Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար ԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԵրկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԹաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութԷդգար Ղազարյանը պահանջում է կասեցնել վարույթը. ԱԺ համաձայնությունն է պետք Իշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԿարող էին ասել՝ մարդ է սպանել, բայց մարդ չի մահացել. Այս գործով տուժող, վկա չկա. Էդգար Ղազարյան Եթե իշխանության նպատակն է, որ Էդգար Ղազարյանը չլինի ԱԺ-ում, ամեն ինչ պետք է անել, որ դա տեղի չունենա. Նաիրա Զոհրաբյան Գործարկվում է Komatsu PC 3000-ն․ ԶՊՄԿ-ում դասընթացներ են գեմանացի հրահանգչի հետ Եկեղեցու դեմ հարձակումը թելադրվում է մեր թշնամի երկրների կողմից. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային իրավունք ասվածը կորցրել է իր լեգիտիմությունն ու ուժը. Աննա ԿոստանյանՈւՂԻՂ. Դատարանը հրապարակում է Էդգար Ղազարյանի գործով որոշումը Էրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մենք պայքարելու ենք ցանկացած զիջման դեմ՝ հանուն հայ ժողովրդի ապագայի․ տեսանյութը«Հայկական քվե»-ն Գավառի ընտրություններին՝ երիտասարդ ու խոստումնալից թիմով․ Աննա Կոստանյան
Հասարակություն

Հոգևոր և նյութական ընկալումները հայկական գաղթօջախների կենսունակության առանցքում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է նորջուղայագետ Ավետիս Հովհաննիսյանը` Ավոն

– Պարոն Հովհաննիսյան, Ձեր նախնիները չորս դար շարունակ ապրել են Պարսկաստանում` Նոր Ջուղայում: Իսկ արդեն 15 տարի է, Դուք ընտանիքով տեղափոխվել եք հայրենիք: Եվ հրաշալի պատկերացնում եք սփյուռքում ապրողի հոգեբանությունը: Ինչպե՞ս է իրեն զգում հայը այլ ժողովրդի մեջ:

– Եթե հայն ունի գաղափար իր արմատների ու իր պատմության մասին, նրա մոտեցումը բոլորովին այլ է, և երբևիցե չի կարողանում մերվել միջավայրին:

Իսկ եթե իր պատմությունը չգիտի ու երևի չի էլ մտածում այդ մասին, ապա իրեն կարծում է որպես այդ ժողովրդի մասնիկ, որի մեջ ապրում է: Եվ ջանում է մերվել պայմաններին, նրա հոգեբանությանը:

Իսկ դրա հետևանքով հեռանում է մայրենի լեզվից, ազգային մտածելակերպից: Եվ ընդունում է այլ մշակույթ, այլ սովորություններ, այլ հոգեբանություն է ձեռք բերում և, իհարկե, ձուլվում է, ի վերջո:

Իրանում այս պրոցեսը շատ արագ չի ընթացել: Նոր Ջուղայում ազգային շատ ամուր հիմքեր են դրվել: Այդ հիմքերը դրել է խոջայական կապիտալը` ստեղծելով ազգային միջավայր: Ձևավորված էր այնպիսի գաղութ, որպեսզի մարդը օտարների հետ շփումների կարիք չունենա: 9 քառակուսի կիլոմետրի վրա ասես ստեղծվել էր փոքրիկ Հայաստան: Եվ շուրջ 350 տարի շարունակ նման ապրելակերպը չի թույլատրել, որ դու ձուլվես կամ մտածողությունդ ու հոգեբանությունդ փոխես:

Սակայն արդեն 20–րդ դարի 50–ական թվականներից` պատերազմից հետո, փոխվեց ընդհանուր քաղաքականությունը:

– Մահմեդակա՞ն երկրում, թե՞ քրիստոնյա երկրում` տարբերություն կա՞: Ուծացման պրոցեսներն ինչպե՞ս են ընթանում:

– Հայը չի ընդունում իսլամական գաղափարախոսությունը, հավատարիմ է մնում քրիստոնեական իր արժեքներին: Բայց և այնպես շփումների մեջ առկա հոգեբանական ճնշումները նրան պարտադրում են ինչ–որ չափով ընդունել որոշակի իսլամական կարգախոսություններ: Անգիտակցաբար դա ընդունում է:

– Կարելի՞ է ասել նաև` կյանքը հեշտացնելու համար:

– Կարելի է ասել` կյանքը հեշտացնելու համար: Կարելի է և ասել, որ անգիտակցաբար ընդունում է որպես առօրյա, կենցաղային իրողություններ:

– Իսկ եթե ապրում է քրիստոնյա՞ ժողովրդի մեջ:

– Տարբերությունն այն է, որ դու իսլամին շատ չես մոտենում, ինչ–որ սահմաններ պահպանվում են: Իսկ քրիստոնյա ժողովրդի դեպքում այդ սահմանները շատ արագ վերանում են և ձուլման պրոցեսն էլ է արագանում:

– Ձեր ասածից պարզվում է, որ այնուամենայնիվ մարդն իրեն հարմարավետ չի զգում դրսում` այլ ժողովրդի հետ ապրելիս: Բայց մեր շատ հայրենակիցներ միաբերան ասում են` մենք հրաշալի ապրել ենք Սիրիայում, ապրել ենք Իրանում, մեր կյանքը շատ լավ է եղել այդ երկրներում: Ափսոսում են, որ Սիրիայում պատերազմը բռնկվեց, ու ստիպված եղան դուրս գալ այդ երկրից ու ապրել թեկուզ Հայաստանում: Դա ո՞նց հասկանանք:

– Ես այսպես եմ հասկանում` երբ նյութական աշխարհով ես ապրում, այդ երկրի ամեն ինչը անգիտակցաբար լավ ես ընդունում. աշխատանք ունես, գումար ես վաստակում, վայելում ես:

Բայց միայն նյութական աշխարհը չէ, կա և հոգևոր աշխարհ: Եվ երբ դու կենտրոնանում ես հոգևորի վրա ու սկսում ես մտածել այդ ուղղությամբ, այն ժամանակ տարբերությունները զգում ես, և գեղեցիկ լուսամուտներ այլևս չեն բացվում առջևդ:

– Իսկ շա՞տ են հոգևոր աչքերով նայող մարդիկ:

– Քիչ են: Նյութականը շատ է ազդում մարդկանց վրա, և նրանք այսօր հիմնականում հիմնվում են նյութականի վրա:

– Հիմա մեր երկրում իրավիճակը բարվոք չէ. տնտեսական վիճակն է վատ, արդարությունն է պակասում: Եթե սա համեմատենք Իրանի կամ արաբական երկրների բարեկեցիկ կյանքի հետ, ո՞րն է գերադասելի:

– Նայած մարդու համար: Ես կարծում եմ, որ այսօր գլոբալ հասկացությամբ ողջ աշխարհն ունի նույնանման տագնապներ: Դա կարող է լինել Հայաստանում, կարող է լինել ցանկացած այլ երկրում: Տեսեք` Ճապոնիայում շատ բարեկեցիկ են ապրում, բայց այս երկրում ինքնասպանությունների թիվն ամենաբարձրն է: Ինչո՞ւ: Որովհետև մարդը հոգեկան բավարարվածություն է փնտրում: Իսկ դրանք պակասում են: Եվ ամեն տեղ են պակասում:

Այսպես է` եթե հասարակ մարդ ես, առօրյա կյանքով բավարարվում ես, իսկ եթե մի քիչ մտածող ես, այդ դեպքում այլ պատկերներ ես տեսնում քո ու քո միջավայրի միջև:

– Ասում են տիեզերքը մարդու հոգու մեջ է, և մարդը, այնտեղ խորանալով, կարող է նրանում սփոփանք գտնել:

– Մարդիկ կան, որ այդ տիեզերք բառն էլ չեն ճանաչում: Դա շատ լուրջ խնդիր է:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում