Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվի
Ժամանց

Ի՞նչ է «Իքս հիվանդությունը» և ինչո՞ւ պետք է դրանից վախենալ

Վերջերս Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խոսել է առայժմ անհայտ հիվանդության հնարավոր համաճարակի մասին, որն անվանել են «Իքս հիվանդություն»:

ԱՀԿ-ն ամեն տարի կազմում է այն հիվանդությունների ցանկը, որոնք հասարակական առողջապահությանը վտանգ են ներկայացնում և լուրջ համաճարակներով են սպառնում: Անցյալ տարիներին այս ցանկերի մեջ էին մտնում այնպիսի հիվանդություններ, ինչպիսին են Էբոլան, Զիկան, Լասսա կամ SARS տենդը (ծանր սուր շնչառական համախտանիշ): Իսկ հիմա ԱՀԿ-ն առաջին անգամ խոսել է առասպելական հիվանդության մասին, որի մասին առայժմ ոչ ոք ոչինչ չգիտի, բայց որը ապագայում կարող է գլոբալ համաճարակ առաջացնել:


Չնայած անվանմանը, «Իքս հիվանդությունը» ոչ մի կապ չունի գերունակություններով օժտված երեխա մուտանտների հետ (Իքս մարդիկ) ֆիլմերի ու կոմիքսների շարքից: Ավելին՝ սա դեռևս ընդամենը հիպոթետիկ վիրուս է, որը կարող է հայտնվել ոչ հեռու ապագայում և համաճարակի պատճառ դառնալ: ԱՀԿ մասնագետների խոսքով՝ այս հեռանկարի ըմբռնումը կարող է օգնել արդեն այսօր պատվաստանյութեր և կանխարգելիչ այլ միջոցներ մշակել, որոնք կօգնեն լիովին զինված դիմավորել նոր հիվանդությունը:

«Պատմությունը ցույց է տալիս, որ հաջորդ բռնկումն ավելի շուտ կապված կլինի հիվանդության հետ, որին նախկինում չենք հանդիպել,- The Telegraph-ի հետ հարցազրույցում ասել է ԱՀԿ գիտական խորհրդական, բժիշկ Ջոն-Արնե Ռոթինգենը: – Մենք ցանկանում ենք, որպեսզի մշակվեն «Միացիր և խաղա» տիպի պլատֆորմներ, որոնք կաշխատեն ցանկացած հիվանդության կամ առավելագույն մեծ թվով հիվանդությունների դեպքում: Մենք համակարգերի կարիք ունենք, որոնք մեզ արագ հակամիջոցներ ձեռնարկելու հնարավորություն կտան»:

Բժիշկ Ռոթինգենի խոսքով՝ ավելի հավանական է, որ Իքս հիվանդությունն առաջացնի ձևափոխված զոոնոզային վիրուսը. վիրուս, որը նախկինում ախտահարել է միայն կենդանիներին, սակայն ձևափոխվելով՝ սովորել է ախտահարել նաև մարդկանց, վատագույնն այն է, որ վաղ թե ուշ, ձևափոխված վիրուսը կսկսի մարդուց մարդուն փոխանցվել, ինչն էլ կբերի հիվանդացության բռնկման: Այսպես եղավ Էբոլայի, սալմոնելայի, ՄԻԱՎ-ի և մի ամբողջ շարք այլ հիվանդությունների դեպքում, որոնք, ինչպես այսօր է համարվում, սկզբնապես զոոնոզային են եղել:

Մասնագետի խոսքով՝ ժամանակակից մարդիկ ապրում են մոլորակի բոլոր անկյուններում, բոլոր էկոհամակարգերում, ինչի հետևանքով շփվում են ավելի մեծ թվով տարբեր կենդանիների հետ, ինչը մեծացնում է նրանցից զոոնոզային հիվանդություններով վարակվելու վտանգը:

Մեկ այլ տեսության համաձայն՝ Իքս հիվանդությունը կարող է հայտնվել լաբորատորիայից. այսօր մեծ թվով հետազոտություններ են կատարվում, և բացառված չէ, որ ինչ-որ մեկի սխալի պատճառով կամ չարամտորեն որևէ այժմ անհայտ վիրուս լաբորատորիայի պատերից դուրս գա:


ԱՀԿ մասնագետների խոսքով՝ երկրագունդն արդեն այսօր պետք է նախապատրաստվի դեռևս անհայտ վիրուսային հիվանդության հաջորդ բռնկմանը, այլապես դրան դիմակայելը գործնականում անհնար է: Ըստ ԱՀԿ-ի՝ երկրների կառավարությունները պետք է սկսեն իրենց առողջապահության համակարգերում ավելի շատ ներդրումներ կատարել, իսկ բժիշկներին և բուժքույրերին արդեն այսօր պետք է սկսել պատրաստել հնարավոր բռնկմանը, քանի որ հենց նրանք են առաջինը տեսնելու այս հիվանդությունը, և հենց նրանք են ունենալու արագ կողմնորոշվելու և դրա տարածումը կասեցնելու հնարավորությունը: