Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար ԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԵրկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԹաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութԷդգար Ղազարյանը պահանջում է կասեցնել վարույթը. ԱԺ համաձայնությունն է պետք Իշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԿարող էին ասել՝ մարդ է սպանել, բայց մարդ չի մահացել. Այս գործով տուժող, վկա չկա. Էդգար Ղազարյան Եթե իշխանության նպատակն է, որ Էդգար Ղազարյանը չլինի ԱԺ-ում, ամեն ինչ պետք է անել, որ դա տեղի չունենա. Նաիրա Զոհրաբյան Գործարկվում է Komatsu PC 3000-ն․ ԶՊՄԿ-ում դասընթացներ են գեմանացի հրահանգչի հետ Եկեղեցու դեմ հարձակումը թելադրվում է մեր թշնամի երկրների կողմից. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային իրավունք ասվածը կորցրել է իր լեգիտիմությունն ու ուժը. Աննա ԿոստանյանՈւՂԻՂ. Դատարանը հրապարակում է Էդգար Ղազարյանի գործով որոշումը Էրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մենք պայքարելու ենք ցանկացած զիջման դեմ՝ հանուն հայ ժողովրդի ապագայի․ տեսանյութը«Հայկական քվե»-ն Գավառի ընտրություններին՝ երիտասարդ ու խոստումնալից թիմով․ Աննա Կոստանյան
Հասարակություն

Չկայացած նախարարը

Ժուկով-ժամանակով մի թագավորություն կար: Թագավորը Նազար Հազարաջարդ արքան էր: Այդ թագավորությունում երկրորդ դեմքը ̀ Թքակոծման Լուսնափայլ Եռամեծար նախարարն էր: Թագավորությունում կային բազմաթիվ նախարարություններ ̀ Բուրումների, Մորթած անասունների, Բացօթյա արտաքնոցների, Եղջերավոր անասունների (այս մեկը երևի ստեղծել էին դավաճանված նախարար-ամուսինների համար), Հողմերի, Բարի տեղումների… և այլն: Ի՞նչն էր զարմանալի, այդ երկրում, այդքան նախարարությունների շարքում, չկար Առողջապահության նախարարություն: Ինչու՞: Պատասխանեմ: Արեգակնափայլ արքան հատուկ հրովարտակով հրամայել էր, որ բոլորը պետք է լինեն երջանիկ ու առողջ: Ուստի, Արեգակնափայլ տերության մեջ չկային դժբախտներ ու անառողջներ:

Մոռացա ասեմ, որ Արեգակնափայլ տերության մեջ, նախարար դառնալու երեք տարբերակ կար: Առաջին, մարդուն բերում էր գետը ու եթե անգամ, այդ պահին ազատ նախարարություն չկար, ապա նորն էին ստեղծում, նրան նախարար նշանակելու համար: Երկրորդ ̀ նշանակում էր Արեգակնափայլ Նազար Հազարաջարդ արքան և երրորդ, հայտարարվում էր մրցույթ, թափուր պաշտոնի համար: Հավակնորդները մուծում էին հազար Ոսկե Նազարի ու մասնակցում մրցույթին: Առաջին փուլում, նրանք պետք է անցնեին Սողալու կարգը: Դրա համար կար հատուկ մի ճանապարհ, որն անցնում էին չորեքթաթ: Այնուհետ, ողջ մնացածներն անցնում էին Մեղքի ճահիճը: Սա հաղթահարողները մոտենում էին երրորդ փուլին ̀ Փառքի ճանապարհին: Նախապես նրանք հաստացնում էին իրենց փորերի կաշին, որպեսզի կարողանան անցնել փոշոտ ճանապարհը սողալով: Անազնիվներին, ովքեր սողալու ընթացքում փորը կտրում էին գետնից, հեռացնում էին մրցույթից: Հաղթող էր ճանաչվում առաջինը փորձությունները հաղթահարածը: Լինում էին դեպքեր, երբ մրցույթի բոլոր 40 մասնակիցներն էլ չէին հաղթահարում արգելքները: Հայտարարվում էր նոր մրցույթ:

Մեր Սիմոնին բերել էր գետը: Նրան կարգեցին Բոլոր հողմերի նախարար: Մոռացա ասել, որ նորանշանակ նախարարն ուներ սուրբ պարտականություն: Նա պետք է մխիթարեր նախորդ բոլոր նախարարների այրիներին: Մեր Սիմոնը, չգիտեր ի՞նչ հրաման տար, ուստի հրամայեց, որ Հողմերը քշեն կարկտաբեր ամպերը: Սրանով նա վաստակեց Բարի տեղումների նախարարի թշնամանքը: Այստեղ մեր պատմությունը կընդհատենք:

Ասածս ի՞նչ է, ամեն գետի բերածին, նախարար մի նշանակեք: Ու երբ Նազար Հազարաջարդ Արքայի բերանից ծխի քուլաներ էին բարձրանում, բոլորը երկրպագում էին նրան:

Շարունակելի…

Այլակերպում մեր օրերի ̀ ըստ Ժիրայր Ավետիսյան:

Վահրամ Թոքմաջյան, Armenia24.info