Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Երևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվելՀետազոտողները Արարատ լեռան վրա՝ Նոյյան տապանի պեղումների վայրում ստորգետնյա անոմալիաներ են հայտնաբերելՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներՍպերցյանի գոլային փոխանցումը բավարար չեղավ. Ալ-Ահլին զիջեց Ալ-ԽոլուդինԻսրայելի ՊԲ-ն Գազայի հատվածում սպանել է «Նուհբա» խմբավորման հրամանատարին և ՀԱՄԱՍ-ի դիպուկահարինԴավթաշենի թիվ 60 մանկապարտեզի տարածքում արմատից չորացած ծառը կոտրվել էԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌոմանո․ Մադրիդի Ռեալը կգնի Լա լիգայի ակումբի տաղանդի տրանսֆերըՈւկրաինայի պետական ​​պարտքը վերջին 15 տարվա ընթացքում աճել է ավելի քան 20 անգամ«Կյանք ու կռիվ» ֆիլմից հայտնի Սամվել Թադևոսյանը տևական դադարից հետո վերադառնում է գլխավոր դերով՝ «88» նոր գիտաֆանտաստիկ 10 մասանոց ֆիլմովՄինչև կեսգիշեր ջուր չի լինելուԶապորոժիեի ԱԷԿ-ը 10 օրից կարող է ամբողջությամբ անջատվել․ ԳրոսսիԱվտովթար՝ Արարատի մարզում․ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Mercedes Vito»-ն և անչափահասի վարած «Ford Transit»-ը. կա վիրավորՀայր և որդի ընկել են գոմաղբով լի բաքի մեջ ու մահացել. ողբերգական պատահար ՄԲ-ումՊատճառը որակի վերահսկողությունն է, այլ ոչ թե քաղաքականությունը․ ՌԴ-ն՝ Երևանից հնչող մեղադրանքներինՇիրակը ջախջախեց ՎանինՖինլանդիայում արջը թունել է փորել Ռուսաստանի հետ սահմանին գտնվող պատնեշի տակՀՀ արտահանումը փորձում է փոխել հասցեն, բայց շարունակում է կախված մնալ ԵԱՏՄ-ից․ տնտեսագետՄեկ տարի առաջ այս օրը. Ուժեղ ՀայաստանՀրդեհ՝ Մերձմոսկովյան Պավլովսկի Պոսադում գտնվող մեխանիկական գործարանի պահեստումՄեկնարկել է 2026-2027 թվականների սիրողական որսաշրջանըՄեր երկրում մարդկանցից ցանկացած պահի կարող են խլել սեփականությունը. Ավետիք ՉալաբյանԱյս պահին Ռուսաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չկան. ՊեսկովՌուսաստանի պատժամիջոցներից խուսափելու համար պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի. Հրայր ԿամենդատյանՎարչախմբի միակ գերակա նպատակն Ադրբեջանին հաճոյանալն է. Արեգ ՍավգուլյանԶՊՄԿ․ Սյունիքի տնտեսության շարժիչ ուժը՝ նոր հնարավորությունների ու զարգացման ճանապարհին 770 ժամ առանց քայքայման. Գերմանիայում մշակվել է Բիգ Մակի սկզբունքի վրա հիմնված եռաշերտ արեգակնային մարտկոց Այն քայլերը, որոնք անում է այսօրվա Ազգային ժողովը, կարծես թելադրված լինեն թշնամու կողմից. Ցոլակ ԱկոպյանԻշխանության նպատակն արդարադատության վերականգնումը չէ. Մենուա ՍողոմոնյանԲյուջերի կատարողականի անհամամասնության սև բծերը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի ղեկավարած խմբակը Հայաստանը տանում է դեպի Արևմուտք-Ռուսաստան ռազմական բախման թատերաբեմ՝ իր վատթարագույն հետևանքներով». «Փաստ» Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ» ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից. «Փաստ» Հայաստանը հայտնվել է Արևմուտքի աշխարհաքաղաքական թակարդում. «Փաստ» Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ» Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» Սամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց. «Փաստ» «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ» Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկելՖելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ ՀակոբյանՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելուԾխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՇարունակում ենք առաջ շարժվել և մեր առավելագույնը ցուցադրել․ ՍպերցյանՄահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում․ Երևան-Արմավիր ավտոճանապարհին 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել էՆոր ուղղությամբ չվերթներ «Շիրակ» օդանավակայանից46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոցԸնդդիմությունը պետք է անցում կատարի կոորդինացված գործողությունների․ Մենուա ՍողոմոնյանՎրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներՀաստատվել են նոր առարկայական ծրագրեր երաժշտական և արվեստի դպրոցների համարԱրարատ գյուղի զբոսայգին ամբողջությամբ վերադարձվել է Արարատ համայնքի տիրապետմանը
uncategorized

Լիանա Ղալթաղչյան. «Նվերի հստակեցումը դրական է, բայց քանի դեռ նվիրատուների անունները բաց չեն, խնդիրներ կան». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հանրային ծառայության մասին» նոր օրենքով սահմանվել են ի պաշտոնե նվերի ընդունման նոր կարգավորումներ:

Օրենքով արգելվում է պաշտոնեական պարտականություններն իրականացնելիս նվերների ընդունումը: Թույլատրելի նվեր ընդունելիս պաշտոնատար անձը պարտավոր է կառավարության սահմանած կարգով հայտնել այդ մասին:

Եթե պաշտոնատար անձի կողմից ստացված նվերը գերազանցում է 75 հազար դրամը, ապա այն համարվում է պետական կամ համայնքային սեփականություն՝ հաշվառվում է և հանձնվում պետությանը կամ համայնքին:

Թեմայի շուրջ «Փաստ»–ը զրուցել է հանրային քաղաքականության փորձագետ Լիանա Ղալթաղչյանի հետ:

– Այս կարգավորումներն էական ազդեցություն կունենա՞ն պաշտոնյաների՝ այլևս նվիրատվություն չստանալու համար:

– Նման սահման դնելը մի փոքր ճիշտ չի: Նախկինում նվեր հասկացությունը այդքան հստակ չէր տրվում: Բայց սա դեռ չի նշանակում, որ այլ հարցերում մենք խնդիրներ չունենք: Քանի դեռ նվիրատուների անունները բաց չեն, և մենք չենք կարող իմանալ նվիրատուն ով է, քանի դեռ դա հրապարակային տեղեկատվություն չէ, խնդիրներ կան:

Նվեր հասկացության մասով միգուցե հնարավոր է նման պնդում անել, բայց դա դեռ չի նշանակում, որ սա կարող է հիմքեր ստեղծել, որ նվիրատվություններ չլինեն կամ բարեգործության միջոցով հնարավոր չլինի ինչ–որ գործարքներ անել:

– Ինչպիսի՞ հստակեցումներ են արվել:

– Օրինակ, հստակ տարանջատում է դրվել անձնական և պաշտոնական նվերի միջև: Հիմա կա արգելք որևէ անձնական նվեր ստանալու, եթե դա կապված է պաշտոնական պարտականությունների իրականացման հետ, այսինքն՝ անձը նման նվեր չէր ստանա, եթե չլիներ այդ պաշտոնում:

Պաշտոնատար անձի նվերներ ստանալու ցանկը հանգում է արարողակարգային, հրապարակային միջոցառումների ժամանակ սովորաբար տրվող նվերներին, դրանք են նաև կազմակերպվող հյուրասիրությունները, ծառայողական օգտագործման նպատակով անվճար տրամադրվող նյութերը, կրթաթոշակը, նպաստն ու դրամաշնորհը, որոնք հրապարակային մրցույթի արդյունքում են տրամադրվում: Բայց անգամ այս դեպքում սահմանափակում կա՝ այդ նվերների արժեքը չպետք է գերազանցի 75 հազար դրամը, հակառակ դեպքում դրանք հաշվառվում են և համարվում պետական սեփականություն: Միայն մանր արարողակարգային և պաշտոնական այցելությունների բերումով ստացած նվերների դեպքում կարող ենք ասել, որ դա անձնական նվեր է և մնում է իրեն:

– Այս փոփոխություններն ընդհանուր առմամբ դրական համարո՞ւմ եք:

– Օրենսդրական կարգավորման առումով՝ այո՛: Եղել են բացեր, իսկ հիմա փորձել են շտկել դրանք, բայց շատ հաճախ մենք չենք ունենում այն տեղեկատվությունը, որը կարող է բխել հայտարարագրի՝ օրինակ նվիրատուի հետ կապված որոշ տվյալները բացելուց: Երբ մենք չենք տեսնում նվիրատուն ով է, չենք տեսնում գույքը որտեղ է՝ Հայաստանո՞ւմ, թե Հայաստանից դուրս, դժվար է հասկանալ այդ նվերն ի պաշտոնե ստացած նվեր էր, թե՝ ոչ: Դեռևս խնդիրներ կան տվյալների հրապարակման հետ կապված:

Շատ լավ է, որ օրենքը ընդունվել է, կոռուպցիոն ռիսկերի որոշ նվազեցում է սա, բայց միայն օրենսդրական ամրագրման տեսանկյունից: Դրականը նվերների կարգավորմանն է միայն վերաբերում: Չգիտեմ՝ պրակտիկայում ինչպես է աշխատելու, ինչպիսի վարչական կամ կարգապահական պատասխանատվություն է կիրառվելու այս դեպքերում: Գործող օրենսգրքով վարչական պատասխանատվությունը 1000 դրամի չափով տուգանք է: Այդ դրույթը չի վերանայվել, գուցե հետո անեն, բայց կարևոր է իմանալ, թե նվերներ ստանալու դեպքում ինչպիսի սանկցիա է կիրառվելու:

– Ի՞նչ տեղ են զբաղեցնում նվիրատվությունները պաշտոնյաների գործունեության կոռուպցիոն ռիսկերում:

– Նվիրատվությունն արգելված չէ, ուղղակի պետք է հստակ սահմանել տվյալները, որպեսզի հնարավորություն ունենանք հանրային վերահսկողություն իրականացնել: Ունենք դեպքեր, երբ պաշտոնատար անձը չի կարողացել հիմնավորել, թե ստացած նվիրատվության՝ մեծ առանձնատներ, աղբյուրը ով է: Բնականաբար հիմնավոր կասկածներ են մնում, երբեմն նաև բացահայտված տեղեկությունների արդյունքում կարող ենք պնդել, որ դա կոռուպցիոն գործարքների արդյունքում է եղել:

– Եթե Ձեր կողմից նշված բոլոր բացերը շտկվեն, կարո՞ղ ենք ասել, որ կոռուպիցոն ռիսկերն առհասարակ կնվազեն:

– Երբ մենք կունենանք հետաքննող լրագրողների կողմից արված բացահայտումներ և դրանց վերաբերյալ կլինեն պատշաճ վարույթներ, համապատասխան պատասխանատվություն կկիրառվի, անպատժելիությունը կվերանա, երբ մենք ամրագրումից բացի կունենանք դրական դինամիկա, այդ ժամանակ գուցեև նման բանի մասին խոսենք: Թե չէ մենք շատ լավ գրված օրենքներ ունենք, բայց դա շատ քիչ է նման պնդում անելու համար:


Հ.Գ. Պաշտոնյաները այս օրենքը գործելու պահից սկսած պարզապես կթաքցնեն ու չեն հայտարարագրի նվերները:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում