից անցած ընտրությունների «դառնահամը» չի փոխվելու. «Փաստ» «Դիմադրության օջախների կրակները մարելու համար շարունակում է իրականացնել իր ռեպրեսիվ գործունեությունը». «Փաստ» «Թղթե» շուկաներ, փչացող գյուղմթերք և փողոցում հայտնված գյուղացին. եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ. «Փաստ» Հունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. «Փաստ» ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից. «Փաստ» Հայկական պետականության «ողնաշարի» թիրախավորումը. ինչպե՞ս է Բաքվի բազմամյա երազանքն իրականություն դառնում Հայաստանի օրվա իշխանությունների ձեռքով. «Փաստ» «Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ» Իրանի դեմ ցանկացած ագրեuիա, այդ թվում՝ մեր ենթակառուցվածքների դեմ, կստիպի հասցնել hզnր և որոշիչ պատասխան․ ԱրաղչիՀուլիսի 23-ին և 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀՀ ՆԳՆ-ն զգուշացնում է
Հասարակություն

Սպառողական շուկայի գներն Ամանորից առաջ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նոր տարվա նախաշեմին ինչպիսի՞ն են գները սպառողական շուկայում` այս հարցով դիմեցինք «Հայաստանի սպառողների միության» նախագահ Բաբկեն Պիպոյանին:
Միության նախագահը դիտարկեց պարենային ապրանքների և ոչ պարենային ապրանքների շուկաներն առանձին–առանձին:
Ինչ վերաբերում է ոչ պարենային ապրանքներին, ապա, ըստ էության, այստեղ ունենք երկու շուկա: Առաջինն այն ապրանքների շուկան է, որտեղ կա միջազգային որևէ բրենդի ներգրավվածություն: Այս շուկաներում գործում է միջազգային խաղի կանոնը, երբ տոն ասելով հասկանում են զեղչ: Այս ապրանքատեսակների համար ոչ միայն զեղչ, այլև գնանկում կա այսօր:
Օրինակ՝ տեխնիկայի բնագավառում ունենք խոշոր բրենդային ընկերությունների ներգրավվածություն: Այդ իսկ պատճառով ոչ միայն վերջիններս, այլև անգամ այս շուկայի այն ընկերությունները, որոնք իրենցից բրենդ էլ չեն ներկայացնում, շուկայում դիմանալու համար կրկին զեղչեր են անում:
Իսկ այն շուկաներում, որտեղ բրենդային ընկերություններ չկան, գները կայուն են: Կայուն ասելով պետք է նկատի ունենալ հետևյալը` տարվա ընթացքում այն հասնում է գնային իր բարձրակետին, ու նույն այդ գինը պահպանվում է նաև այսօր:
Իսկ ինչ վերաբերում է պարենային ապրանքներին, ապա առկա է հիմնականում երկու տեսակի շուկա` գյուղմթերքի և վերամշակում անցած ապրանքների:
Պատկերը նույնն է. այստեղ ևս շուկաները ձևավորվում են վերոնշյալ սկզբունքով: Այնտեղ, որտեղ ներգրավված է միջազգային խաղացող, զեղչեր կան: Զեղչերը հատկապես տեսանելի են այն շուկաներում, որտեղ միջազգային խաղացողների կողքին գործում են նաև հայրենական արտադրողները:

Օրինակ՝ բնական հյութերի, գազավորված ըմպելիքների կամ պահածոների շուկաներում միջազգային ընկերությունները հայտարարում են` «գնեք երեքը, ստացեք չորրորդը նվեր»: Անում են նման կարգի այլ առաջարկություններ: Բնականաբար, տեղական արտադրողը, որպեսզի դիմանա մրցակցությանը, ինքն էլ է նույնն առաջարկում:
Իսկ այն շուկաներում, որտեղ տեղական արտադրանքը շուկայի մեծ մասն է զբաղեցնում և թելադրող է այնտեղ՝ զեղչեր չկան: Բայց նաև գների բարձրացում էլ չկա: Դրանք հիմնականում կաթնամթերքի, մսամթերքի, երշիկեղենի ոլորտներն են: Կրկին այս ապրանքները վաճառվում են տարվա ընթացքում իրենց պիկին հասած գներով: Այսինքն` ամենաթանկ գներով:
Իսկ գյուղատնտեսական մթերքները բավականին թանկացել են: Եվ ամենամեծ պրոբլեմն այն է, ըստ «Սպառողների միության» նախագահի, որ այս շուկայում գների կարգավորման մեխանիզմ չունենք: Անգամ պետական բարձր մակարդակով դա նորմալ է համարվում: Հայտարարում են, որ շուկան է գինը թելադրում:
«Ուստի պետական այս մտածելակերպով այլ բան չէր էլ կարելի սպասել,– կարծում է Բաբկեն Պիպոյանը,– գները պետք է բարձրանային: Այն դեպքում, երբ աշխարհում գոյություն չունի մի երկիր, որտեղ չլինի գների կարգավորման մեխանիզմ»:
Մի բան էլ` մենք ինչքան էլ թանկանալուց ու էժանանալուց խոսենք, շատ ապրանքների վերաբերյալ բոլորովին տեղյակ էլ չենք իրատեսական գներո՞վ են վաճառվում, թե՝ ոչ: Քանզի չենք էլ իմանում տվյալ գյուղմթերքը, որ վաճառվում է, իրականում հայկակա՞ն է, թե դրսից ներկրված է, բայց իրացվում է հայկականի անվան տակ:

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: