Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Սպիտակում էՀայաստանն իրավունք չունի վատ հարաբերություն ունենա սփյուռքի չորս երկրների հետ. Նարեկ ԿարապետյանՈւՂԻՂ. ԿԸՀ–ն քննարկում է Դանիել Իոաննիսյանին հավատարմագրումից զրկելու ԼՀԿ–ի դիմում–բողոքը Համոզված եմ, որ միասին կարող ենք հասնել այն դրական փոփոխություններին, որոնց սպասում են մեր քաղաքացիները. Գագիկ ԾառուկյանԿլինենք հարևաններ, բայց չենք լինի ընկերներ, իսկ խաղաղությունն անխուսափելի է․ Կարապետյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի խոսքերի ծանր հետևանքները. կա՞ ապագաԲա դու ինչո՞վ պետք է զբաղվես, ռիլլ հանե՞ս. Կարապետյանը` ՊապոյանինՍյունիքի ճանապարհը չտվե՞ց, անգամ Մեղրիում հարցրել էին, ասել էր՝ չեմ տալու. ԿարապետյանՊետական դավաճանության մասին լինելու է բաց դատ, ժողովուրդը կիմանա, ժամանակը կգա. ԿարապետյանԽաղաղության պայմանագրից հետո Ադրբեջանի քաղաքացին իրավունք կունենա հող գնել ՀՀ-ում. Նարեկ ԿարապետյանԱդրբեջանցիները մշակել են կոնցեպտ, թե ինչպես են վերադառնալու ՀՀ. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) «Խաղաղությունն անխուսափելի է, բայց մենք չենք կարող լինել ընկերներ». Նարեկ Կարապետյան «Հակասաֆարովյան օրենք ենք ընդունելու». Կարապետյանը 300,000 ադրբեջանցիների բնակեցման սպառնալիքի մասինՆոր աշխարհակարգի չինական առանցքը և Հայաստանի խնդիրը. «Փաստ» «Նման խառնվածքով մարդիկ վտանգավոր են պետության ղեկին». «Փաստ» «Փակված թեմա՞», թե՞ ժողովրդի բաց վերք. Արցախի հարցի էութաբանական չափումը. «Փաստ» Մտածելու և «գլխի ընկնելու» համար մնաց մեկ շաբաթ. «Փաստ» Բա որ այդքան «թափանցիկ» է, ինչո՞ւ է այդքան գաղտնի. «Փաստ» Ռոբերտ Քոչարյանը կառավարության կազմն է քննարկում. «Փաստ» Ինչո՞ւ է այսպես շտապում ԱՄՆ-ը. «Փաստ» Թիմակիցներին էլ է սկսել «պատերին տալ». չի կարողանալու ստանալ բավարար քանակի քվեներ. «Փաստ» ԵԱՏՄ-ի վերջնագիրը․ Հայաստանը կանգնած է ընտրության առաջ Աբովյանը պետք է ապրի Երեւանի նման. Նարեկ Կարապետյան Նարեկ Կարապետյանի մամուլի ասուլիսը` Հայաստանում 300,000 ադրբեջանցիների բնակեցման սպառնալիքի թեմայով Ուժեղ Հայաստանը Աբովյանում. լուսանկարներ Աբովյանը պետք է ապրի Երևանի նման. Նարեկ ԿարապետյանՇատ կարևոր է Ձեր խոսքը․ Կարապետյանը մշակությի գործիչներինՄարդիկ կորցրել են իրականությունը․ ԿարապետյանԱրժանապատիվ կյանք եմ խոստանում բոլորիդ․ Սամվել ԿարապետյանԱբովյանս․ ես ձեր ցավը տանեմ․ Ալիկ ԱլեքսանյանՈւժեղ Աբովյանցիների Ուժեղ ընդունելությունը. Նարեկ ԿարապետյանԹիմակիցների հետ ամփոփեցինք կատարված աշխատանքներն ու քննարկեցինք առաջիկա անելիքները․ Գագիկ ԾառուկյանԹբիլիսյան խճուղի-Զ. Քանաքեռցի փողոցի խաչմերուկում բшխվել են «Volkswagen»-ն ու «BMW»-նԴուք ևս ակտիվ պետք է լինեք որպիսզի հասնենք հաջողության․ ԿարապետյանԵվրասիական սերտ ինտեգրումը օգուտ է բերում ԵԱՏՄ յուրաքանչյուր մասնակցի. Պուտին Իշխանության համար ամեն գնով կռիվ տվող Նիկոլ Փաշինյանը, ցանկացած իրադարձություն վերածում է իր նախընտրական PR-ի. Արտակ Զաքարյան44-ամյա տղամարդու մոտ ապօրինի հրազեն են հայտնաբերել ԼՀԿ քարոզարշավը ՎանաձորումԵրևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին «Ford»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին Սենսացիա Արարատի վրա. իտալացի ազնվականի կողմից կազմված հին քարտեզը բացահայտել է Նոյյան տապանի ճշգրիտ հանգրվանըՍաուդյան Արաբիայի չեմպիոն դառնալուց հետո «Ալ-Նասրը» պաշտոնապես հայտարարել է գլխավոր մարզչի հեռանալու մասինՌուսաստանի ագրեuիվ պшտերազմը ևս մեկ կարմիր գիծ է անցել. Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Ռումինիայում բնակելի շենքին ռուսական ԱԹՍ-ի hարվածի մասին«Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքն Աբովյան քաղաքում․ ՀայաՔվեՍամվել Կարապետյանի հանդիպումը մշակույթի գործիչների հետՄարջան Ավետիսյանը կիսվել է նոր լուսանկարներով «Պոպուլիստների ժամանակը անցել է»․ Սամվել ԿարապետյանՄենք հենվելու ենք մեր երիտասարդների վրա․ Սամվել ԿարապետյանԲելառուսը պատրաստ է Կուբայի համար անել այն ամենը, ինչ կարող է. Լուկաշենկո Ո՞ւր ես մեզ ուղղորդում, գնանք Ադրբեջա՞ն. Մարուքյանը՝ ՍաքունցինԱյդ աթոռը մեծ պատասխանատվություն է ինձ համար․ Սամվել Կարապետյան
Տարածաշրջան

«Անցումային արդարադատության» փորձը Իսպանիայում

1975 թ. դիկտատոր Ֆրանցիսկո Ֆրանկոյի մահից հետո, Իսպանիան իրականացրել է «անցումային արդարադատության» ծրագիրը, որը հիմնված էր քաղաքական կոնսենսուսի վրա և խստորեն սահմանափակվում էր զոհերին փոխհատուցման տրամադրմամբ առանց մեղավորների քրեական կամ սիմվոլիկ հետապնդման:
«Անցումային արդարադատության» իսպանական մոդելը ենթադրում էր փոխատուցում զոհերի համար և դիկտատուրայի խորհրդանիշերի վերացումը։ Ընդհանրապես չէր նախատեսվում քրեական հետապնդում ռեժմի ներկայացուցիչների հանդեպ: «Անցումային արդարադատությունը» իսպանական մոդելը հռչակում էր ընդհանուր համաներումը՝ միաժամանակ ներգրավելով հենց ռեժիմի ներկայացուցիչներին և անձանց որոնք դատապարտվել էին Ֆրանկոյի ռեժիմի կողմից: Համաներման աննախադեպ բնույթը, քաղաքական կուսակցությունների միջև ուժեղ կոնսենսուսը ժողովրդավարացման հարցում, քրեական արդարադատության բացառումը, վերականգնողական արդարադատության ժամանակավոր իրականացումը և նախկին ռեժիմի խորհրդանիշների հեռացումը հանրային կյանքից հայտնի են հավաքականորեն որպես «իսպանական մոդել», որը հիմնված է «ներել և մոռանալ» սկզբունքի վրա:

2000 թվականից հետո քաղաքացիական հասարակության և ձախ կուսակցությունների կողմից փորձ արվեց վիճարկվել տվյալ մոդելը: Ոչ կառավարական կազմակերպությունների ու ձախ կուսակցությունների ջանքերը հանգեցրին այս ոլորտում նոր օրենքի ընդունմանը։ 2002 թ. Ֆրանկոյի ռեժիմի դատապարտումը եւ 52/2007 օրենքի ընդունումը (հայտնի է որպես պատմական հիշողության մասին օրենք)։ Օրենքը ճանաչում և ընդլայնում էր քաղաքացիական պատերազմի և Ֆրանկոյի դիկտատորիայի տարիներին դատապարտված կամ բռնության ենթարկված անձանց իրավունքները: Այնուամենայնիվ, չնայած աճող պահանջներին, իսպանական մոդելը հետևողականորեն պահպանվում է հակառակվելով մեղավորների համար քրեական արդարության հետ կապված բոլոր պահանջներին:

Իսպանիայում հետֆրանկոյան շրջանում «անցումային արդարադատությունը» հիմնականում ենթադրում էր սեփականության ու իրավունքների փոխհատուցման գործընթաց՝ գլխավորապես կենտրոնական իշխանությունների կողմից ֆինանսավորվող։ Տեղական իշխանությունները խորհրդանշական միջոցներ են ձեռնարկել (հիմնականում դիկտատուրայի խորհրդանիշերի վերացումը եւ դրանց փոխարինումը նոր ժողովրդավարության խորհրդանիշներով), սակայն նրանք չունեին միահամուռ շրջանակ, և, որպես այդպիսին փոփոխությունների արագությունը և ինտենսիվությունը տատանվում էր մարզից մարզ: Կառավարության 2006 թ միջգերատեսչական հանձնաժողովի ընդհանուր զեկույցը անդրադարձել էր Քաղաքացիական պատերազմի և Ֆրանկոիզմի զոհերի իրավիճակի ուսումնասիրության խնդրին։ Համար 52/2007 օրենքը անդրադառնում էր անցումային արդարադատության կոչերին` խնդրին համապարփակ մոտեցում տրամադրելով և առաջարկելով նոր միջոցառումներ, սակայն դա միայն հանգեցրեց անցյալի հետ կապված նոր ավելի ուժեղ բանավեճի:

Պետական ծառայողները որոնք ռեպրեսիաների էին ենթարկվել ռեժիմի կողմից, Ֆրանկոյի մահից մեկ տարի անց 1976թ վերականգնվեցին իրենց իրավունքներում և պաշտոններում։ Նույնը նաև բանակի համակարգի և զինվորականության համար քիչ ավելի ուշ՝ 1986թ։ Մյուս կողմից ոչինիչ չէր արվում դատական համակարգում Ֆրանկոյի ռեժիմի դատավիճիռները չեղարկելու համար, քանի որ Ֆրանկոյի ռեժիմի հետ իրավական իրավահաջորդության խնդիր կար։

Իսպանական «անցումային արդարադատության» մոդելի տնտեսական բաժնի արդյունքում մինչև 2005թ. ուսումնասիրվել է 574 հազար դիմումներ և ընդհանուր առմամբ վճարվել մոտ 17մլրդ եվրո փոխհատուցում։ Որից 391 միլիոն եվրո ֆինանսական փոխհատուցում, իսկ 15.965 մլն թոշակներ։ Տնտեսական ակտիվների և ունեցվածքի վերականգնումը վերաբերում միայն քաղաքական կուսակցություններին, աշխատանքային միություններին, ինչպես նաև պետական կառույցներին։ օրինակ՝ Կատալոնական կառավարությունը վերականգնեց քաղաքացիական պատերազմի արդյունքում խլված ունեցվածքը։ Անհատները չէին կարող վերականգնել իրենցից խլված ունեցվածքը բացի մասնավոր և հանրային փաստաթղթերից որոնք բռնագրավվել էին Ֆրանկոյի ռեժիմի կողմից։

Իսպանիան անցյալի հետ իր հաշտեցման ճանապարհին մեծամասամբ անտեսեց նաև կրթության և գիտելիքի խնդիրները։ Իսպանական հետֆրանկոյան իշխանությունները պարզ և հասկանալի կրթական քաղաքականություն չորդեգրեցին այդ շրջանի պատմության դասավանդման տեսանկյունից։ Թեև խնդիրները ահռելի էին, հատկապես պատմության և պատմական գիտելիքի խզումների ու նենգափոխումների առումով։ 2007թ. թագավորական հրամանագրով հատարարվել էր, որ ուսումնական հաստատություններում պետք է ուսումնասիրվեն և կրթական ծրագրերում ներառվեն Իսպանիայի քաղաքացիական պատերազմի հարցերը։ Արդյունքում ուսանողները և աշակերտները պետք է քննական գիտելիքներ ձեռք բերեին այս հարցի շուրջ։ Սակայն մյուս կողմից խնդիր էր առաջացել, քանի որ որոշակիորեն շրջանցվում էր Ֆրակոյի դիկտատուրայի ժամանակաշրջանը որպես առանձին խնդիր։

Վերը նշված կետերի արդյունքում Իսպանիան ներկայացնում է «անցումային արդարադատության» մոդելի որոշակիորեն մոդիֆիկացված տարբերակ, երբ ճանաչվում է զոհերի իրավունքները, տրվում է փոխհատուցում, բայց առանց հանցագործների և ռեժիմի հետ կապված կառույցների ու անձանց հետապնդման կամ հանրային պարսավանքի։ Այս առումով Իսպանական մոդելը որոշակի անցում էր ավանդական «ներել և մոռանալ» մոդելից դեպի նոր մոդել, որում մոռանալը փոխարինվում էր տնտեսական և բարոյական փոխհատուցմամբ։

Գոռ Մադոյան