Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մենք պայքարելու ենք ցանկացած զիջման դեմ՝ հանուն հայ ժողովրդի ապագայի․ տեսանյութը«Հայկական քվե»-ն Գավառի ընտրություններին՝ երիտասարդ ու խոստումնալից թիմով․ Աննա ԿոստանյանՄեր պայքարը արդարության վերականգնման համար է. Արսեն ԳրիգորյանԻնձ դատում են խոսքի համար․ այսօր վճռվում է իմ քաղաքական և մարդկային ճակատագիրը․ Էդգար ՂազարյանԱղքատության մակարդակն աճում է. ամեն 3-րդը աղքա՞տ է ապրելու․ Հրայր Կամենդատյան Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը «Ուժեղ Հայաստանը» պայքարում է հայկական ազգային ինքնության և Հայոց եկեղեցու ինստիտուցիոնալ պաշտպանության համարԱյն մասին, թե ով սադրելով հնարավորություն տվեց թշնամուն սանձազերծել 44-օրյա պատերազմը, և ինչ նպատակով․ Ավետիք ՉալաբյանԳնաճն ընդդեմ աշխատավարձերի․ ինչո՞ւ պետական համակարգում չկա ավտոմատ ինդեքսավորումՇարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ» Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ» «Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ» Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ» Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ» Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ» Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն Մանվելյան300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութ«Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համարՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ Սավգուլյան
Հասարակություն

Ո՞ր մարմնի կցակառույցն է mamul.am-ը. Ոստիկանությա՞ն, ԱԱԾ-ի՞, թե՞ վերահսկողական ծառայություն է

Մանե Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Քաղաքագիտական աքսիոմա կարելի է համարել այն միտքը, որ ազատ մամուլը ժողովրդավարության անկյունաքարն է: ԶԼՄ-ներում բազմակարծության կարևորությունը, քաղաքացիներին տեղեկատվություն տրամադրելիս օբյեկտիվ, որակյալ ու էթիկական լրագրության նշանակությունը, ինչպես նաև իշխանությունների հաշվետվողականության ապահովման նրանց գործառույթը անփոխարինելի են և չկրկնվող:

ԶԼՄ-ներն են ձևավորում հասարակական կարծիք, և սա անշրջելի իրողություն է: Եվ երբ նույն ԶԼՄ-ները վերոնշյալ գործառույթը ծառայեցնում են հասարակությանը միտումնավոր նենգափոխված ինֆորմացիով սնելուն և թունավորելուն, «ամոթի պատ», այսինքն՝ սև ցուցակ ստեղծելու գաղափարը ավելի քան արդիական է դառնում:

Ամեն անգամ, երբ տեղի են ունենում մեծ քաղաքական կամ հասարակական փոփոխություններ, անմիջապես համացանցում ակտիվանում են որոշ կայքեր, որոնք փորձում են դրանից օգուտ քաղել՝ հայտնիություն ձեռք բերել կամ ապահովել լրացուցիչ այցելություններ: Նման կայքերի դեպքում մեծամասամբ դա արվում է պատվիրատուի և արդեն ձևավորված լսարանի միջև կամուրջ դառնալու համար: Այլ կերպ ասած՝ լրատվականը պատվեր է կատարում կոնկրետ անձանց հետ կապված:

Եվ այժմ, ինչ-որ դասական Չլրատվական իր վրա է վերցրել Մեսիայի դերակատարումը՝ պնդելով, որ Գագիկ Ծառուկյանը իր իսկ աշխատողներին շուկայականից բարձր արժեքով Նիվա մակնիշի մեքենաներ է գնել տվել: Պարզապես ասեմ, որ աշխատողներից ոչ ոք նման բողոքով կամ հայտարարությամբ երբևէ հանդես չի եկել: Սակայն սույն Չլրատվականը դեռ մի բան էլ իրավաչափ և իրավարար գործառույթներ է իրեն վերագրել՝ հայտարարելով, թե ովքեր ենթարկվել են պարտադրանքների նամակ ուղարկեն իրենց խմբագրություն:

Ներեցեք, հարգելի mamul.am, դուք Ոստիկանության համապատասխան վարչությու՞նն եք, ԱԱԾ-ն՞, թե՞ որևէ մարմնի վերահսկողական ծառայությունը: Վերջիվերջո, առնվազն պետք է հայտարարել, թե ո՞ր մարմնի կցակառույցն է ձեր խմբագրությունը, որպեսզի քաղաքացիները իրեն նամակները վստահեն ձեզ:

Ոմանք այդպես էլ չկարողացան հասկանալ, որ լրագրողական մանիպուլյացիաներով ողողված իրենց հոդվածները գիտակից լսարանի վրա ազդելու նվազագույն շանսեր ունեն, քանզի նրանք պահպանել են բավականաչափ ինքնահարգանք՝ հարցերի տրամաբանական պատասխանները փնտրելու:

Գիտակից հասարակությանը պարզ է, որ Գագիկ Ծառուկյանը ապավինում է հանրությանը ի շահ գործելու սկզբունքին: Անկախ քաղաքական մոտիվացիաներից բխող անվանարկության փորձերից, նա շարունակում է և կշարունակի իր ազգանպաստ գործունեությունը: