Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Կենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն Մանվելյան300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութ«Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համարՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանՊետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարություն Սոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելՄիջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԻնչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԻշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազեն
Հասարակություն

Ամբողջ գիշեր խուզարկել են՝ 3 անչափահաս երեխաներին սթրեսի ենթարկելով․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Մենք հուլիսի 31-ին լուր էինք հրապարակել, որ ԱԱԾ-ն չի բավարարվել մի քրեական գործով, երկրորդն է սկսել Արթուր Վանեցյանի նկատմամբ։ Հիշեցնենք, առաջինը վերաբերում էր 51-ամյա ԱԱԾ նախկին ծառայողին պաշտոնի նշանակելու փաստին, որով, ըստ ԱԱԾ հաղորդագրության, Վանեցյանը «պաշտոնական լիազորություններն է չարաշահել» եւ որի հետ կապված իրենք ծառայողական քննություն են սկսել։ Սակայն ընթացքում հավանաբար հասկացել էին, որ այս մեղադրանքը հեռանկար չունի, երկրորդին էին ձեռնամուխ եղել՝ իբրեւ թե ԱԱԾ զինանոցում «ապօրինի» զենքեր են հայտնաբերվել, որոնք պատկանում են Վանեցյանին։ Այդ գործով ձերբակալվել էր ԱԱԾ Սպառազինությունների բաժնի պետ Արտակ Թորոսյանը՝ նախկին ազատամարտիկ, 90-ականներին Վազգեն Սարգսյանի կոչով ռազմի դաշտ մեկնած 500 մահապարտներից մեկը, ում մի քանի օր պահել էին մեկուսարանում։ Եւ ճնշումներ գործադրել կնոջ նկատմամբ, որը նույնպես աշխատում է ԱԱԾ-ում, որ համոզի ամուսնուն՝ ցուցմունք տալ Վանեցյանի դեմ։ Երեկ մեզ հետ կապվեց Արտակ Թորոսյանի հարեւաններից մեկը եւ մանրամասներ ներկայացրեց այս գործից։ Նախ, նա մեզ ուրախացրեց, որ մեր հրապարակումներն իրենց դերը խաղացել են եւ Թորոսյանին ազատ են արձակել։ Գուցե՝ նաեւ ԱԱԾ-ում գիտակցել են մեղադրանքի անհեթեթությունը․ ինչպե՞ս կարող է ուժային կառույցի զինանոցում ապօրինի զենք լինել։ Եթե դրանք ԱԱԾ պահեստում են, արդեն նշանակում է ապօրինի չեն եւ որեւէ անձի չեն պատկանում։ Սակայն մեր զրուցակիցը այլ վրդովվեցնող մանրամասներ ներկայացրեց։ Պարզվում է՝ ձերբակալությունից առաջ ԱԱԾ-ն խուզարկության է գնացել իր երկարամյա աշխատակցի՝ Արտակ Թորոսյանի բնակարան։ Հավանաբար, որպեսզի վախի մթնոլորտ ստեղծի եւ նրան հարկադրի ցուցմունք տալ ԱԱԾ նախկին պետի դեմ։ Մի ամբողջ գիշեր ԱԱԾ-ականներն իրենց գործընկերոջ բնակարանում խուզարկություն են իրականացրել։ Իսկ նա երեք անչափահաս երեխաների հայր է, որոնցից երկուսը տասը տարեկան էլ չկան։

Երեխաները սարսափահար են եղել, ծանր սթրես տարել։ Բայց ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը որոշել է ամեն գնով իրականացնել շեֆի՝ վարչապետի հանձնարարականը, նյութեր գտնել Արթուր Վանեցյանին մեղադրանք առաջադրելու համար։ Եւ այդ ճանապարհին անգամ չի վախենում, որ Ազգային Անվտանգության ծառայությունում, որտեղ առանց այն էլ 29-ամյա, անհայտ գեներով երիտասարդին վատ են ընդունել, կարող են այլեւս երբեք լուրջ չվերաբերվել։

Ի դեպ, ԱԱԾ-ում երբ հասկացել են, որ Արտակ Թորոսյանը պահանջված ցուցմունքները չի տալիս, սլաքներն ուղղել են ԱԱԾ տնօրենի տնտեսական գծով տեղակալ Արամ Հակոբյանի ուղղությամբ։ Վերջինս ԱԺ նախկին պատգամավոր, «Դիլիջան» գարեջրի գործարանի տնօրեն Հակոբ Հակոբյանի եղբայրն է»։

Շարունակություն