Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Օրեր շարունակ Քոչարյանին աջակցող որոշ փոքրաթիվ շրջանակներ տարածում են բացահայտ նիկոլական մի թեզ՝ «Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը բանտում չէ». Հենրիխ ԴանիելյանՀրշեջ-փրկարարները մարել են «Երևանյան» լճին հարակից ձորում բռնկված հրդեհըԹուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսումԵրևան-Երասխ ավտոճանապարհին «Opel»-ը վրաերթի է ենթարկել 75-ամյա հեծանվորդին․ վերջինս տեղում մահացել էԱրամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ ՄուրսիաՄասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել էՄանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուներըԱրամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին«Համահայկական Ճակատ» կուսակցության համար 5 հերթական համագումարը Ադրբեջանի հետ միակողմանի սահմանազատման արդյունքում տուժելու են բոլոր քաղաքացիները. Ավետիք Չալաբյան Ադրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն Մանվելյան Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգացման առանցք Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ ԱկոպյանՀայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան Հարություն Հարությունյան. «Իշխանությունը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունի, իսկ օրենքն ընդունել է՝ հանրաքվեն կանխելու համար»Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհեր ԱվետիսյանԿարո՞ղ ենք արդյոք ինքներս ապահովել մեր հացի պահանջարկը Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան Ժողովուրդը որևէ մանդատ չի տվել իշխանությանը, որ Արցախի հարցը փակված համարի. Մենուա ՍողոմոնյանԿարեն Դեմիրճյանին հիշում ենք ոչ միայն որպես անցյալի ղեկավար. Մհեր ԱվետիսյանՀիմա ասում են բա մեզ պե՞տք էր Տիգրանաշենը՝ «դժգույն, դժբախտ», մեկ ա էնտեղ մեզ են ընտրել, ինչ ուզենք, կանենք, ասեք, կանենք. Աննա ԿոստանյանԿառավարության ծրագրով նախատեսված «հոգևոր անվտանգության» դրույթները սկսել են կենսագործվել. Մենուա ՍողոմոնյանՄենք այստեղ ենք՝ Հայաստանին փոփոխություն բերելու համար Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկաՊատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ ԶաքարյանԻմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ումՏեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան«Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահԻշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ ՎարդևանյանՀոկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը հայտարարել է, որ սեպտեմբերի 5-ի կեսգիշերից ի վեր Կիևին որևէ հարված չի հասցվելԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՀունաստանի Պատրաս քաղաքում հրդեհը վնասել է պատմական գինեգործարան«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքումՕդի ջերմաստիճանը հանրապետությունում կնվազի 5-8 աստիճանովՀունաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվելՍևանա լիճը ՝ «ELLE Bulgaria»-ի էջերումՄԱԿ-ը պարենի համաշխարհային գների աճ է տեսնում հակամարտությունների և չոր եղանակի ֆոնինԷլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած«Ստեղծագործությունն անսահման է». երաժշտության և հիշողության երեկո «Նարեկացի»-ում՝ ի պատիվ Դանիել Երաժշտի 80-ամյակիՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԳարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ ՄալաթիայումԱմերիկյան ուժերը հարվածներ են հասցրել իրանական նավթով բեռնված երեք լցանավի«Չելսին» ձմռանը 100 միլիոն եվրո կառաջարկի «Ատլետիկոյի» խաղացողի համարՄիխայիլ Շուֆուտինսկին սեպտեմբերի 3-ին դարձել է Ռուսաստանի ժողովրդական արտիստՈւժգին երկրաշարժ է տեղի ունեցել ՌուսաստանումՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ
Աշխարհ

Հայ ընկերներս մշտապես կապի մեջ են ինձ հետ․ առաջարկում են օգնություն Ուկրաինիայի հայ համայնքի համար․ ՀՀ-ում Ուկրաինայի հավատարմատար

Իրավիճակը շատ բարդ է և ծանր։ Ուկրաինայի զինված և ռազմաօդային ուժերը վարում են գերծանր մարտեր Եվրոպայի թիվ մեկ բանակի՝ Ռուսաստանի զինված ուժերի դեմ։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com -ի հետ զրույցում ասաց ՀՀ-ում Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը։

Նա ասաց, որ այս պահի դրությամբ ոչնչացվել է ՌԴ ավելի քան 3000 զինվորական, ավելի քան  50 տանկ, և, մոտավորապես, 150 միավոր այլ տեսակի զրահամեքենա, խոցվել է ամենաքիչը 8 ռուսական ինքնաթիռ և 6 ուղղաթիռ․ «Մեզ վրա հարձակում էին գործել երեք ուղղություններով՝ կենտրոնական ուղղությամբ, օկուպացված Ղրիմից և Բելառուսի տարածքից։ Մենք մարտնչում ենք»,- նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ այսօր առավոտյան էլ հրթիռային հարվածներ են հասցվել Կիևի բնակելի թաղամասերին։

Վերջինս ընդգծեց, որ թեև Կիևի բնակելի թաղամասերը հրթիռակոծվում են, այնուամենայնիվ, այնտեղ խուճապ չկա:

«Նրանք, ովքեր կարող են զենք վերցնել, կռվում են, նրանք, ովքեր չեն կարող, օգնում են բանակին։ Կիևում, իմ տեղեկություններով, Ուկրաինայի ԶՈՒ-ն վերջին 24 ժամում մարդկանց բաժանել է 25.000 միավոր ինքնաձիգ և 10 միլիոն փամփուշտ»,- ասաց Դենիս Ավտոնոմովը՝ ընդգծելով, որ Ուկրաինայում ՀՀ դեսպանի՝ Վլադիմիր Կարապետյանի հետ ծանոթ է և մշտապես կապ են պահում իրար հետ, փոխանակվում, այսպես կոչված, «կարևոր հարցերի շուրջ» տեղեկատվությամբ։ 

Մեր զրուցակցի հետ խոսեցինք նաև Ուկրաինիայի հայ համայնքի մասին․ նա կարևոր համարեց շեշտել, որ Ուկրաինայում հայկական համայնքը աշխարհում ամենամեծ հայկական համայնքներից մեկն է․

«Նշեմ, որ թե՛ այստեղի հայ ընկերներս, թե՛ այնտեղի, մշտապես կապ են պահում ինձ հետ, պատրաստակամություն են հայտնում օգնելու իրենց հայրենակիցներին»,- ընդգծեց նա։

Ըստ մեր զրուցակցի՝  Ուկրաինիայի հայ համայնքը ևս ձեռնունայն չի նստում, բացի այնտեղի իրենց հայրենակիցներին օգնելուց, նրանք պատրաստակամ են նաև օգնելու ուկրաինիացիներին, քանի որ, ինչպես նշում է Դենիս Ավտոնոմովը, Ուկրաինան շատ հայերի համար դարձել է երկրորդ հայրենիք․

«Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ հայերի թիվը Ուկրաինայում մի քանի հարյուր հազարից հասնում է մինչև կես միլիոնի։ Նրանք ներկայացված են Ուկրաինայի բոլոր պետական և տեղական մարմիններում։ Եթե Ուկրաինան շատ հայերի համար դարձել է երկրորդ հայրենիք, հայրենիքին պետք է միշտ օգնության հասնել։ Ցավոք, իմ ոչ ամբողջական տվյալներով, ռուս-ուկրաինական 8-ամյա պատերազմի ընթացքում, այդ թվում նաև կամավորական գործունեության շրջանակներում, զոհվել է 6 էթնիկ հայ՝ Ուկրաինայի քաղաքացիներ։ Կարծում եմ՝ այս իրավիճակում, երբ մեր քաղաքների վրա ընկնում են բալիստիկ հրթիռներ՝ ուղարկված մեր «նախկին եղբոր կողմից», մարդիկ պաշտպանելու են իրենց հողը, տներն ու ընտանիքները»,- ասաց Դենիս Ավտոնոմովը՝ խաղաղություն մաղթելով Ուկրաինային և Հայաստանին։