Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

«Այս մարդիկ իրականում վարում են հակապետական և հակահայկական քաղաքականություն». «Փաստ» Շատերն են անընդունելի արարքները փորձել արդարացնել «վեհ գաղափարներով», բայց... «Փաստ» Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ» «Փաշինյանի մոսկովյան այցը ցույց տվեց նրա քաղաքականության սնանկությունը». «Փաստ» Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը. «Փաստ» Իրավական կամայականության հերթական արարը. դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ» Անկախության հռչակագիրը Հայաստանի Հանրապետության ծննդյան վկայականն է. Նարեկ ԿարապետյանՀանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ ԾառուկյանիՔաղաքականությունից՝ գործի․ հանդիպումներ Արարատի մարզի գյուղերում․ Մարիաննա ՂահրամանյանԵրբ քաղաքական պայքարը դառնում է բանտի գոյատևման ուղեցույց. Աննա ԿոստանյանԻշխանականներն իրենց ճակատին կրում են 50 հազար գողացված ձայների դրոշմը․ Նարեկ ԿարապետյանԺողովրդին պետք է համախմբել և շարժվել օրենքով թույլատրելի ճանապարհներով. Ցոլակ ԱկոպյանՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Հարցում Իսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ տեր կկանգնի մեր երկրին. Հարցում Ի՞նչ է ստացվում, այն ինչի համար նախկիններին էր մեղադրում, հիմա ինքն է անում. հարցում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն արդեն 4-րդ անգամ ռազմամարզական «Դավիթբեկյան խաղեր»-ի կողքին է և հանդիսանում է մշտական հովանավորըՀայաստանում ներդրումային մթնոլորտը շատ վատն է, քանի որ գործարարներից շատերը կալանավորված են. Արմեն Մանվելյան«Սիրելի՛ եղբայր, դու ուժեղ և անկոտրում առաջնորդ ես». միջազգային մարզական համայնքը՝ Ծառուկյանի կողքին Երևանի պետական համալսարանը չպետք է լինի մի վայր, որտեղ աշխատանքի երաշխիքը լռությունն է կամ լոյալությունը. ՀայաՔվեԳյուղական բնակավայրերում աշակերտների սովորելու ձգտումն ավելի մեծ է, քան Երևանում. Ատոմ ՄխիթարյանՄենք պետք է սկսենք տեր կանգնել մեր ազգային ինքնությանն ու իրավունքներին. Արսեն ԳրիգորյանԱյսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոցի մուտքը կլինի Triangulum-ի էլեկտրոնային երաժշտության փառատոնի տոմսերով Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը խմբային խաղերով դուրս է եկել կիսաեզրափակիչ «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը հուլիսի 18-ին կցուցադրվի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում` Կինոյի տան մեծ դահլիճումԹուրքիայի կողմից ՌԴ-ից գնված S-400-ները վաճառվել են Պարսից ծոցի երկրներից մեկին. թուրքական ԶԼՄ-ներ Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք Ալիևի փաստաբանը համառորեն լռեցնում է այն թեման՝ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը ուղիղ տեքստով հայտարարել է, որ «Հայաստանը զшվթելը իրենց ազգային նոր նպատակն է»․ Հայրապետյան Տարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ին Իշխանությունների նպատակն է արատավորել Ավետիք Չալաբյանի անունը և բարի համբավը. Անահիտ Ադամյան34-ամյա վարորդը «ROX»-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի․ վերջինս տեղում մահացել է Անցած գիշեր էլ խաղաղ չի եղել․ ՌԴ ՊՆ-ն մանրամասնում է«ՀայաՔվե» միավորումը հաստատակամ է` հասնելու մեր միավորման համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակմանըՏնտեսությանը հարվածողները հարվածում են Ադրբեջանի հետ հավասարվելու մեր տեսլականին. Հ. Կամենդատյան Վթար է․ ջուր չի լինելու մի շարք հասցեներում Արեգնազ Մանուկյանին ազատությունից զրկելը ձեր խղճուկության արտահայտությունն է․ Աբրահամյան Այսօր Արեգնազը համալրեց կին քաղբանտարկյալների շարքը. դատարանը Արեգնազ Մանուկյանին կալանավորեց երկու ամսով․ Մենուա ՍողոմոնյանՀերթական կին քաղբանտարկյալը «ժողովրդավարության բաստիոնում»․ Գոհար ՄելոյանՀայաստանում կրկին ունենք կին քաղբանտարկյալ` Արեգնազ Մանուկյան․ Արեգա Հովսեփյան Հպարտ եմ, որ պաշտպանել եմ եկեղեցին. Սամվել Կարապետյան Ռուսաստանը խոցել է սեփական ուղղաթիռըԹրամփը կարծում է, որ ինքը կլիներ աշխարհի ամենամեծ կոմունիստըՄեր սպասումն այն է, որ Հայաստանի Սահմանադրությունից հանվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունները. Ջեյհուն ԲայրամովԺամանակն է, որ Բեռլինը դադարեցնի Կիևի ռեժիմի ձեռքերով մղվող պшտերազմը. ԶախարովաԱբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes Vito»-ն և «Honda Accord»-ը. կա վիրավnրIDBank-ը զգուշացնում է կենսաթոշակային ֆոնդերի անունից հանդես եկող զեղծարարների զանգերի մասինChanel-ի նոր հեքիաթ. Մաթյո Բլազին մոդելներին պոդիում է ուղարկել գրքերով և կարապի տեսքով կոճակներովԴատարանի բակը` Սամվել Կարապետյանի ապօրինի տնային կալանքը երկարձգելու որոշման հրապարակումից հետո
uncategorized

«Միակ ճանապարհը խաղաղ ընդվզմամբ իշխանափոխության հասնելն է». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը երեկվանից հացադուլ է հայտարարել: Կուսակցության նախագահը հացադուլն անցկացնում է Ազատության հրապարակում:

Ա. Հարությունյանը «Փաստ»–ի հետ զրույցում նշեց, որ հացադուլը կիրականացնի ապրիլի 9–ից 17–ն ընկած ժամանակահատվածում:

«Սա այն շրջանն է, երբ Սերժ Սարգսյանը քաղաքականապես գտնվում է կլինիկական մահի կարգավիճակում: Սա բացառիկ դեպք է, երբ իշխանություն կրողը որևէ իրավական լծակ չունի: Սա ամենահեշտ տարբերակն է արդյունքի հասնելու համար. եթե ժողովուրդը ընդվզի, հնարավորություն կլինի այնպես անել, որ վարչապետի ընտրությունները չկայանան: Արդյունքում նոր ընտրություններ կանցկացվեն, և լեգիտիմ իշխանություն կընտրվի: Բայց այդ ամենի նախապայմանը պետք է լինի քաղաքական ուժերի համախմբումը, որը նաև հույս կառաջացնի ժողովրդի մոտ»,– ասաց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահը:

Հարցին, թե այս պահին համախմբման հնարավորություն տեսնո՞ւմ է, թե՞ ոչ, Արամ Հարությունյանը պատասխանեց. «Ես տեսնում եմ այդ հնարավորությունը: Կան մի քանի նախաձեռնություններ՝«Հանուն Հայաստան պետության ճակատը», «Իմ քայլը», մեր նախաձեռնությունը: Մենք համահայկական խնդիր ունենք, և այդ խնդիրը պետք է մեր ներսում լուծենք: Մենք իրավունք չունենք սպասելու մինչև ինչ–որ մեկը զենքով հարցեր լուծի՝ դա էլ ճանապարհ չէ: Միակ ճանապարհը ժողովրդի խաղաղ ընդվզման միջոցով իշխանափոխության հասնելն է: Սերժ Սարգսյանը ձախողել է բոլոր՝ թե՛ ներքին և թե՛ արտաքին ոլորտներում: Արտաքին պարտք, 800 հեկտար «անպիտան» հող և այլն: Այդ ամենը խոսում է այն մասին, որ որևէ ցուցանիշ կամ պատճառ չկա, ըստ որի Սերժ Սարգսյանը կարող է մնալ իշխանության մեջ»:

Արամ Հարությունյանից հետաքրքրվեցինք՝ այս պարագայում հացադուլն արդյո՞ք պայքարի ամենաճիշտ ձևն է:

Ի պատասխան, նա ընդգծեց, որ հացադուլն ինչ–որ տեղ ուշադրություն գրավելու համար է:

«Հացադուլը նաև այն տարբերակն է, որի միջոցով քաղաքական ուժերին միավորվելու կոչ է արվում: Մենք բոլորս կարող ենք խոսել միավորման մասին, բայց ամեն մեկն ասի՝ եկեք ու իմ հետ միավորվեք: Բայց այդպիսի խնդիր չկա՝ բոլորը պետք է հավաքվեն մեկ հարթակի վրա: Հակառակ դեպքում ստացվում է, որ մենք խաբում ենք ժողովրդին: Եթե մեր նպատակը միավորվելը պետք է լինի, ամեն մեկը չպետք է առանձին ցույց անի ու ասի՝ դու արի այստեղ»,–հավելեց կուսակցության նախագահը:

Արամ Հարությունյանը նշեց, որ առաջիկա հանրահավաքին իրենց կուսակցությունը ևս մասնակցելու է:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում