Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Կոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանը
Հասարակություն

Թուրքիայի նկատմամբ Պուտինի ռազմավարությունը կարող է տարտարոսի գալ

svpressa.ru-ն գրում է, որ Հայաստանի և Թուրքիայի ԱԳՆ-ները Ռուբինյանի և Քըլըչի հանդիպումը որակել են «դրական և կառուցողական»։ Բայց ինչո՞ւ հանկարծ մերձեցման նշաններ հայտնվեցին միմյանց հանդեպ թշնամաբար տրամադրված այս երկու պետությունների միջև։ Այս հարցի պատասխանը մեզ թույլ կտա հասկանալ Հարավային Կովկասի ողջ քաղաքական իրավիճակը։

2020 թվականի 44-օրյա պատերազմում պարտվելուց հետո Հայաստանը հայտնվել է ծանր դրության մեջ։ Այն որոշվում է մի քանի գործոններով: Մի կողմից Հայաստանը հրաժարվում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելուց և Լեռնային Ղարաբաղի վիճելի շրջանը ադրբեջանական ճանաչելուց (նման ճանաչումը կարող է հանգեցնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության): Մյուս կողմից, Հայաստանն ուժ չունի շարունակելու ռազմական գործողությունները, որոնք, ըստ էության, տեղի են ունենում հայ-ադրբեջանական սահմանին։ Միակ հույսը Ռուսաստանն է, որը ծածկում է Հայաստանը իր հակառակորդներից, ինչպես նաև իր «խաղաղապահներ»-ով կանխում է Լեռնային Ղարաբաղի անխուսափելի գրավումը Ադրբեջանի կողմից։ Բայց նույնիսկ այստեղ ամեն ինչ բարդ է։ Առաջին հերթին մեծացել է Հայաստանի առանց այդ էլ հսկայական կախվածությունը Ռուսաստանից։ Պարզ է դարձել, որ առանց ռուսական ռազմական ներկայության այդ երկրի գոյությունը վտանգված կլինի։ Բայց Ադրբեջանի պահանջներից մեկը Զանգեզուրի միջանցքն է, որը երկրի հիմնական տարածքը կապում է ադրբեջանական էքսկլավի՝ Նախիջևանի հետ։ Ռուսաստանը դեմ չէ դրան, և նրա զորքերը պատրաստ են ապահովել այդ երթուղու անվտանգությունը։ Ակնհայտ է, որ այս դեպքում հենց Ռուսաստանն է վերահսկելու ռազմավարական նշանակություն ունեցող այդ տրանսպորտային միջանցքը, և նրա ազդեցությունը Հայաստանում և ընդհանուր առմամբ Հարավային Կովկասում էլ ավելի կաճի։ Իսկ Հայաստանը համաձայն չէ դրա հետ։ Նա վախենում է միջանցքի արտատարածքային լինելուց, որը կարող է հանգեցնել երկրի հարավային շրջանների նկատմամբ վերահսկողության կորստի և Հայաստանին Իրանից կտրելուն: Քանի որ այս դեպքում, ի թիվս այլ բաների, Հայաստանը դիմադրում է ռուսական պահանջներին, ապա Ռուսաստանի Հայաստանը արտաքին հարձակումից պաշտպանելու՝ թեկուզ Զանգեզուրի ուղղությամբ,  դրդապատճառը թուլանում է։ Բացի այդ, Հայաստանը հայտնվել է իրավական ծուղակում: Քանի որ նա հրաժարվում է Ադրբեջանի հետ սահմանազատման պայմանագիր ստորագրելուց, ստացվում է, որ Զանգեզուրը (Սյունիքը) կարելի է համարել վիճելի տարածք, ինչը նշանակում է, որ Հայաստանն իրավական հիմքեր չունի միջազգային հանրությանը ագրեսիայի դեպքում դիմելու։ Սակայն նման միջանցքի ստեղծումը տարածքի կորուստ կլինի և ևս կարող է հանգեցնել Փաշինյանի կառավարության անկմանը։

Ի՞նչ է մնում Հայաստանի ղեկավարությունը նման անելանելի իրավիճակում։ Մնում է աջակցության համար դիմել այլ ուժերի։ Սակայն ոչ ԱՄՆ-ը, ոչ ԵՄ երկրները չեն ցանկանում օգնել Հայաստանին այս խնդրի լուծման գործում։ Մնում է միայն Թուրքիան։ Եվ հիմա Հայաստանը փորձում է բարելավել հարաբերություններն այդ պետության հետ։ Ի՞նչի համար: Դա ադրբեջանական գրոհը մեղմելու միակ միջոցն է։ Թուրքիայի հետ կապեր հաստատելով կարելի է փորձել ազդել Ադրբեջանի դիրքորոշման վրա այն դարձնելով ավելի քիչ կոշտ, խաղալ ժամանակի վրա, իսկ հետո ո՞վ գիտի, թե ապագայում ի՞նչ կլինի: Ժամանակի վրա խաղալն այսօր Հայաստանի մարտավարության հիմքն է։ Նա ակնկալում է վերականգնել իր զինված ուժերը: Բացի այդ, նա կարող է հույս ունենալ Թուրքիայի ապագա ապակայունացման վրա, որը հիպոթետիկորեն կարող է փոխել տարածաշրջանը: Բայց այս հաշվարկները կասկածելի են։ Նախ, ժամանակը, ինչպես նախկինում, շարունակում է աշխատել Ադրբեջանի հզորացման օգտին, քանի որ այդ երկիրն ունի անհամեմատ մեծ ֆինանսական ռեսուրսներ ռազմական հզորության զարգացման համար։ Երկրորդ հերթին անընդունելի է հույսը դնել ռազմաքաղաքական իրավիճակի վրա, դա վստահ ճանապարհ է դեպի պարտություն։ Եվ երրորդ հերթին Թուրքիան չի կարող չհասկանալ այս ամենը և կունենա համապատասխան եզրակացություններ։ 

Այնուամենայնիվ Հայաստանի հաշվարկներն ամբողջությամբ անհիմն չեն։ Ինչու՞ է Թուրքիան բանակցում Հայաստանի հետ: Թուրքիան վերջերս որոշ չափով վերանայել է իր քաղաքականությունը։ Դա պայմանավորված է նրանով, որ նա չափազանց շատ թշնամիներ ուներ։ Ավանդականներին՝ Հունաստանին և Կիպրոսին ավելացրել է Ֆրանսիան, որն աջակցություն է ցուցաբերում այս երկու երկրներին, և, ի վերջո, Եվրամիությունը, որը սկսել է սպառնալ Թուրքիային պատժամիջոցներ կիրառել: 

Թուրքիայի հակառակորդներին ավելացել է արաբական սուննի պետությունների (Սաուդյան Արաբիա, ԱՄԷ, Բահրեյն և Եգիպտոս) դաշինքը իրենց դաշնակից Իսրայելի հետ միասին։ Նրանք բոլորը հավասարապես դժգոհ են Արևելյան Միջերկրական ծովում գազի հանքավայրերի նկատմամբ թուրքական հավակնություններից: Անկարայի և Վաշինգտոնի միջև սառնություն է, ավելին, կոչեր են հնչում պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ։ Եվ վերջապես, Թուրքիան շատ տարօրինակ և անորոշ հարաբերություններ է ստեղծել Ռուսաստանի հետ սկսած որոշ հարցերի շուրջ գործընկերությունից մինչև Անկարայի և Մոսկվայի մրցակցությունը Սիրիայում, Լիբիայում և Հարավային Կովկասում: Բոլոր երեք շրջաններում Ռուսաստանն ու Թուրքիան աջակցում են միմյանց դեմ պայքարող հակառակորդ ուժերին։ Սրան պետք է գումարել նաև ուկրաինամետ թուրքական դիրքորոշումը: 

Պետք է նաև նշել, որ առաջիկա տարիներին Թուրքիայի քաղաքականության մեջ կարող են լինել էական փոփոխություններ։ Փաստն այն է, որ Էրդողանի վարկանիշը սրընթաց անկում է ապրում, և նա արդեն այսօր զիջում է ընդդիմադիր թեկնածուներին։ Թուրքիայում ընտրությունները նախատեսված են 2023 թվականին, սակայն շատ դիտորդներ ակնկալում են արտահերթ ընտրություններ այս տարի։ Ամենայն հավանականությամբ, Էրդողանին չի հաջողվի պահպանել իշխանությունը արդար ընտրությունների դեպքում։ Իսկ ընդդիմադիր կոալիցիայի իշխանության գալն ի վիճակի են ցնցել երկիրը, և դրան հաջորդող ողջ Մերձավոր Արևելքի տարածաշրջանը։ Եթե ​​դա տեղի ունենա, ապա այսօրվա բոլոր քաղաքական հաշվարկները կարող են կորցնել իրենց իմաստը։ Վերջինս վերաբերում է ոչ միայն Բաքվի ու Երևանի հաշվարկներին, այլ նաև Մոսկվայի ռազմավարությանը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

 

Oragir.live