Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

«Այսօրվանից պետք է պատրաստվեն հնարավոր զարգացումներին». «Փաստ» Երբ խոսակցությունների ծավալը գրեթե միշտ գերազանցում է իրականում կատարվող գործի ծավալին. «Փաստ» Եղել են նաև երեխաների մահվան դեպքեր. ի՞նչ գործնական, կիրառական նշանակություն կարող է ունենալ ատենախոսությունը. «Փաստ» Սեփականության իրավունքի «ռեքվիեմը»՝ կանխատեսելի ծանր հետևանքներով. «Փաստ» Ազգային ինքնության հետևողական ջնջումը շարունակվում է. «Փաստ» Մինչ Բաքուն փորձում է «մաքրել արյան հետքերը», Երևանը լռում է. «Փաստ» Կոտրելով «ընտրական սինդրոմը». երբ քաղաքացուն չեն մոռանում քվեարկությունից հետո. «Փաստ» Գեղարքունիքի մարզում սկսվել է անասնակերի բերքահավաքըՀուլիսի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու հարյուրավոր հասցեներումՔամու ուժգնացում, կարկուտ․ ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԹրամփը ներկա կլինի ԱԱ եզրափակչինՈւժեղ կարկուտ է տեղացել Շիրակի մարզում․ նախրապանը սարերում է եղել և բավականին ծանր վնաuվածքներ է ստացել7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայի ափերի մոտՎարկային և քրեական համաներում՝ հանուն սոցիալական արդարության․ Հրայր ԿամենդատյանՀայտնի է՝ երբ կհրապարակվեն բուհերի ընդունելության արդյունքներըԿենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°CՈւժեղ կարկուտ է տեղում ԼանջիկումՁկան և ձկնամթերքի արտահանման նպատակով «TRACES» համակարգում գրանցումն անժամկետ է․ ՍԱՏՄՀրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբումԽոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW» բեռնատարըԱբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինիԱդրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Ռուսաստանի հետ ուղիղ չվերթները վերսկսելու ծրագրերի մասինՀայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինըԿորսված հնարավորություններ. Ինչու՞ Գյուլագարակը դեռևս չի դարձել զբոսաշրջային կենտրոն. Ուժեղ ՀայաստանԱվետիք Չալաբյանը ակտիվ պայքար էր մղում ընտրությունների արդյունքները կեղծել ցանկացողների դեմ. Աննա ԿոստանյանԻրանը hարվածել է Հորդանանի բազայnւմ ԱՄՆ ռազմաoդային nւժերի մի քանի ինքնաթիռի Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել Երիտասարդ ծնողները չեն համաձայնի իրենց երեխաներին ուղարկել դպրոց հարևան բնակավայրերում. Ատոմ ՄխիթարյանՄեր երկրի պատմությունը շատ դաժան է եղել, բայց շնորհիվ մեր ամուր գենետիկ կոդի` մենք ունենալու ենք լավ սերունդներ. Լիլիթ ԱրզումանյանՄենք չենք ապրում իրավական պետությունում, այստեղ ամեն ինչ որոշում է գործադիրը. Մենուա ՍողոմոնյանՄինչև 25% idcoin՝ Flyone-ից ավիատոմսեր գնելիս. Idram&IDBankԿոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգումՊատերազմը մղվում է ոչ միայն ֆիզիկական խրամատներում, այլև մարդկանց ուղեղներում․ Ավետիք ՉալաբյանMining Innovation Summit՝ SeasideStartup Summit Armenia 2026-ի շրջանակում Կուրթան. խնդիրներից դեպի լուծումներ․ Նարեկ Կարապետյան Քոչարյանի նոր մեկնաբանությունը վերակենդանացնում է 2008-ի իշխանության փոխանցման քննարկումները․ Հենրիխ Դանիելյան Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը Ավետիք Չալաբյանի համար իր երկրում ապրելն ու այն շենացնելը միշտ եղել է մարտահրավեր. Անահիտ ԱդամյանԱԹՍ-ների դերը նորօրյա պատերազմներում. ի՞նչ դասեր պետք է քաղենք․ Հրայր ԿամենդատյանԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել հուլիսի 17-ից 21-ինՀուլիսի 17-ին, 20/21-ին գազ չի լինելու․ հասցեներԿրակոցներ են հնչել Լոռու մարզում․ կա վիրավորԵրեք օր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԻրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնելԲաբաջանյան փողոցից դեպի Շիրակի փողոց գնացող կամրջի վրա «Lexus»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներինԶելենսկին Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում առաջարկել է Եվգենի ԽմարայինՄարկ Կուկուրելյան հայտարարել է, որ պատրաստ է գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեի դեմքի դաջվածքն անել, եթե հաղթեն Աշխարհի առաջնությունումԱլիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համարՊայթյունների ձայներ են լսվել Դուբայի կենտրոնում«Համահայկական ճակատ» շարժման և համանուն կուսակցության շնորհավորական ուղերձը Նորատ Տեր-Գրիգորյանցի ծննդյան օրվա կապակցությամբ
Հասարակություն

Միայն կոնկրետ պատժամիջոցը կարող է Ալիևին ստիպել գերիների հարցով որևէ գործընթաց սկսել, այլապես իրենք դատելու են տղաներին․ Նաիրա Զոհրաբյան

Եթե Ադրբեջանը ցանկություն ունենա մեր տղաներին վերադարձնելու, ապա այս դատավճիռները չեն կարող լուրջ խանգարող հանգամանք լինել։ Այս մասին Tert.am –ի հետ զրույցում ասաց Աժ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով Բաքվում 14 հայ ռազմագերիների դատական գործընթացին։ Նա հիշեցրեց, որ Հայաստանում ցմահ ազատազրկման ենթարկված հանցագործներ վերադարձվեցին Ադրբեջանին պատերազմից հետ։

Նաիրա Զոհրաբյանը  նկատեց, որ Ադրբեջանի ծանր հանցագործությունների դատարանը ընդհուպ արագացված ընթակարգերով է քննում մեր ռազմագերիների հարցը և նրանց  հանդեպ մեղադրանքներ է ներկայացրել՝ 14–20 տարի ազատազրկման պահանջով։

Նա հայտնեց, որ այս օրերին Ստրասբուրգում էր և մեր ռազմագերիների  հարցով տարբեր հանդիպումներ է ունեցել, անգամ քննարկում է ունեցել Ադրբեջանի պատվիարկության ղեկավարի հետ, ով մի քանի անգամ շեշտել է,  որ Հայաստանի հետ երկխոսություն կարող է լինել գերիների հարցով, երբ Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախի 75 տոկոսը և որ պետք է ամբողջ ականապատ քարտեզները վերադարձվեն։

«Այն ֆարսը, որը հիմա կատարվում է Բաքվի դատարանում, ընդամենը քաղաքական ճնշման գործիք է Հայաստանի վրա։ Ես կարծում եմ, որ այստեղ իր դերակատարությունը ունի միջազգային հանրությունը, և ես բոլոր հանդիպումներում, ելույթներում կոչ եմ արել միջազգային հանրությանը դադարեցնել անատամ հորդորները, բանաձևերը, որոնք, ինչպես իրականությունը ցույց տվեց, որևէ արձագանք, որևէ ազդեցություն Ադրբեջանի վրա չեն ունենում։ Միջազգային կազմակերպությունները ունեն հստակ պատժամիջոցներ՝ սանկցիաներ, որոնք երբ իրենց պետք է լինում, օրինակ` Ռուսաստանի, Բելառուսի դեպքում շատ ակտիվ կիրառում են։ Ես առաջարկել եմ Ալիևի, նրա ընտանիքի և Ադրբեջանի քաղաքաղական էլիտայի եվրոպայում բանկային հաշիվները սառեցնել, առաջարկել եմ կասեցնել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները ԵԽԽՎ–ում մինչև վերջին ռամզագերին չվերադառնա»,–ասաց նա և նշեց, որ իր առաջարկին միացել են մի քանի եվրոպացի պատգամավորներ:

Ավելին․․․