Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Կոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանը
Քաղաքականություն

«Այս օրենքը թաղում է բուհական համակարգը»․ Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Այսօր Ազգային ժողովում ընդունվեց «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» նոր օրենքը:
Այն, որ Հայաստանին պետք էր ոլորտը կարգավորող նոր օրենք, վաղուց էր հայտնի: Դեռևս 2015-2016 թթ որպես ԿԳ նախարար օրենքի նոր նախագիծ ներկայացրել էի ՀՀ Կառավարություն, որի ընդունումը ձգձգվեց 5 տարի:

Սակայն նոր օրենքի անհրաժեշտության քողի ներքո այս տգետ և անբարոյական իշխանությունները ոլորտային խնդիրներից զատ իրականում կրթության և գիտության ոլորտները վերջնականապես ապականելու վճռական քայլ են արել:

Ակնհայտ է, որ սղցրած նախագիծը կոպտորեն հակասում է ՀՀ Սահմանադրությանը, որի հոդված 38-ը երաշխավորում է բուհական ինքնակառավարումը և ակադեմիական ազատությունները:

Ընդունված տարբերակում կառավարությունն իր թաթն է դրել բուհի կառավարման 2 կարևորագույն օղակների վրա՝ խորհրդի և ռեկտորի:
Խորհրդում 9 անդամներից 5-ը ներկայացվելու են լիազոր մարմնի ղեկավարի կողմից (հոդված 27, 3 մաս, 2-րդ կետ), իսկ ռեկտորի ընտրության, իսկ իրականում՝ նշանակման որոշումը նույնպես կայացնելու է լիազոր մարմնի ղեկավարը (հոդված 30, 1 մաս, 4-րդ կետ):

Նշված խայտառակությունը ոտնահարում է ոչ միայն ՀՀ Սահմանադրությունը, այլև Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի (Բոլոնիայի գործընթացի) սկզբունքները:

Ըստ միջազգային մեթադաբանության, բուհերի ինքնակառավարումը բաղկացած է 4 բաղադրիչներից՝ կառուցվածաքային ավտոնոմիա, ակադեմիական ավտոնոմիա, ֆինանսական ավտոնոմիա և կադրային ավտոնոմիա:

Տարրական գիտելիքիների և բարոյականության առկայության դեպքում անհերքելի է այն արձանագորւմը, որ երբ բուհի կառավարման երկու կարևոր օղակներ՝ խորհուրդն ու ռեկտորը, լինելու են լիազոր մարմնի, այն է՝ նախարարաի դրածոները, խոսել որևէ ինքակառավարման կամ ակադեմիական ազատությունների դրսևորման մասին զավեշտալի է:

Օրենքում կան բազմաթիվ այլ վիճելի և խնդրահարույց դրույթներ, այդ թվում՝ գիտությանը վերաբերող:

Այս օրենքը թաղում է բուհական համակարգը: Նախարարությունը բուհերի կոկորդից է բռնելու:

Դա կանխելու համար դեռ ֆորմալ ուղիներ կան: Արմեն Սարգսյանը կամ ԱԺ ոչ իշխանական խմբակցությունները դեռ շանս ունեն դիմելու ՍԴ»: