Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ընտրություններին մասնակցելով եկեք անցյալում թողնենք` պառակտումը․ գալիս է միասնականության դարաշրջանը․ Արամ ՎարդևանյանՔՊ-ն փակում է Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցը. Նարեկ ԿարապետյանԱդրբեջանցիներ․ Փաշինյանը՝ լավագույնը, ինչ պատահել է քոչվոր ժողովրդինՄեզ մեկ Սաֆարովից չկարողացան պաշտպանել, իսկ 300.000 ադրբեջանցուց ինչպե՞ս են պաշտպանելու․ «Ուժեղ Հայաստան»Լարսում կանգնած է ոչ թե բեռնատարը, այլ Հայաստանի տնտեսությունը. արտահանողները մնացել են մենակ. Էդմոն ՄարուքյանԼՀԿ քարոզարշավը Սյունիքում«Նարեկ»-ը՝ որպես օրհնություն. Նարեկ ԿարապետյանՈւժեղ Հայաստան դաշինքը Ավան վարչական շրջանում էՄենք փոփոխություն կբերենք մեր երեխաների ապագայի համար․ «Ուժեղ Հայաստան»Սամվել Կարապետյանի հյուրերից մեկը նրան դիմեց Պարոն Վարչապետ-ովՍամվել Կարապետյանի հյուրերից մեկը նրան դիմեց Պարոն Վարչապետ-ովՆախընտրական հանդիպումները շարունակվում են՝ հաջորդ կանգառը Արմավիրում է․ ԲՀԿՄեզ պետք է մարզի բնակիչների օգնությունը իմանալու համար ցանկացած մարզի խնդիրները․ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը քարոզարշավը շարունակում է ԱվանումԶոհվածների ընտանիքները և արցախահայությունը լինելու է մեր ուշադրության կենտրոնում․ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության քայլերթըՄենք ամեն ինչ անելու ենք մարդկանց համար, ոչ թե մեր գրպանների․ Սամվել ԿարապետյանՆոր Նորքում «Mercedes»-ում հրդեհ է բռնկվել․ ոստիկաններն ունեն կասկածներ, որ այն միտումնավոր հրկիզել ենՇատ մեծ տնտեսական գոտի Հրազդանում․ ԿարապետյանՊակիստանում երկաթգծերի պայթեցման հետևանքով առնվազն 16 մարդ է զոհվելԿոտայքի մարզում մոտ 27% բնակչության աղքատ են․ Սամվել ԿարապետյանՆախընտրական հանդիպումները շարունակվում են՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը այցելել է ԷջմիածինԵս Իրանի հետ գործարքի չէի գնա, եթե դա Իսրայելին ձեռնտու չլիներ․ Թրամփ Աբովյանում ծննդատան նախկին տնօրենը մարմնի տարբեր հատվածներում ստացած ծակած վերքերnվ տեղափոխվել է հիվանդանոցՎարաչպետական մրցավազքը պետք է մի կողմ դնել. նախ պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանը լինի․ Էդմոն Մարուքյան Ֆիլիպ Կիրկորովը արձագանքել է Լյուսի Չեբոտինայի և Լյուբա Ուսպենսկայայի միջև կոնֆլիկտինՌուսաստանը պատրաստվում է «Օրեշնիկ»-ով hարվածել Ուկրաինային. Զելենսկի Մայիսի 24-ին «Ուժեղ Հայաստան» դաշինքը գալիս է Ավան վարչական շրջանԻրանի հետ գործարքի հնարավորությունը 50/50 է․ Թրամփ Ձեր սիրո լեզուն՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի Սամվել Կարապետյանը Կոտայքի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է բոլորի կյանքը բարելավելու ծրագրերը Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը. Էդմոն Մարուքյան ԱՄՆ-ը թույլ չի տա, որ Իրանը պատանդ պահի համաշխարհային էներգետիկ շուկան. Ռուբիո Հանսի Ֆլիկը խոսել է «Բարսելոնա»-ի գլխավոր նպատակների մասին Զելենսկին Երևան գալուց առաջ Բաքվում էր, բայց պրովոկացիոն հակառուսական հայտարարություններ այնտեղ չարեց․ Վահե Հովհաննիսյան Իրանը և ԱՄՆ-ը միաժամանակ շատ հեռու և շատ մոտ են հնարավոր համաձայնությանը․ Իրանի ԱԳՆ խոսնակԲանակի վերազինումից հետո ծառայության ժամկետը աստիճանաբար կրճատվելու է մինչև 1 տարի․ «Ուժեղ Հայաստան»Ժամանակն է անկարողներին փոխել ուժեղով․ Լիլիա ՇուշանյանԱյն ինչ կարելի է քպ-ականներին, չի կարելի ընդդիմադիրներին. Գոհար ՂումաշյանՌԴ-ում արգելվել է շուրջ 37 մլն շիշ «Ջերմուկ»-ի վաճառքը Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի սիրելի հայրենակիցներ ջան, չհավատա՛ք ստերին ու կեղծիքներին. «Ուժեղ Հայաստան»Կապիտուլյացիոն իշխանության նոր միթոսը․ հայկական ապրանքների արտահանում առանց շուկայիՉինաստանի իշխանությունները պլանավորում են արգելել արևային վահանակների սարքավորումների առաքումը ԱՄՆ Որտեղի՞ց են Գուրգեն Սիմոնյանի ֆինանսներըՊետք է ձևավորել բազմաուժ խորհրդարան և բացառել մեկ ուժի իշխանությունը․ Էդմոն Մարուքյան Հունիսի 7-ին ՔՊ-ին ընտրելը նշանակում է նոր զիջումներ40000 դրամ զինծառայողի ընտանիքին և անվճար բուհական կրթություն զինծառայողին․ Հրայր Կամենդատյան Նախընտրական հանդիպում և քայլերթ Արաբկիր վարչական շրջանում․ ԲՀԿԱջակցության և փոփոխությունների ուղերձը՝ Էջմիածին․ «Ուժեղ Հայաստանը» ներկայացրեց ապագայի երեք առանցքային ծրագիրըՄհեր Ավետիսյանը Ռուսաստանի դեսպանատան առջև ծաղկեպսակ է տեղադրել՝ ի հարգանք Լուգանսկի ուսանողական քոլեջին հասցված հարվածի հետևանքով նահատակված ռուս երեխաների հիշատակին
uncategorized

Վաղարշ Աբրահամյանի հեռախոսն «անհասանելի է». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պարզվում է, որ բոլորովին էլ երևակայության ժանրից չէ կեղծ ոսկու «գրավադրմամբ» բանկերից գումար շորթելը: Ավելին, հնարավոր է անգամ ոսկու անվան տակ պղնձի և ցինկի համաձուլվածքին 4% էլ ոսկի խառնել, ստացված ձուլակտորը բանկում գրավադրել ու բավականին գումար ստանալ:

Շատերը գիտեն, որ բանկերը սովորական հաճախորդներին մինչև մի քանի կոպեկ վարկ են տալիս, այնքան թուղթ ու երաշխավոր են պահանջում, որ մարդիկ փոշմանում ու կեսից հետ են կանգնում: Բայց զարմանալի է, որ կան դեպքեր, երբ նույնիսկ առանց ոսկու ձուլակտորի, առանց ձուլակտորի հարգը ստուգելու բանկերի աշխատողները կարող են 5000 դոլարից ավել գումար տալ «հաճախորդին» ու ամենևին էլ չմտահոգվել ձևակերպված վարկի ճակատագրի մասին:

Օրերս ՀՀ դատախազության լրատվական ծառայությունը կեղծ ոսկու գրավադրմամբ բանկից գումար շորթելու դեպքի բացահայտման մասին հաղորդագրություն էր տարածել: Ավելին, նշել էր, որ գումարի՝ այդ եղանակով շորթմամբ մի ամբողջ հանցավոր խումբ է գործում: Իսկ տաղավարը, որտեղից տրամադրվում են նման ձուլակտորները, գտնվում է «Վաղարշ և որդիներ կոնցեռն» ՍՊԸ–ի տարածքում տեղակայված Ա. և Ա. Թաթոսյան եղբայրներին պատկանող տարածքում:

«Փաստ»–ը փորձեց կապ հաստատել ՍՊԸ–ի սեփականատիրոջ՝ Վաղարշ Աբրահամյանի հետ, պարզելու համար, թե ինքը, որպես բիզնեսի կազմակերպիչ, տեղյա՞կ է, թե իրեն պատկանող ընկերության տարածքում գործող տաղավարների վարձակալներն ինչով են զբաղվում, սակայն մեր զրուցակիցն առանց լսելու, թե խոսքն ինչի մասին է, ասաց, որ հեռախոսահամարը Վ. Աբրահամյանինը չէ, որից հետո հեռախոսահամարը դարձավ անհասանելի:

Չի բացառվում, որ սեփականատերն իսկապես տեղյակ չլինի, թե ինչ է կատարվում իր տարածքներում, բայց դա ամենևին էլ նրան չի ազատում պատասխանատվությունից, քանի որ բիզնեսի կազմակերպումը միայն կեղտոտ, անմարդկային պայմաններով, առանց օդափոխության համակարգերի տաղավարներ սարքելն ու աստղաբաշխական գումարներով վարձով տալը չէ: Հարկավոր է նաև վերահսկողություն իրականացնել, որ եթե անգամ հանցավոր մտահղացումներ ծնվեն, հենց տեղում կանխվեն:

 

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում