Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Երբ անհեթեթությունը դառնում է քննարկման թեմա. Արմեն ՀովասափյանՎենդետտան թուլացնում է նախաապուշին․ քաղաքական վրեժի խարանը՝ իշխանության թուլության պատճառ․ Հրայր ԿամենդատյանՄասնագետի բացատրությունը. Որքա՞ն են արևային վահանակները ծառայում և ի՞նչ է պատահում, երբ դրանք սպառվում ենԵրևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվելՀետազոտողները Արարատ լեռան վրա՝ Նոյյան տապանի պեղումների վայրում ստորգետնյա անոմալիաներ են հայտնաբերելՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներՍպերցյանի գոլային փոխանցումը բավարար չեղավ. Ալ-Ահլին զիջեց Ալ-ԽոլուդինԻսրայելի ՊԲ-ն Գազայի հատվածում սպանել է «Նուհբա» խմբավորման հրամանատարին և ՀԱՄԱՍ-ի դիպուկահարինԴավթաշենի թիվ 60 մանկապարտեզի տարածքում արմատից չորացած ծառը կոտրվել էԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌոմանո․ Մադրիդի Ռեալը կգնի Լա լիգայի ակումբի տաղանդի տրանսֆերըՈւկրաինայի պետական ​​պարտքը վերջին 15 տարվա ընթացքում աճել է ավելի քան 20 անգամ«Կյանք ու կռիվ» ֆիլմից հայտնի Սամվել Թադևոսյանը տևական դադարից հետո վերադառնում է գլխավոր դերով՝ «88» նոր գիտաֆանտաստիկ 10 մասանոց ֆիլմովՄինչև կեսգիշեր ջուր չի լինելուԶապորոժիեի ԱԷԿ-ը 10 օրից կարող է ամբողջությամբ անջատվել․ ԳրոսսիԱվտովթար՝ Արարատի մարզում․ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Mercedes Vito»-ն և անչափահասի վարած «Ford Transit»-ը. կա վիրավորՀայր և որդի ընկել են գոմաղբով լի բաքի մեջ ու մահացել. ողբերգական պատահար ՄԲ-ումՊատճառը որակի վերահսկողությունն է, այլ ոչ թե քաղաքականությունը․ ՌԴ-ն՝ Երևանից հնչող մեղադրանքներինՇիրակը ջախջախեց ՎանինՖինլանդիայում արջը թունել է փորել Ռուսաստանի հետ սահմանին գտնվող պատնեշի տակՀՀ արտահանումը փորձում է փոխել հասցեն, բայց շարունակում է կախված մնալ ԵԱՏՄ-ից․ տնտեսագետՄեկ տարի առաջ այս օրը. Ուժեղ ՀայաստանՀրդեհ՝ Մերձմոսկովյան Պավլովսկի Պոսադում գտնվող մեխանիկական գործարանի պահեստումՄեկնարկել է 2026-2027 թվականների սիրողական որսաշրջանըՄեր երկրում մարդկանցից ցանկացած պահի կարող են խլել սեփականությունը. Ավետիք ՉալաբյանԱյս պահին Ռուսաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չկան. ՊեսկովՌուսաստանի պատժամիջոցներից խուսափելու համար պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի. Հրայր ԿամենդատյանՎարչախմբի միակ գերակա նպատակն Ադրբեջանին հաճոյանալն է. Արեգ ՍավգուլյանԶՊՄԿ․ Սյունիքի տնտեսության շարժիչ ուժը՝ նոր հնարավորությունների ու զարգացման ճանապարհին 770 ժամ առանց քայքայման. Գերմանիայում մշակվել է Բիգ Մակի սկզբունքի վրա հիմնված եռաշերտ արեգակնային մարտկոց Այն քայլերը, որոնք անում է այսօրվա Ազգային ժողովը, կարծես թելադրված լինեն թշնամու կողմից. Ցոլակ ԱկոպյանԻշխանության նպատակն արդարադատության վերականգնումը չէ. Մենուա ՍողոմոնյանԲյուջերի կատարողականի անհամամասնության սև բծերը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի ղեկավարած խմբակը Հայաստանը տանում է դեպի Արևմուտք-Ռուսաստան ռազմական բախման թատերաբեմ՝ իր վատթարագույն հետևանքներով». «Փաստ» Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ» ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից. «Փաստ» Հայաստանը հայտնվել է Արևմուտքի աշխարհաքաղաքական թակարդում. «Փաստ» Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ» Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» Սամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց. «Փաստ» «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ» Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկելՖելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ ՀակոբյանՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելուԾխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՇարունակում ենք առաջ շարժվել և մեր առավելագույնը ցուցադրել․ ՍպերցյանՄահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում․ Երևան-Արմավիր ավտոճանապարհին 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել էՆոր ուղղությամբ չվերթներ «Շիրակ» օդանավակայանից46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոցԸնդդիմությունը պետք է անցում կատարի կոորդինացված գործողությունների․ Մենուա Սողոմոնյան
Հասարակություն

Արժեքավորը՝ չակերտներում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս տեղեկատվություն տարածվեց, որ փետրվարի 20–ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական մասնաշենքից արժեքավոր ափսեներ են գողացել: Ըստ տեղեկատվության, դեպքը տեղի է ունեցել միջոցառման ժամանակ:

Մատենադարանի աշխատակազմից փորձեցինք հարցի շուրջ պարզաբանում ստանալ՝ մասնավորապես պարզել, թե ի՞նչ արժեքավոր ափսեների մասին է խոսքը:

Մատենադարանի տնտեսական գծով փոխտնօրեն Արմեն Մկրտչյանը «Փաստ»–ի հետ զրույցում նշեց, որ նշված օրը «Դադիվանք» գրքի շնորհանդեսն է եղել: Կազմակերպիչները դիմել են և շնորհանդեսի համար Մատենադարանի գիտական մասնաշենքից տարածք է հատկացվել:

«Գրքի շնորհանդես է եղել, որին մարդիկ են մասնակցել: Նաև «ֆուրշետ» է եղել, որտեղից էլ այդ երկու ափսեներն անհետացել են: Կազմակերպիչը մոտեցավ մեզ ու հայտնեց, որ երկու ափսե է պակասում, որը մեծ արժեք ունի: Իսկ մենք ափսեները չէինք կարող գտնել: Անգամ տեսախցիկների միջոցով դա հնարավոր չէր, քանի որ մարդիկ շատ էին: Այնուամենայնիվ, այսօր մի կին բերել ու հանձնել է ափսեները: Ասել է, որ «ֆուրշետից» է մնացել իր մոտ և խնդրել, որ վերցնենք: Հանձնել է մեր աշխատակիցներից մեկին ու դուրս գնացել: Հետո, երբ ինձ ասացին, որ ափսեները բերել են, ուզում էինք տեսնել, թե ով էր, բայց չկարողացանք, արդեն գնացել էր այդ կինը»,– պատմեց Արմեն Մկրտչյանը:

Նա հայտնեց, որ ափսեները տվել են ոստիկանությանը, որպեսզի ոստիկանությունը պարզի, թանկարժե՞ք է, թե ոչ: Այնուամենայնիվ, մեր զրուցակիցը խնդրեց առայժմ «արժեքավոր» ասվածը չակերտներում օգտագործել:

Մատենադարանի տնտեսական գծով փոխտնօրենը նկատեց՝ այնպես է ներկայացվել, կարծես խոսքը Մատենադարանի ժառանգության կամ գույքի մասին է. «Թող թյուրիմացություն չլինի՝ դրանք Մատենադարանի գույք չեն: Երբ կարդում եմ տեղեկատվությունը, հասկանում եմ, որ ընթերցողի մոտ կարող է տպավորություն ստեղծվել, թե խոսքը հենց Մատենադարանի գույքի մասին է: Մենք ոչ մի առնչություն չունենք այդ ամենի հետ: Ուղղակի տարածք ենք հատկացրել միջոցառում անցկացնելու համար ու վերջ: Մենք պատասխանատու չենք: Հիմա եթե բաժակ կոտրվեր, մենք պատասխա՞ն էինք տալու: Նույնն ափսեի դեպքում է: Եթե այն գողացած չլինեին, այլ, օրինակ, ջարդվեր, մենք պատասխա՞ն էինք տալու: Իհարկե՝ ոչ»:

Արմեն Մկրտչյանը շեշտեց, որ Մատենադարանից անգամ մի գրիչ չեն կարող տանել այնպես, որ ոչ ոք չիմանա:

«Անհնար է այստեղից ինչ–որ բան տանել: Մեզ մոտ ամեն ինչ հսկողության տակ է: Հսկվում է թե՛ ոստիկանների, թե՛ տեսախցիկների և թե՛ համապատասխան մարդկանց կողմից: Այստեղ անգամ նման մեկ դեպք չի արձանագրվել: Բացի այդ՝ եթե արժեքավոր ինչ–որ գույք է, «ֆուրշետի» կազմակերպիչը նախ պետք է համաձայնեցներ կազմակերպչի հետ, իսկ Մատենադարան բերելուց առաջ անպայման գրավոր մեզ տեղեկացներ այդ մասին: Հնարավոր չէ ինչ–որ թանկարժեք բան լինի: Իսկ եթե թանկարժեք լիներ, ինքներդ ձեզ վրա վերցրեք, այդ ապրանքից այն կողմ կգնայի՞ք»,– եզրափակեց մեր զրուցակիցը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում