Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Մասնագետի բացատրությունը. Որքա՞ն են արևային վահանակները ծառայում և ի՞նչ է պատահում, երբ դրանք սպառվում ենԵրևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվելՀետազոտողները Արարատ լեռան վրա՝ Նոյյան տապանի պեղումների վայրում ստորգետնյա անոմալիաներ են հայտնաբերելՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներՍպերցյանի գոլային փոխանցումը բավարար չեղավ. Ալ-Ահլին զիջեց Ալ-ԽոլուդինԻսրայելի ՊԲ-ն Գազայի հատվածում սպանել է «Նուհբա» խմբավորման հրամանատարին և ՀԱՄԱՍ-ի դիպուկահարինԴավթաշենի թիվ 60 մանկապարտեզի տարածքում արմատից չորացած ծառը կոտրվել էԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌոմանո․ Մադրիդի Ռեալը կգնի Լա լիգայի ակումբի տաղանդի տրանսֆերըՈւկրաինայի պետական ​​պարտքը վերջին 15 տարվա ընթացքում աճել է ավելի քան 20 անգամ«Կյանք ու կռիվ» ֆիլմից հայտնի Սամվել Թադևոսյանը տևական դադարից հետո վերադառնում է գլխավոր դերով՝ «88» նոր գիտաֆանտաստիկ 10 մասանոց ֆիլմովՄինչև կեսգիշեր ջուր չի լինելուԶապորոժիեի ԱԷԿ-ը 10 օրից կարող է ամբողջությամբ անջատվել․ ԳրոսսիԱվտովթար՝ Արարատի մարզում․ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Mercedes Vito»-ն և անչափահասի վարած «Ford Transit»-ը. կա վիրավորՀայր և որդի ընկել են գոմաղբով լի բաքի մեջ ու մահացել. ողբերգական պատահար ՄԲ-ումՊատճառը որակի վերահսկողությունն է, այլ ոչ թե քաղաքականությունը․ ՌԴ-ն՝ Երևանից հնչող մեղադրանքներինՇիրակը ջախջախեց ՎանինՖինլանդիայում արջը թունել է փորել Ռուսաստանի հետ սահմանին գտնվող պատնեշի տակՀՀ արտահանումը փորձում է փոխել հասցեն, բայց շարունակում է կախված մնալ ԵԱՏՄ-ից․ տնտեսագետՄեկ տարի առաջ այս օրը. Ուժեղ ՀայաստանՀրդեհ՝ Մերձմոսկովյան Պավլովսկի Պոսադում գտնվող մեխանիկական գործարանի պահեստումՄեկնարկել է 2026-2027 թվականների սիրողական որսաշրջանըՄեր երկրում մարդկանցից ցանկացած պահի կարող են խլել սեփականությունը. Ավետիք ՉալաբյանԱյս պահին Ռուսաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չկան. ՊեսկովՌուսաստանի պատժամիջոցներից խուսափելու համար պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի. Հրայր ԿամենդատյանՎարչախմբի միակ գերակա նպատակն Ադրբեջանին հաճոյանալն է. Արեգ ՍավգուլյանԶՊՄԿ․ Սյունիքի տնտեսության շարժիչ ուժը՝ նոր հնարավորությունների ու զարգացման ճանապարհին 770 ժամ առանց քայքայման. Գերմանիայում մշակվել է Բիգ Մակի սկզբունքի վրա հիմնված եռաշերտ արեգակնային մարտկոց Այն քայլերը, որոնք անում է այսօրվա Ազգային ժողովը, կարծես թելադրված լինեն թշնամու կողմից. Ցոլակ ԱկոպյանԻշխանության նպատակն արդարադատության վերականգնումը չէ. Մենուա ՍողոմոնյանԲյուջերի կատարողականի անհամամասնության սև բծերը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի ղեկավարած խմբակը Հայաստանը տանում է դեպի Արևմուտք-Ռուսաստան ռազմական բախման թատերաբեմ՝ իր վատթարագույն հետևանքներով». «Փաստ» Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ» ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից. «Փաստ» Հայաստանը հայտնվել է Արևմուտքի աշխարհաքաղաքական թակարդում. «Փաստ» Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ» Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» Սամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց. «Փաստ» «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ» Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկելՖելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ ՀակոբյանՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելուԾխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՇարունակում ենք առաջ շարժվել և մեր առավելագույնը ցուցադրել․ ՍպերցյանՄահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում․ Երևան-Արմավիր ավտոճանապարհին 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել էՆոր ուղղությամբ չվերթներ «Շիրակ» օդանավակայանից46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոցԸնդդիմությունը պետք է անցում կատարի կոորդինացված գործողությունների․ Մենուա ՍողոմոնյանՎրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներՀաստատվել են նոր առարկայական ծրագրեր երաժշտական և արվեստի դպրոցների համար
uncategorized

Հաղթանակ Շահումյան. «Ամեն կոնկրետ դեպքի համար հուշարձան դնելը լավ միտք չէ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վաստակավոր նկարիչ, քանդակագործ Հաղթանակ Շահումյանի կարծիքով Երևանի բոլոր այգիները խաչքարերով և այլ հուշարձաններով նմանվել են գերեզմանոցի, այնինչ այգիները մարդկանց համար հանգստանալու, առօրյայից կտրվելու միջավայր պետք է լինեն:

«Այգիները չպետք է խաչքարերով և նմանատիպ այլ քանդակներով տխրեցնել: Աշխարհում կա «այգիների քանդակներ» հասկացողությունը, որը հատուկ մարդու կյանքը թեթևացնելու նպատակ է հետապնդում»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց քանդակագործը:

Խոսելով մայրաքաղաքում՝ Շահումյանի արձանի ետնամասում մարտի 1–ի զոհերի հուշարձան տեղադրելու առաջարկի մասին՝ Հ. Շահումյանը նշեց, որ մեր պատմության ընթացքում այնքան շատ են նման դրվագներ եղել, որ եթե բոլոր դրվագներին նվիրված հուշարձաններն այգիներում տեղադրվեն, ապա Երևանում հավանաբար այլևս տեղ չի մնա:

«Դա բավականին նուրբ հարց է, քաղաքական ենթատեքստ ունի, որը նաև մեր դեռևս չկայացած երկրի ընդվզումների հետևանք է: Այն, ինչ կատարվել է մարտի 1–ին, մեր ժողովրդի բացթողումների հետևանքն է նաև: Նման միջադեպեր բոլոր երկրներում էլ եղել են, բայց, օրինակ՝ Փարիզում չեք տեսնի հուշարձան, որը միայն մեկ դեպքի վերաբերի: Օրինակ՝ հիմնահատակ քանդված Բաստիլի ամրոցի տեղում մի խոշոր սիմվոլիկ կոթող է տեղադրված: Մեր մի քիչ գավառական մտածողությունը հանգեցնում է նրան, որ ամեն ինչին հատվածային ենք մոտենում, բայց ամեն դեպքում դժվարանում եմ ասել, թե արժե մեր այդ՝ մարտի 1–ի զոհերի ցավը, որը բոլորիս ամոթն է, դարձնել հուշարձան և թողնել ապագա սերունդներին»,– ասաց քանդակագործը:

Հ. Շահումյանի կարծիքով ամեն կոնկրետ դեպքի համար հուշարձան դնելն այնքան էլ լավ միտք չէ: Դրա փոխարեն, կարող է մի կոթող լինել, որը կխորհրդանշի մեր բոլոր կորուստները:

«Ես անգամ դեմ էի, որ Արամ Մանուկյանի արձանը կապվեր Հայաստանի անկախության հետ: Ես կարծում եմ, անկախությունը պետք է պետականության սիմվոլով նշանավորվի, ոչ թե անհատով, քանի որ այդ հաղթանակն ամբողջ ժողովրդի մասնակցությամբ է տեղի ունեցել: Ինչ վերաբերում է օրինակ Վուդրո Վիլսոնի հուշարձանը տեղադրելու առաջարկին, ապա ես դրան կողմ եմ, քանի որ Հայաստանի ներկա արտաքին քաղաքական խնդիրները վերհանելու առումով նման արձան ունենալը մայրաքաղաքում նաև ահազանգ կլինի բոլոր այն միջազգային կառույցների համար, որոնք ժամանակին իրենց պարտավորությունները մեր հանդեպ չեն կատարել»,– ասաց Հ. Շահումյանը: