Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Պետությունը սկսվում է անվտանգությունից. Մհեր Ավետիսյան Նիկոլի կուլակաթափությունը, ադրբեջանցիների հրճվանքը․ «Իմնեմնիմի» փոդքասթԵրբ անհեթեթությունը դառնում է քննարկման թեմա. Արմեն ՀովասափյանՎենդետտան թուլացնում է նախաապուշին․ քաղաքական վրեժի խարանը՝ իշխանության թուլության պատճառ․ Հրայր ԿամենդատյանՄասնագետի բացատրությունը. Որքա՞ն են արևային վահանակները ծառայում և ի՞նչ է պատահում, երբ դրանք սպառվում ենԵրևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվելՀետազոտողները Արարատ լեռան վրա՝ Նոյյան տապանի պեղումների վայրում ստորգետնյա անոմալիաներ են հայտնաբերելՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներՍպերցյանի գոլային փոխանցումը բավարար չեղավ. Ալ-Ահլին զիջեց Ալ-ԽոլուդինԻսրայելի ՊԲ-ն Գազայի հատվածում սպանել է «Նուհբա» խմբավորման հրամանատարին և ՀԱՄԱՍ-ի դիպուկահարինԴավթաշենի թիվ 60 մանկապարտեզի տարածքում արմատից չորացած ծառը կոտրվել էԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌոմանո․ Մադրիդի Ռեալը կգնի Լա լիգայի ակումբի տաղանդի տրանսֆերըՈւկրաինայի պետական ​​պարտքը վերջին 15 տարվա ընթացքում աճել է ավելի քան 20 անգամ«Կյանք ու կռիվ» ֆիլմից հայտնի Սամվել Թադևոսյանը տևական դադարից հետո վերադառնում է գլխավոր դերով՝ «88» նոր գիտաֆանտաստիկ 10 մասանոց ֆիլմովՄինչև կեսգիշեր ջուր չի լինելուԶապորոժիեի ԱԷԿ-ը 10 օրից կարող է ամբողջությամբ անջատվել․ ԳրոսսիԱվտովթար՝ Արարատի մարզում․ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Mercedes Vito»-ն և անչափահասի վարած «Ford Transit»-ը. կա վիրավորՀայր և որդի ընկել են գոմաղբով լի բաքի մեջ ու մահացել. ողբերգական պատահար ՄԲ-ումՊատճառը որակի վերահսկողությունն է, այլ ոչ թե քաղաքականությունը․ ՌԴ-ն՝ Երևանից հնչող մեղադրանքներինՇիրակը ջախջախեց ՎանինՖինլանդիայում արջը թունել է փորել Ռուսաստանի հետ սահմանին գտնվող պատնեշի տակՀՀ արտահանումը փորձում է փոխել հասցեն, բայց շարունակում է կախված մնալ ԵԱՏՄ-ից․ տնտեսագետՄեկ տարի առաջ այս օրը. Ուժեղ ՀայաստանՀրդեհ՝ Մերձմոսկովյան Պավլովսկի Պոսադում գտնվող մեխանիկական գործարանի պահեստումՄեկնարկել է 2026-2027 թվականների սիրողական որսաշրջանըՄեր երկրում մարդկանցից ցանկացած պահի կարող են խլել սեփականությունը. Ավետիք ՉալաբյանԱյս պահին Ռուսաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չկան. ՊեսկովՌուսաստանի պատժամիջոցներից խուսափելու համար պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի. Հրայր ԿամենդատյանՎարչախմբի միակ գերակա նպատակն Ադրբեջանին հաճոյանալն է. Արեգ ՍավգուլյանԶՊՄԿ․ Սյունիքի տնտեսության շարժիչ ուժը՝ նոր հնարավորությունների ու զարգացման ճանապարհին 770 ժամ առանց քայքայման. Գերմանիայում մշակվել է Բիգ Մակի սկզբունքի վրա հիմնված եռաշերտ արեգակնային մարտկոց Այն քայլերը, որոնք անում է այսօրվա Ազգային ժողովը, կարծես թելադրված լինեն թշնամու կողմից. Ցոլակ ԱկոպյանԻշխանության նպատակն արդարադատության վերականգնումը չէ. Մենուա ՍողոմոնյանԲյուջերի կատարողականի անհամամասնության սև բծերը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի ղեկավարած խմբակը Հայաստանը տանում է դեպի Արևմուտք-Ռուսաստան ռազմական բախման թատերաբեմ՝ իր վատթարագույն հետևանքներով». «Փաստ» Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ» ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից. «Փաստ» Հայաստանը հայտնվել է Արևմուտքի աշխարհաքաղաքական թակարդում. «Փաստ» Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ» Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» Սամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց. «Փաստ» «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ» Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկելՖելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ ՀակոբյանՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելուԾխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՇարունակում ենք առաջ շարժվել և մեր առավելագույնը ցուցադրել․ ՍպերցյանՄահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում․ Երևան-Արմավիր ավտոճանապարհին 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել էՆոր ուղղությամբ չվերթներ «Շիրակ» օդանավակայանից
uncategorized

Թամանյանի տուն–թանգարանը դատարկ է. ծոռը հավաքել է բոլոր ցուցանմուշներն ու տարել տուն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդեն տարուց ավելի է, ինչ Ճարտարապետության ազգային թանգարան–ինստիտուտում ներկայացված չէ Ալեքսանդր Թամանյանը:

Բնականաբար այս փաստը թանգարանի ցանկացած այցելուի համար մեծ անակնկալ է լինում:

Այն դեպքում, երբ ժամանակին գործում էր Թամանյանի տուն–թանգարանը և այնտեղ ներկայացված էր մեծ ճարտարապետի ողջ արխիվը` գծանկարներ, լուսանկարներ, և այլն, և այլն: Թանգարանի տնօրենն էլ Թամանյանի ծոռն էր` Հայկ Թամանյանը:

Բանն այն է, որ օպտիմալացման շրջանակներում միավորվեցին Ճարտարապետության ազգային թանգարան ինստիտուտը և Թամանյանի տուն թանգարան–ինստիտուտը: Նոր կառույցն էլ կոչվեց Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության թանգարան–ինստիտուտ:

Միավորման փաստի հետ չհամաձայնվեց Հայկ Թամանյանը: Իսկ քանի որ ճարտարապետի արխիվը պետական սեփականություն չէր, այլ իր ընտանիքի սեփականությունն էր, Հայկ Թամանյանը հավաքեց ողջ ցուցանմուշներն ու տարավ: Այսպես մեծ ճարտարապետից այլևս ոչինչ չմնաց թանգարանում:

Անշուշտ, այժմ թանգարանում կրկին խոսվում է Թամանյանի ու նրա աշխատանքների մասին, լուսանկարներով ներկայացվում են նրա շենքերը, բայց փաստական ցուցանմուշներ չկան:

Իսկ ինչ վերաբերում է ճարտարապետության ազգային թանգարան–ինստիտուտում Թամանյանի ներկայացվածությանը, ապա, ըստ տնօրեն, ճարտարապետական գիտությունների թեկնածու Անուշ Տեր–Մինասյանի, այն լինելու էր մեծ ու ընդգրկուն` վայել մեծ ճարտարապետին: Նրա խոսքով` ըստ էության Թամանյանի արխիվի ներկայացվածության առումով ոչինչ չէր փոխվելու: Կրկին արխիվն ամբողջությամբ ցուցադրվելու էր: Ի վերջո թանգարանն իր անունով է կոչվում:

Խոսեցինք նաև Հայկ Թամանյանի հետ. ո՞րն էր նրա շարժառիթն այդպես վարվելու համար: «Ալեքսանդր Թամանյանի թանգարանը պետք է լինի առանձին: Տվյալ տարբերակը` Թամանյանի տուն–թանգարանը ճարտարապետության ազգային թանգարանի ընդհանուր համակարգի մեջ ներառելը, մեզ առաջարկել են շատ վաղուց: Բայց մենք Թամանյանի արխիվի նման ներկայացումը համարում ենք աննպատակահարմար»:

Իսկ այն, որ Թամանյանի արխիվը դեռևս ընտանիքի սեփականությունն է, և պետությունն այն ձեռք չի բերել, բնականաբար տեղիք կտա նման քայլերի: Եվ այսպիսի հարցերն այլևս անխուսափելի կլինեն: Որովհետև իրավական ոչ մի նորմով չի սահմանափակվում նրա ընտանիքի անդամների իրավունքը` իրենց նախնու արխիվի հետ վարվել այնպես, ինչպես իրենք են ուզում: Եվ սեփական հայեցողությամբ տնօրինել այն ըստ էության:

Արդյունքում իրավիճակը սա է` Ճարտարապետության ազգային թանգարան` առանց Ալեքսանդր Թամանյանին վերաբերվող ցուցանմուշների: Կամ նաև` Ալեքսանդր Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան` կրկին առանց Ալեքսանդր Թամանյանին վերաբերվող ցուցանմուշների:

Որքա՞ն կշարունակվի այս վիճակը, հայտնի չէ:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում