Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Միջազգային իրավունք ասվածը կորցրել է իր լեգիտիմությունն ու ուժը. Աննա ԿոստանյանԷրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մենք պայքարելու ենք ցանկացած զիջման դեմ՝ հանուն հայ ժողովրդի ապագայի․ տեսանյութը«Հայկական քվե»-ն Գավառի ընտրություններին՝ երիտասարդ ու խոստումնալից թիմով․ Աննա ԿոստանյանՄեր պայքարը արդարության վերականգնման համար է. Արսեն ԳրիգորյանԻնձ դատում են խոսքի համար․ այսօր վճռվում է իմ քաղաքական և մարդկային ճակատագիրը․ Էդգար ՂազարյանԱղքատության մակարդակն աճում է. ամեն 3-րդը աղքա՞տ է ապրելու․ Հրայր Կամենդատյան Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը «Ուժեղ Հայաստանը» պայքարում է հայկական ազգային ինքնության և Հայոց եկեղեցու ինստիտուցիոնալ պաշտպանության համարԱյն մասին, թե ով սադրելով հնարավորություն տվեց թշնամուն սանձազերծել 44-օրյա պատերազմը, և ինչ նպատակով․ Ավետիք ՉալաբյանԳնաճն ընդդեմ աշխատավարձերի․ ինչո՞ւ պետական համակարգում չկա ավտոմատ ինդեքսավորումՇարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ» Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ» «Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ» Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ» Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ» Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ» Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն Մանվելյան300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութ«Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համար
Հասարակություն

Հենց այս պահին հեղափոխական փուլն իր գագաթնակետում է

aravot.am-ը գրում է.

Քանի որ իշխանափոխությունն ըստ էության տեղի է ունեցել, եւ Նիկոլ Փաշինյանը, կարելի է ասել, «համարյա» վարչապետ է, եւ քանի որ արդեն իսկ սկսվել է նոր իշխանության հասցեին քծնանքի արշավը, ես ինձ ազատ եմ զգում իմ կարծիքն արտահայտելու՝ հակադրվելով հեղափոխական ռոմանտիկային, որով շնչում է իմ համաքաղաքացիների ճնշող մեծամասնությունը: Լրատվամիջոց ներխուժելը եւ նույն պահին ուղիղ եթեր պահանջելը վատ է, ոստիկանական պատնեշը ուժով ճղելը վատ է, փողոցներ եւ մայրուղիներ փակելը վատ է, անտեղի ազդանշաններ տալը վատ է, արագաչափ փակելը եւ 100-ի վրա քշելը վատ է: Ի դեպ, ինչո՞ւ են հիմա այդպես քշում, տեսնես՝ ո՞ւմ դեմ են պայքարում: Իսկ այդ ամենը վատ է (թեեւ գուցե անխուսափելի) այն պատճառով, որ դրանից հետո առնվազն մի քանի շաբաթ, եթե ոչ մի քանի ամիս է պետք կյանքը բնականոն հուն վերադարձնելու համար, ամենաթողության հոտը հարբեցնում է մարդկանց: Եթե մի քանի ամսից Նիկոլ Փաշինյանն ասի այն, ինչ ես եմ հիմա գրում, մի՛ զարմացեք՝ նա պատասխանատվություն է կրելու պետական կարգի համար: Եթե ոստիկանական գունդը զենքով գրավելու եւ այլ հանցագործություններ, նաեւ սպանություններ կատարելու մեջ մեղադրվող մարդիկ համարվեն քաղբանտարկյալներ ու առանց ամեն մեկի մեղքը քննելու ազատ արձակվեն, ապա դա լուրջ խնդիրներ կստեղծի ցանկացած իշխանության համար: Դա վտանգավոր է պետության համար, որովհետեւ դրախտային պայմաններ Հայաստանի բոլոր քաղաքացիների համար ոչ մի իշխանություն չի ստեղծի, եւ եթե քաղաքացիների մեկ այլ խումբ, արատների դեմ բողոքելով, կրկին փորձի հարցը լուծել «Կալաշնիկով» ավտոմատի միջոցով, «քաղբանտարկյալներ» խաղալը կլինի նախադեպ, որն արդարացնում է զինված քաղաքական պայքարը: (Բոլորովին այլ է Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների դեպքը՝ այն պատիժը, որը նրանք կրում են, խիստ անհամաչափ է այն արարքին, որը նրանք կատարել են, ինչի մասին ես բազմիցս գրել եմ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք: Այդ տղաներն իսկապես, իմ կարծիքով, պիտք է անհապաղ ազատ արձակվեն): Սովորաբար, երբ ես նման բաներ էի գրում, մեկնաբանությունը հետեւյալն էր. «ուրեմն դուք ուզում եք, որ ամեն ինչ մնա նո՞ւյնը, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը հավե՞րժ լինի»: Հիմա այդ «փաստարկը», մեղմ ասած, տեղին չէ՝ ամեն ինչ արդեն իսկ փոխվել է, Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի իշխանությունն ավարտվել է: Ավելին՝ ժողովրդի ցասումը միանգամայն տեղին էր, պետական համակարգը ոտից գլուխ փտած է եւ չի ծառայում Հայաստանի քաղաքացիների շահերին: Բայց այդ համակարգը ապամոնտաժելը 10 անգամ ավելի դժվար է, քան փողոցային ակցիաներ կազմակերպելը: Իսկ նոր համակարգ ստեղծելը 100 անգամ ավելի դժվար է, քան ապամոնտաժելը: Իսկ այդ դժվարին աշխատանքի հիմքում պետք է լինեն ոչ թե հեղափոխական հույզերը, այլ օրինականության վրա հիմնված սթափ գործելաոճը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: