Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Իրանի դեմ ցանկացած ագրեuիա, այդ թվում՝ մեր ենթակառուցվածքների դեմ, կստիպի հասցնել hզnր և որոշիչ պատասխան․ ԱրաղչիՀուլիսի 23-ին և 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀՀ ՆԳՆ-ն զգուշացնում էWildberries-ը սկսել է առաջին փոխհատուցումները վաճառողներին՝ պահեստների վրա hարձակումից հետոԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival-ի հաղթողՄոսկվայի շրջանում տարանցիկ թռիչքներն արգելվել ենԱրագածոտնի թեմի հոգևորականներն ու հավատավոր ժողովուրդը կմասնակցեն միասնական ժամերգությանԱրմավիր քաղաքում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում և բախվել կայանված «Chevrolet Volt»-ինԻրանը բարձր գին կվճարի. ԹրամփԱյսօրվա Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն է համարվում. Նարեկ ԿարապետյանՌոբերտ Ամստերդամը` ԿԸՀ-ի այսօրվա որոշման մասին«Ֆլեշ» գազաբենզալցակայանում «Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ՝ հեղուկ գազի վառելիքաբաշխիչ աշտարակը նետելով «Nissan Rogue»-ի վրաՖինանսական նոր հմտություններ Դավիթբեկյան խաղերում․ Idram&IDBankԾեծե՞լ են ու մահվան հասցրել 18-ամյա զինծառայողին. սկանդալային վարկած՝ 18-ամյա Նարեկ Թորոսյանի մահվան վերաբերյալՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ումԵրկրաշարժ՝ ՎրաստանումԷգեյան ծովի թոքերը կրակի մեջ են․ հրդեհ է բռնկվել ԹուրքիայումՍեպտեմբերի 19-ի պատերազմում զոհված Գոռ Ղուկասյանի ընտանիքում զույգ եղբայրներ են ծնվել՝ Գոռն ու ՀայկըՌուսաստանը գոյութենական uպառնալիք է ներկայացնում Եվրոպայի համար. ԿալլասՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 12-18-ըԱվետիք Չալաբյանին 2 ամսով կալանավորել են և զրկել իր անչափահաս երեխայի հետ շփվելու հնարավորությունից. Էդգար ՂազարյանԱվետիք Չալաբյանին զրկել են նաև ընտանիքին տեսնելու իրավունքից․ Մենուա ՍողոմոնյանՀրդեհի ահազանգ Երևանի Անաստաս Միկոյան փողոցում. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ Ուժեղ Հայաստանը կոտրվողներից չի, դուք շարունակեք վախենալ. Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունները պետք է բացատրեն, թե ինչու են պատրաստվում մեկ տարվա ընթացքում հանձնել Տիգրանաշենը. Արմեն ՄանվելյանԿինը` հանքարդյունաբերության ոլորտում․ ինչ է պատմում ԶՊՄԿ երկարամյա աշխատակից Գայանե Իվանյանը Պետությունը իր ձեռքն է վերցրել բուհերի կառավարումը, որը տիպիկ խորհրդային ձևաչափ է. Ատոմ ՄխիթարյանԳագիկ Ծառուկյանի դեմ գործողությունները ուղղված են ոչ միայն անձամբ նրա, այլև Հայաստանի ողջ տնտեսության դեմ․ Արծվիկ Մինասյան Նարեկ Կարապետյանի նկատմամբ կատարվողը իրավունքից, օրենքից և ողջամտությունից դուրս է.Վարդևանյան Նարեկ Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է. Արամ ՎարդևանյանԿԸՀ-ի նպատակն է, որ Նարեկ Կարապետյանը որևէ կերպ ԱԺ-ում ներկայացված չլինի. Արամ ՎարդևանյանԱսում են՝ գիտե՞ք, մինչև օգոստոսի 2-ը եկեք մարդկանց կալանավորենք. ՎարդեւանյանՈղջ քննչական խմբին հանդես եկանք բացարկի միջնորդությամբ. Ծառուկյանի առերեսումն իրանցիների հետ դադարեցվեց. փաստաբանՆարեկ Կարապետյանը բացառապես պատշաճ վարքագիծ է դրսևորել, նույնիսկ մեկնաբանման տիրույթում որևէ գործողություն չի արել, որը կարող էր անհանգստություն առաջացնել․ Վարդևանյան Ձեզ ասում եմ՝ Նարեկ Կարապետյանին չե՛ն կարող ազատազրկել․ Արամ Վարդևանյան (video) Գագիկ Ծառուկյանը հստակ ասաց՝ շինծու գործ է և կատարվում է միակողմանի քննություն. փաստաբան Հաղթանակած մարդը սենց բա՞ն է անում. Նարեկ Կարապետյանի հանդեպ արածը վախի արդյունք է. Էդգար Ղազարյան «Որոշեցին ինձ՝ որպես Գագիկ Ծառուկյանի պաշտպան, հեռացնել վարույթից». Երեմ ՍարգսյանԱյնքան ամբարտավան են, որ Հայաստան-Իրան միջազգային կոնֆլիկտի են բերել. Իրանն ունի իրավական որոշում, համաձայն որի Գագիկ Ծառուկյանը ոչ թե մեղավոր է, այլ՝ տուժող. Աբովյան Իրանական դատարանը որոշում էր ընդունել, որ Գագիկ Ծառուկյանի հանդեպ է կատարվել թե՛ մեքենայություն, թե՛ հանցագործություն. Աբովյան ՈւՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական գործ են հարուցում․ Վարդևանյանը մանրամասներ է հայտնում Կխնդրեմ յուրաքանչյուր հայ մարդուն մտածել հայրենիքի մասին, մտածենք ավելին քան մեր մասին, հայրենիքը պետք է դարձնենք առաջնայինԸնդդիմության դժգոհությունները փողոցում պետք է լինեն կազմակերպված և ճիշտ ուղղորդված. Աննա ԿոստանյանՀասարակության մեծամասնությունն այլևս վստահություն չունի ընտրությունների նկատմամբ․ Ավետիք ՉալաբյանԲՐԻԿՍ-ը պարտավոր է հրապարակավ պաշտպանել և իր գործողություններով աջակցել Իրանին․ Խաչիկ ԱսրյանՄեկամսյա դադարից հետո 18 արդարների գործով դատական նիստերը վերսկսվում ենՀունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. Նարեկ Կարապետյան Իշխանությունը գունազարդ հաղորդագրությամբ հերթական փուչիկն է փչել, անունը դրել՝ քրեական գործ․ Աբրահամյան Ի՞նչ է անհրաժեշտ 2027-ի և ապագա տնտեսական մոդելի համար. Հրայր ԿամենդատյանԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Քաղաքականություն

Ինչպես են աշխատում ԱԺ պատգամավորները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստն» այսօր կանդրադառնա ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի և ՀՀԿ–ական պատգամավորներ Ռոբերտ Սարգսյանի, Կարեն Սարիբեկյանի ու Սեդրակ (Սեյրան) Սարոյանի «ծավալած գործունեությանը» Ազգային ժողովում:
ՀՀԿ–ական պատգամավորները, ինչպես և մյուս բոլոր ՀՀԿ–ական պատգամավորները, որ մինչ այս անդրադարձել ենք, կողմ քվեարկելու մեծ «ջատագով» են: Սարգսյանը, Սարիբեկյանն ու Սարոյանը հօգուտ օրենսդրական նախաձեռնությունների են քվեարկել 800–ից ավելի անգամներ: Նրանց դեմ քվեարկություններն էլ, բնականաբար, շատ քիչ են եղել՝ 7–9 անգամ անցած հինգ տարիների ընթացքում: Վերջիններս բավական քիչ են բացակայել ԱԺ նիստերից: Ըստ www.parliamentmonitoring.am կայքի՝ 50–70 անգամներ: Միաժամանակ երբևէ ելույթ չեն ունեցել և ոչ էլ հարցուպատասխանի մասնակցել:
Լյուդմիլա Սարգսյանը կողմ է քվեարկել միայն 433 անգամ, իսկ դեմ՝ 101: Նա 150 անգամ բացակայել է ԱԺ նիստերից, բայց միևնույն ժամանակ 21 հարց հնչեցրել ու 16 ելույթ ունեցել: Վերջինս երեք նախաձեռնության համահեղինակ է՝ արտաքին հարաբերությունների և այլ ոլորտների վերաբերյալ: Ըստ 2015 թ. հայտարարագրի՝ դրամական միջոցներ չունի: Նշենք, որ Լյուդմիլա Սարգսյանը, ով «Սոցիալ–դեմոկրատ հնչակյան կուսակցության» անդամ է և խորհրդարան է մտել ՀԱԿ ցուցակով, այս անգամ շատ հավանական է, որ հանդես գա ԲՀԿ ցուցակում: Այս մասին հավանականությունը նա հայտնել էր «Փաստին» տրված հարցազրույցներից մեկում:
ՀՀԿ–ական Ռոբերտ Սարգսյանը նախաձեռնություններ չունի, ինչպես նաև դրամական միջոցներ չունի: Չնայած 2012 թ. նա հայտարարագրել էր 11 միլիոն դրամ: Ի դեպ, վերջինս նախորդ տարի մեծ ռեզոնանս առաջացրած նախագծերից բոլորին էլ կողմ է քվեարկել: Այդպիսիք են եղել 2017 թ. բյուջեն, ԱԺ կանոնակարգը, Կուսակցությունների և «1000 դրամների» մասին օրինագծերը: Կարեն Սարիբեկյանը նույնպես նախաձեռնություններ չունի: Իսկ 2015 թ. հայտարարագրով դրամական միջոցներ էլ չկան: Սեդրակ Սարոյանը միակն է այս երեք ՀՀԿ–ականներից, ով գոնե մեկ նախաձեռնություն է հեղինակել: Ի դեպ այն վերաբերում է պաշտպանության ոլորտին: «Երկրապահ կամավորականի կարգավիճակ» անունը կրող օրինագիծը միասին հեղինակել են Սեդրակ Սարոյանը, Մանվել Գրիգորյանը և Սամվել Ֆարմանյանը: Նշենք, որ Սեդրակ Սարոյանը հայտնի է իր բավական կոպիտ ու ոչ ցենզուրային խոսելաոճով: Հիշեցնենք, որ նախորդ տարի հարցազրույցներից մեկում՝ խոսելով հայկական «Իսկանդերների» մասին, լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք դրանք առանց ռուսական կողմի թույլտվության չեն կրակելու և թե դրանք մեզ առանց գումարի են տվել, վերջինս այսպես պատասխանեց՝ «Ա, ինչ ձրի, ձրի սկի կնիկը մարդուն բան չի տա»:

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: