Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Պետությունը սկսվում է անվտանգությունից. Մհեր Ավետիսյան Նիկոլի կուլակաթափությունը, ադրբեջանցիների հրճվանքը․ «Իմնեմնիմի» փոդքասթԵրբ անհեթեթությունը դառնում է քննարկման թեմա. Արմեն ՀովասափյանՎենդետտան թուլացնում է նախաապուշին․ քաղաքական վրեժի խարանը՝ իշխանության թուլության պատճառ․ Հրայր ԿամենդատյանՄասնագետի բացատրությունը. Որքա՞ն են արևային վահանակները ծառայում և ի՞նչ է պատահում, երբ դրանք սպառվում ենԵրևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվելՀետազոտողները Արարատ լեռան վրա՝ Նոյյան տապանի պեղումների վայրում ստորգետնյա անոմալիաներ են հայտնաբերելՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներՍպերցյանի գոլային փոխանցումը բավարար չեղավ. Ալ-Ահլին զիջեց Ալ-ԽոլուդինԻսրայելի ՊԲ-ն Գազայի հատվածում սպանել է «Նուհբա» խմբավորման հրամանատարին և ՀԱՄԱՍ-ի դիպուկահարինԴավթաշենի թիվ 60 մանկապարտեզի տարածքում արմատից չորացած ծառը կոտրվել էԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌոմանո․ Մադրիդի Ռեալը կգնի Լա լիգայի ակումբի տաղանդի տրանսֆերըՈւկրաինայի պետական ​​պարտքը վերջին 15 տարվա ընթացքում աճել է ավելի քան 20 անգամ«Կյանք ու կռիվ» ֆիլմից հայտնի Սամվել Թադևոսյանը տևական դադարից հետո վերադառնում է գլխավոր դերով՝ «88» նոր գիտաֆանտաստիկ 10 մասանոց ֆիլմովՄինչև կեսգիշեր ջուր չի լինելուԶապորոժիեի ԱԷԿ-ը 10 օրից կարող է ամբողջությամբ անջատվել․ ԳրոսսիԱվտովթար՝ Արարատի մարզում․ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Mercedes Vito»-ն և անչափահասի վարած «Ford Transit»-ը. կա վիրավորՀայր և որդի ընկել են գոմաղբով լի բաքի մեջ ու մահացել. ողբերգական պատահար ՄԲ-ումՊատճառը որակի վերահսկողությունն է, այլ ոչ թե քաղաքականությունը․ ՌԴ-ն՝ Երևանից հնչող մեղադրանքներինՇիրակը ջախջախեց ՎանինՖինլանդիայում արջը թունել է փորել Ռուսաստանի հետ սահմանին գտնվող պատնեշի տակՀՀ արտահանումը փորձում է փոխել հասցեն, բայց շարունակում է կախված մնալ ԵԱՏՄ-ից․ տնտեսագետՄեկ տարի առաջ այս օրը. Ուժեղ ՀայաստանՀրդեհ՝ Մերձմոսկովյան Պավլովսկի Պոսադում գտնվող մեխանիկական գործարանի պահեստումՄեկնարկել է 2026-2027 թվականների սիրողական որսաշրջանըՄեր երկրում մարդկանցից ցանկացած պահի կարող են խլել սեփականությունը. Ավետիք ՉալաբյանԱյս պահին Ռուսաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չկան. ՊեսկովՌուսաստանի պատժամիջոցներից խուսափելու համար պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի. Հրայր ԿամենդատյանՎարչախմբի միակ գերակա նպատակն Ադրբեջանին հաճոյանալն է. Արեգ ՍավգուլյանԶՊՄԿ․ Սյունիքի տնտեսության շարժիչ ուժը՝ նոր հնարավորությունների ու զարգացման ճանապարհին 770 ժամ առանց քայքայման. Գերմանիայում մշակվել է Բիգ Մակի սկզբունքի վրա հիմնված եռաշերտ արեգակնային մարտկոց Այն քայլերը, որոնք անում է այսօրվա Ազգային ժողովը, կարծես թելադրված լինեն թշնամու կողմից. Ցոլակ ԱկոպյանԻշխանության նպատակն արդարադատության վերականգնումը չէ. Մենուա ՍողոմոնյանԲյուջերի կատարողականի անհամամասնության սև բծերը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի ղեկավարած խմբակը Հայաստանը տանում է դեպի Արևմուտք-Ռուսաստան ռազմական բախման թատերաբեմ՝ իր վատթարագույն հետևանքներով». «Փաստ» Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ» ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից. «Փաստ» Հայաստանը հայտնվել է Արևմուտքի աշխարհաքաղաքական թակարդում. «Փաստ» Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ» Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» Սամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց. «Փաստ» «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ» Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկելՖելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ ՀակոբյանՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելուԾխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՇարունակում ենք առաջ շարժվել և մեր առավելագույնը ցուցադրել․ ՍպերցյանՄահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում․ Երևան-Արմավիր ավտոճանապարհին 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել էՆոր ուղղությամբ չվերթներ «Շիրակ» օդանավակայանից
uncategorized

Խայտառակության խայտառակ շարունակությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Խորհրդարանական ընտրություններից առաջ ընտրողների ցուցակագրում կատարած 30 դպրոցի և մանկապարտեզի տնօրեններ հայց են ներկայացրել՝ ընդդեմ «Իրազեկ քաղաքացիների միավորման» ՀԿ–ի և Դանիել Իոաննիսյանի:

Թե ինչ են մտածել այս տնօրենները նման որոշման հանգելու համար, դժվար է ենթադրել, քանի որ ընտրություններից օրեր առաջ տեղի ունեցած այս խայտառակ սկանդալից հետո, այս տնօրենները պետք է առնվազն բոլոր հնարավոր միջոցներով անցնեին ընդհատակ:

Թերևս շատերը կհամաձայնեն, որ ներկայում Հայաստանում դժվար է գտնել որևէ քաղաքացու, ով կասկածի տակ կդնի տնօրենների կողմից վարչական ռեսուրսի կիրառումը: Այս տեսանկյունից որքան էլ տհաճ լինի նշել, մեր իրականության մեջ հենց այս ոլորտի և պետական աշխատողների այս շերտի ներկայացուցիչներն են, որ դարձել են հիմնական ընտրակեղծարարները: Սա ցավալի է ինքին, քանի որ հայաստանյան հանրությունն ուսուցչի, կրթության և գիտության մարդու կերպարը գրեթե սակրալիզացրել էր: Նման պայմաններում, այսօրինակ երևույթները խարխլում են ընդհանրապես կրթական համակարգի նկատմամբ հանրային վերաբերմունքի հիմքերը:

Սակայն սա միայն հարցի մի կողմն է: Թե ինչ են պահանջում հայցով հանդես եկող այս տնօրենները, մեծ հաշվով հասկանալի չէ ու էական էլ չէ: Այլ խնդիր է, որ եթե սկսվի դատական գործընթաց, ապա ձայնագրությունները հրապարակած հասարակական կազմակերպությունը կընկնի երկարատև դատական քաշքշուկների մեջ, որն ամենայն հավանականությամբ որևէ արդյունք չի ունենա կողմերից որևէ մեկի համար:

Սակայն միաժամանակ սա կարող է դառնալ նախադեպ՝ նմանօրինակ գործունեություն իրականացնող մյուս կազմակերպություններին և միավորումներին նախազգուշացում տալու համար:

Խնդիրն այն է, որ Իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպությունը հանդես է եկել մի գործելաոճով, որը դուրս է առկա վարչակարգի տրամաբանության սահմաններից և, որ ամենավտանգավորն է, այդ վարչակարգի համար անկանխատեսելի է: Այս տեսանկյունից պետք է նշել, որ հայաստանյան տիպի վարչակարգ ունեցող երկրներում իշխանության համար ամենամեծ վտանգը անկանխատեսելիության գործոնն է: Պատժելով կամ երկարատև խնդիրներ ստեղծելով մի հասարակական կազմակերպության պարագայում, առկա իշխանությունը լուծում է ոչ թե զուտ ՀԿ–ին պատժելու կամ առավել ևս տնօրենների «բարի անունը» վերականգնելու խնդիր, այլ ազդակներ է ուղարկում մյուս բոլոր այսօրինակ միավորներին առ այն, որ բոլորը պետք է խաղան կանխատեսելիության սահմաններում: Սա ըստ էության շատ ավելի վտանգավոր է առողջ հասարակական–քաղաքական մթնոլորտի համար, քան այն, թե ինչ հետևանք կունենա տնօրենների հայցը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: