Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Երևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվելՀետազոտողները Արարատ լեռան վրա՝ Նոյյան տապանի պեղումների վայրում ստորգետնյա անոմալիաներ են հայտնաբերելՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներՍպերցյանի գոլային փոխանցումը բավարար չեղավ. Ալ-Ահլին զիջեց Ալ-ԽոլուդինԻսրայելի ՊԲ-ն Գազայի հատվածում սպանել է «Նուհբա» խմբավորման հրամանատարին և ՀԱՄԱՍ-ի դիպուկահարինԴավթաշենի թիվ 60 մանկապարտեզի տարածքում արմատից չորացած ծառը կոտրվել էԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌոմանո․ Մադրիդի Ռեալը կգնի Լա լիգայի ակումբի տաղանդի տրանսֆերըՈւկրաինայի պետական ​​պարտքը վերջին 15 տարվա ընթացքում աճել է ավելի քան 20 անգամ«Կյանք ու կռիվ» ֆիլմից հայտնի Սամվել Թադևոսյանը տևական դադարից հետո վերադառնում է գլխավոր դերով՝ «88» նոր գիտաֆանտաստիկ 10 մասանոց ֆիլմովՄինչև կեսգիշեր ջուր չի լինելուԶապորոժիեի ԱԷԿ-ը 10 օրից կարող է ամբողջությամբ անջատվել․ ԳրոսսիԱվտովթար՝ Արարատի մարզում․ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Mercedes Vito»-ն և անչափահասի վարած «Ford Transit»-ը. կա վիրավորՀայր և որդի ընկել են գոմաղբով լի բաքի մեջ ու մահացել. ողբերգական պատահար ՄԲ-ումՊատճառը որակի վերահսկողությունն է, այլ ոչ թե քաղաքականությունը․ ՌԴ-ն՝ Երևանից հնչող մեղադրանքներինՇիրակը ջախջախեց ՎանինՖինլանդիայում արջը թունել է փորել Ռուսաստանի հետ սահմանին գտնվող պատնեշի տակՀՀ արտահանումը փորձում է փոխել հասցեն, բայց շարունակում է կախված մնալ ԵԱՏՄ-ից․ տնտեսագետՄեկ տարի առաջ այս օրը. Ուժեղ ՀայաստանՀրդեհ՝ Մերձմոսկովյան Պավլովսկի Պոսադում գտնվող մեխանիկական գործարանի պահեստումՄեկնարկել է 2026-2027 թվականների սիրողական որսաշրջանըՄեր երկրում մարդկանցից ցանկացած պահի կարող են խլել սեփականությունը. Ավետիք ՉալաբյանԱյս պահին Ռուսաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չկան. ՊեսկովՌուսաստանի պատժամիջոցներից խուսափելու համար պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի. Հրայր ԿամենդատյանՎարչախմբի միակ գերակա նպատակն Ադրբեջանին հաճոյանալն է. Արեգ ՍավգուլյանԶՊՄԿ․ Սյունիքի տնտեսության շարժիչ ուժը՝ նոր հնարավորությունների ու զարգացման ճանապարհին 770 ժամ առանց քայքայման. Գերմանիայում մշակվել է Բիգ Մակի սկզբունքի վրա հիմնված եռաշերտ արեգակնային մարտկոց Այն քայլերը, որոնք անում է այսօրվա Ազգային ժողովը, կարծես թելադրված լինեն թշնամու կողմից. Ցոլակ ԱկոպյանԻշխանության նպատակն արդարադատության վերականգնումը չէ. Մենուա ՍողոմոնյանԲյուջերի կատարողականի անհամամասնության սև բծերը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի ղեկավարած խմբակը Հայաստանը տանում է դեպի Արևմուտք-Ռուսաստան ռազմական բախման թատերաբեմ՝ իր վատթարագույն հետևանքներով». «Փաստ» Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ» ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից. «Փաստ» Հայաստանը հայտնվել է Արևմուտքի աշխարհաքաղաքական թակարդում. «Փաստ» Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ» Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» Սամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց. «Փաստ» «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ» Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկելՖելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ ՀակոբյանՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելուԾխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՇարունակում ենք առաջ շարժվել և մեր առավելագույնը ցուցադրել․ ՍպերցյանՄահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում․ Երևան-Արմավիր ավտոճանապարհին 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել էՆոր ուղղությամբ չվերթներ «Շիրակ» օդանավակայանից46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոցԸնդդիմությունը պետք է անցում կատարի կոորդինացված գործողությունների․ Մենուա ՍողոմոնյանՎրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներՀաստատվել են նոր առարկայական ծրագրեր երաժշտական և արվեստի դպրոցների համարԱրարատ գյուղի զբոսայգին ամբողջությամբ վերադարձվել է Արարատ համայնքի տիրապետմանը
Հասարակություն

Խոստանում է մինչ տարեվերջ լուծել աշխատավարձերի ուշացման խնդիրը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցություն բազմաթիվ բողոքներ են ներկայացվել համայնքապատկան հիմնարկների աշխատավարձերի ուշացումների և արձակուրդային գումարների չվճարման վերաբերյալ։ Սրան հետևել է խմբակցության կողմից Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին ուղղված հարցումը տվյալ խնդրի պարզաբանման նպատակով: Հարցումն ուղարկվել է մի քանի օր առաջ:

Իրականում ի՞նչ խնդիր կա այսօր Վանաձորի համայնքապատկան հիմնարկների աշխատավարձերի ուշացման մասով: Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը «Փաստ»–ի հետ զրույցում չհերքեց, որ նման խնդիր կա՝ նշելով, թե խնդիրը եղել է մինչ իր քաղաքապետ դառնալը: Այն ժամանակ այդ ուշացումները ձգձգվել են ընդհուպ մինչև 2 ամիս: «Մարդիկ ոչ թե չեն վճարվում, այլ ուշացումներ են լինում: Մոտ 60 համայնքապատկան հիմնարկ ունենք, բայց ուշացումներն այնպես են բաշխված, որ մեկ կազմակերպության մոտ դրանք 1 ամիս կամ ամսից ավելի չտևեն: Մեր կողմից կատարված տնտեսումների, բյուջեի պլանավորման հաշվին իջեցրել ենք այդ ցուցանիշը: Այժմ ուշացումները լինում են մոտ 10–15 օրով: Համամասնորեն այնպես ենք պլանավորում, որ այդ 15–օրյա ուշացումները մեկ ամիս վերաբերեն մեկին, մյուս ամիս՝ մյուսին, մինչև բյուջեի մուտքերի և կառավարության դոտացիայի հետ համատեղ տարեվերջին խնդիրն ամբողջությամբ կհարթենք»,– նշեց քաղաքապետը:

Հարցին, թե ո՞րն է աշխատավարձերի ուշացման պատճառը, պատասխանեց, որ նախորդ տարիներին բյուջեի պլանավորման հետ կապված խնդիրներ են առաջացել, դեֆիցիտի պատճառով աշխատավարձի պարտքը աճել է: Ոչ թե գումարը կա, չեն տալիս, այլ՝ իրենք նախորդ տարի աշխատել են հին բյուջեով՝ մոտավորապես մինչև 7–րդ ամիսը, գումարը չի բավականացրել, խնդիրները, նախատեսված ծախսերն ու իրենց տրվելիք գումարները համամասնորեն չեն բաշխվել, որի ժամանակ էլ գոյացել է պարտքը: Ըստ Ասլանյանի՝ ավելանալու փոխարեն աշխատավարձերի պարտքը նվազեցրել են, հասցրել մինիմումի: Նախորդ տարի 100 միլիոն դրամ տնտեսման միջոցով իջեցրել են այդ թիվը, և այժմյան պարտքը կազմում է 70 միլիոն դրամ՝ նախկին 220 միլիոն դրամի փոխարեն:

«Մի պահ կարողացել էինք իջեցնել մինչև 45 միլիոն դրամի, հիմա 70 միլիոն է, որը կապված է ասֆալտապատման սեզոնային աշխատանքների հետ: Բայց այս պահի դրությամբ պարտք չունենք, 3 օրվա ընթացքում դա էլ կմարենք: Հիմնականում ժամկետների խնդիր է, բայց ոչ ամիսների, այլ՝ օրերի: Պետության կողմից ստացվող դոտացիաները աշխատում ենք այնպես բաշխել, որ որևէ մեկի մոտ աշխատավարձերի երկարատև ձգձգում չառաջանա: Սա լուծելի խնդիր է, մեր բյուջեի մուտքերի, տնտեսումների հաշվին կանենք դա»,– նշեց նա:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում