Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Պետությունը սկսվում է անվտանգությունից. Մհեր Ավետիսյան Նիկոլի կուլակաթափությունը, ադրբեջանցիների հրճվանքը․ «Իմնեմնիմի» փոդքասթԵրբ անհեթեթությունը դառնում է քննարկման թեմա. Արմեն ՀովասափյանՎենդետտան թուլացնում է նախաապուշին․ քաղաքական վրեժի խարանը՝ իշխանության թուլության պատճառ․ Հրայր ԿամենդատյանՄասնագետի բացատրությունը. Որքա՞ն են արևային վահանակները ծառայում և ի՞նչ է պատահում, երբ դրանք սպառվում ենԵրևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվելՀետազոտողները Արարատ լեռան վրա՝ Նոյյան տապանի պեղումների վայրում ստորգետնյա անոմալիաներ են հայտնաբերելՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներՍպերցյանի գոլային փոխանցումը բավարար չեղավ. Ալ-Ահլին զիջեց Ալ-ԽոլուդինԻսրայելի ՊԲ-ն Գազայի հատվածում սպանել է «Նուհբա» խմբավորման հրամանատարին և ՀԱՄԱՍ-ի դիպուկահարինԴավթաշենի թիվ 60 մանկապարտեզի տարածքում արմատից չորացած ծառը կոտրվել էԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌոմանո․ Մադրիդի Ռեալը կգնի Լա լիգայի ակումբի տաղանդի տրանսֆերըՈւկրաինայի պետական ​​պարտքը վերջին 15 տարվա ընթացքում աճել է ավելի քան 20 անգամ«Կյանք ու կռիվ» ֆիլմից հայտնի Սամվել Թադևոսյանը տևական դադարից հետո վերադառնում է գլխավոր դերով՝ «88» նոր գիտաֆանտաստիկ 10 մասանոց ֆիլմովՄինչև կեսգիշեր ջուր չի լինելուԶապորոժիեի ԱԷԿ-ը 10 օրից կարող է ամբողջությամբ անջատվել․ ԳրոսսիԱվտովթար՝ Արարատի մարզում․ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Mercedes Vito»-ն և անչափահասի վարած «Ford Transit»-ը. կա վիրավորՀայր և որդի ընկել են գոմաղբով լի բաքի մեջ ու մահացել. ողբերգական պատահար ՄԲ-ումՊատճառը որակի վերահսկողությունն է, այլ ոչ թե քաղաքականությունը․ ՌԴ-ն՝ Երևանից հնչող մեղադրանքներինՇիրակը ջախջախեց ՎանինՖինլանդիայում արջը թունել է փորել Ռուսաստանի հետ սահմանին գտնվող պատնեշի տակՀՀ արտահանումը փորձում է փոխել հասցեն, բայց շարունակում է կախված մնալ ԵԱՏՄ-ից․ տնտեսագետՄեկ տարի առաջ այս օրը. Ուժեղ ՀայաստանՀրդեհ՝ Մերձմոսկովյան Պավլովսկի Պոսադում գտնվող մեխանիկական գործարանի պահեստումՄեկնարկել է 2026-2027 թվականների սիրողական որսաշրջանըՄեր երկրում մարդկանցից ցանկացած պահի կարող են խլել սեփականությունը. Ավետիք ՉալաբյանԱյս պահին Ռուսաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չկան. ՊեսկովՌուսաստանի պատժամիջոցներից խուսափելու համար պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի. Հրայր ԿամենդատյանՎարչախմբի միակ գերակա նպատակն Ադրբեջանին հաճոյանալն է. Արեգ ՍավգուլյանԶՊՄԿ․ Սյունիքի տնտեսության շարժիչ ուժը՝ նոր հնարավորությունների ու զարգացման ճանապարհին 770 ժամ առանց քայքայման. Գերմանիայում մշակվել է Բիգ Մակի սկզբունքի վրա հիմնված եռաշերտ արեգակնային մարտկոց Այն քայլերը, որոնք անում է այսօրվա Ազգային ժողովը, կարծես թելադրված լինեն թշնամու կողմից. Ցոլակ ԱկոպյանԻշխանության նպատակն արդարադատության վերականգնումը չէ. Մենուա ՍողոմոնյանԲյուջերի կատարողականի անհամամասնության սև բծերը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի ղեկավարած խմբակը Հայաստանը տանում է դեպի Արևմուտք-Ռուսաստան ռազմական բախման թատերաբեմ՝ իր վատթարագույն հետևանքներով». «Փաստ» Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ» ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից. «Փաստ» Հայաստանը հայտնվել է Արևմուտքի աշխարհաքաղաքական թակարդում. «Փաստ» Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ» Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» Սամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց. «Փաստ» «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ» Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկելՖելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ ՀակոբյանՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելուԾխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՇարունակում ենք առաջ շարժվել և մեր առավելագույնը ցուցադրել․ ՍպերցյանՄահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում․ Երևան-Արմավիր ավտոճանապարհին 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել էՆոր ուղղությամբ չվերթներ «Շիրակ» օդանավակայանից
uncategorized

Հանրապետական կուսակցության «նախընտրական» կոնֆետը՝ սովորական գովազդ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պարզվում է քարոզչական նպատակներով կարելի է կուսակցության գովազդ ոչ միայն գրենական պիտույքներ պատրաստել ու բաժանել, այլ՝ կոնֆետներ: Եվ սա փաստորեն ընտրակաշառք չէ: Նույն տրամաբանությամբ կարելի է նաև նախընտրական շրջանում մյուս մթերքների պիտակների վրա էլ այս կամ այն կուսակցության գովազդային նյութերն ավելացնել, դրանք որպես նվեր բաժանել ժողովրդին ու համարել, որ ոչ թե ընտրակաշառք են բաժանում, այլ՝ կուսակցությունն են գովազդում:

Այս տրամաբանությամբ ՀՀԿ–ն սկսել է կոնֆետներ բաժանել և դեռևս պարզ չէ, թե իրենց երևակայությունը մինչև ուր կզարգանա: ՀՀԿ նախընտրական ցուցակի 13–րդ հորիզոնականը զբաղեցնող Գագիկ Մելիքյանից «Փաստը» փորձեց պարզել, թե իրենց կուսակցության կարգախոսով և հերթական համարի մասին տեղեկություն պարունակող թղթերով փաթեթավորված կոնֆետներ բաժանելն արդյո՞ք ընտրակաշառք բաժանելու փորձ չէ:

«Նման հարցերը պետք է տալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին: Բացի այդ, հարկավոր է իմանալ, թե ինչ միջավայրում և ինչ իրավիճակում է դա տեղի ունեցել»,– ասաց Գ. Մելիքյանը:

ԿԸՀ լրատվական ծառայության ղեկավար Հերմինե Հարությունյանը «Փաստին» տեղեկացրեց, որ կուսակցությունները պարբերաբար ԿԸՀ–ին ներկայացնում են նախընտրական քարոզչության ֆինանսավորման մասին հայտարարագրեր: Դրանք ամփոփելուց հետո ԿԸՀ–ն էլ հրապարակում է կուսակցությունների ֆինանսական հաշվետվությունները:

«Նման նյութերը դիտարկվում են որպես քարոզչական նյութեր և համապատասխան կուսակցության կողմից ներկայացված ֆինանսական հաշվետվություններում ներկայացվում, թե որքան գումար է ծախսել նման նյութեր պատրաստելու համար»,– ասաց Հ. Հարությունյանը:

Ստացվում է, որ նախընտրական շրջանում ժողովրդին բաժանվող տուկի թելը կամ պահածոն դադարում է ընտրակաշառք համարվել, եթե այն նախօրոք փաթեթավորվում է կուսակցության «տարբերանշանով» կամ քարոզչական տեղեկություն պարունակող պիտակով: Սակայն հարց է ծագում, որ եթե խոսքը ոչ թե ՀՀԿ–ին, այլ մյուս կուսակցություններին վերաբերեր, ապա այն կրկի՞ն կդիտվեր նորմալ քարոզչական նպատակներով արտադրված ապրանք, թե՝ ոչ:

Հարցի պատասխանը կարծում եմ պարզ է, բայց հետաքրքիր է, թե ՀՀԿ–ից բացի նախընտրական մրցավազքի մասնակից մյուս կուսակցություններից ու դաշինքներից ովքեր են պատրաստվում կրկին քարոզչական նպատակներով իրենց կուսակցությունների և դաշինքների տարբերանշաններով սննդամթերք կամ այլ իրեր ու ապրանքներ փաթեթավորել, հետո բաժանել ժողովրդին: Ու եթե այն թույլատրելի է ՀՀԿ–ի դեպքում, ապա պետք է որ ընդունելի լինի մնացած բոլոր կուսակցությունների ու դաշինքների դեպքում: Այս պարագայում հարկավոր է ընդամենը արձանագրել, որ, փաստորեն, ընտրակաշառք հասկացությունը կեղծ կատեգորիա է, քանի որ օրենքով չի սահմանվում, թե որ դեպքում է այն համարվում թույլատրելի, իսկ որ դեպքում՝ ոչ:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: